Chuk
Դե ես բերեցի միայն այն օրինակները որոնք իմ աչքով ընկան, իհարկե կարելի է այնտեղ չտեսնել հայ ազգի արժանապատվության վիրավորում, բայց պետական իշխանությունների նկատմամբ կա շատ հստակ վիրավորանք:
Հիմա պատկերացրեք որ նույն սկզբունքով ես վիրավորեի Գրիքոր Լուսավորիչին մշակույթային ցեղասպան լինելու մեջ ու համեմատեի Թալեաթի հետ, միթե դա հավասազոր չի նրան ինչ գրված է այսօրվա իշխանությունների հասցեին: Թե մեր իշխանությունների պետության մաս չեն կազմում ու նրանց կարելի է Թալեաթի հետ համեմատել:
Ո՞ր կրոնը: Մեր երկրում կրոնը անջատված է պետությունից ու ամեն մարդ ազատ է դավանել ինչ կրոն ուզենա: Կարծեմ դա է Ժողովրդավարություն կոչեցյալը:Հստակ ձևակերպենք ու հասկանանք մի հասարակ ճշմարտություն: Ցանկացած դեմոկրատական պետությունում կան արժեքներ՝ պետական արժեքներ, որոնք քննարկման առարկա չեն: Այդ պետական արժեքներն են հիմնը, դրոշը, զինանշանը, կրոնը...
Իսկ դա հնարավոր է՞: Մահմեդականները օրինակ չեն համարում Հիսուսին աստված: Նույն էլ Եհովայի վկաները: Հիմա եթե վաղը այստեղ մի Եհովայի վկա գա ու ապացուցի որ Հիսուսը աստված չի ապա ինչ պետք է պաշտպանվի նրա կրոնը՞Շեշտեմ նաև, որ երբ խոսում ենք կրոնի նկատմամբ վիրավորական գրառումների արգելքի մասին, ապա նկատի չունենք միայն քրիստոնեությունը, այլ նկատի ունենք բոլոր կրոնները:
Համ էլ այդ թեմայում ավելի շատ անձի խնդիր էր: Կոնկրետ Լուսավորիչի անձն էր քննարկվում այլ ոչ թե կրոն: Իհարկե եղան մի քանի ծայրահեղ հայտարարություններ, բայց դե ի վերջո կարելի էր նրանք վերացնել ու դիտողություն անել, իսկ թեման փակել ոնց որ թե մի տեսակ սիգնալ էր որ այս թեմայի մասին եկեք չխոսանք:
Որպես համեմատություն ասեմ, որ եթե մեկը ասի որ Նժդեհը ֆաշիստ էր արդյոք դա կդիտարկվի պատմության քրքրում թե ոչ: Օրինակ իմ համար դեռ շատ մեծ հարց է, ով է ավելի մեծ օգուտ տվել հայ ազգին, Նժդեհը թե Լուսավորիչը:
Էջանիշներ