Marduk, պրոբլեմն իսկապես կա. կարծես բոլորս էլ գիտակցում ենք, որ պետք է պաշտպանել ազգային, պետական ու համամարդկային արժեքները, բայց խնդիրը այն է, որ պետք է որոշել, թե ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ուժային միջոցներով պաշտպանել դրանք ու ո՞ր դեպքերում նման մեթոդների կիրառումը կլինի համամարդկային հիմնական արժեքներից մեկի՝ խոսքի ազատության սահմանափակում ու ոտնահարում։ Ո՞ր գրառումները համարենք վիրավորական ու արժեքները ոտնահարող, իսկ որո՞նք՝ թույլատրելի։ Սրանց միջև սահմանը որոշելը շատ բարդ խնդիր է։ Եվ ընդհանրապես, որո՞նք են այդ ազգային, պետական ու համամարդկային արժեքները։
Այո, պրոբլեմը կա՝ մենք այսօր ցավոք չունենք հստակ ազգային արժեքային համակարգ ու գաղափարախոսություն, որով ամենուր, ցանկացած հարցում կառաջնորդվեինք։ Բայց սա նեղ ֆորումական պրոբլեմ չէ։ Սա համազգային, պետական հիմնախնդիր է, որով պետք է զբաղվել պետական մակարդակով՝ պետական հովանավորությամբ հիմնախնդրի լուծման մեջ պետք է ներգրավվի մտավորականությունը, տարբեր ոլորտների մասնագետներ։ Ֆորումն էլ ձգտում է նպաստել նման քննարկումներին։
Բայց նման քննարկումները պետք է քննարկման, բանավիճելու կուլտուրայի պատշաճ մակարդակ ունենան։ Ցավոք, Գրիգոր Լուսավորչի մասին թեմայում գրեթե բոլոր գրառումները համեմված էին ծաղրանքով, կոպիտ ու ագրեսիվ կոչերով։ Ու սա դեռ սկիզբն էր։ Ու այդպիսի իրավիճակներում ակումբի ադմինիստրացիան ստիպված է նման ծայրահեղ որոշումներ կայացնել։
Սա մեզ բոլորիս ցույց տվեց, որ մենք դեռևս պատրաստ չենք նման նուրբ հարցերը անհրաժեշտ մակարդակով քննարկելուն ու լուծելուն։
Ուրեմն եկեք ամեն մեկս ձգտենք բարձրացնել մեր բանավիճելու կուլտուրան ու այդ դեպքում ադմինիստրացիան ստիպված չի լինի այդպիսի ծայրահեղ որոշումներ կայացնել։
Էջանիշներ