Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Ո՞ր կրոնը: Մեր երկրում կրոնը անջատված է պետությունից ու ամեն մարդ ազատ է դավանել ինչ կրոն ուզենա: Կարծեմ դա է Ժողովրդավարություն կոչեցյալը:
Չնայած եկեղեցին ու պետությունն անջատ են, բայց մեր մոտ՝ Հայաստանի Հանրապետությունում, կա պետական կրոն և այդ կրոնը մտնում է պետական արժեքների մեջ: Այլ հարց է, որ յուրաքանչյուր ոք ունի կրոնի ազատություն: Դա չի նշանակում, որ նա պետք է արհամարհի և արհամարհանքով, թշնամանքով կամ ծաղրանքով արտահայտվի պետական կրոնի նկատմամբ:
Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ դա հնարավոր է՞: Մահմեդականները օրինակ չեն համարում Հիսուսին աստված: Նույն էլ Եհովայի վկաները: Հիմա եթե վաղը այստեղ մի Եհովայի վկա գա ու ապացուցի որ Հիսուսը աստված չի ապա ինչ պետք է պաշտպանվի նրա կրոնը՞
Խոսքը չի գնում նրա կրոնը պաշտպանելու մասին, խոսքը գնում է այն մասին, որ չի կարելի նրա կրոնական հայացքները վիրավորող գրառումներ կատարել: Ինչպես և նա չի կարող մյուս կրոնները դավանողներին վիրավորող գրառումներ կատարել:
Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Համ էլ այդ թեմայում ավելի շատ անձի խնդիր էր: Կոնկրետ Լուսավորիչի անձն էր քննարկվում այլ ոչ թե կրոն:
Էլի եմ կրկնում, ՀՀ-ում քրիստոնեությունը պետական կրոն է: Առաքելական եկեղեցին Լուսավորչին դասում է սրբերի շարքում, այնպես որ նրա անձի մասին վիրավորական գրառումները նույնն են, ինչ պետական կրոնի, ասել է թե պետական արժեքի մասին վիրավորական գրառում, որը էլի եմ կրկնում, չի հանդուրժվի այս ակումբում:
Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Որպես համեմատություն ասեմ, որ եթե մեկը ասի որ Նժդեհը ֆաշիստ էր արդյոք դա կդիտարկվի պատմության քրքրում թե ոչ:
Այստեղ կիսակատակ պատասխանեմ, որ դա իմ կողմից առաջին հերթին կդիտարկվի որպես անձնական վիրավորանք՝ հաշվի առնելով որ պապիս քավորն է:

Իսկ հիմա ուղղակի խնդրանք ու պահանջ: Ստացվում է, որ թեման փակելուն և մեր պահանջներին հակառակ շարունակվում է այդ թեմայի քննարկումը: Խնդրում եմ դադարեցնել, քանի որ ուղղակի չեմ ուզում վերջակետ դնելով այս թեման էլ փակել:

Հիշեցնեմ ձեր իսկ խոսքերը.
Մեջբերում Marduk-ի խոսքերից
Ես վստահ եմ որ ադմինիստրացիան կգտնի ճիշտ լուծումը
«Ճիշտ» լուծումը գտնված է և մեր որոշումը բեկանման ենթակա չէ:
Եկեք այսքանով ավարտենք այս քննարկումը: