User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ֆորումի կանոնադրությունը չի պաշտպանում Հայ ազգի արժանապատվությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆորումի կանոնադրությունը չի պաշտպանում Հայ ազգի արժանապատվությունը

    Marduk, պրոբլեմն իսկապես կա. կարծես բոլորս էլ գիտակցում ենք, որ պետք է պաշտպանել ազգային, պետական ու համամարդկային արժեքները, բայց խնդիրը այն է, որ պետք է որոշել, թե ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ուժային միջոցներով պաշտպանել դրանք ու ո՞ր դեպքերում նման մեթոդների կիրառումը կլինի համամարդկային հիմնական արժեքներից մեկի՝ խոսքի ազատության սահմանափակում ու ոտնահարում։ Ո՞ր գրառումները համարենք վիրավորական ու արժեքները ոտնահարող, իսկ որո՞նք՝ թույլատրելի։ Սրանց միջև սահմանը որոշելը շատ բարդ խնդիր է։ Եվ ընդհանրապես, որո՞նք են այդ ազգային, պետական ու համամարդկային արժեքները։
    Այո, պրոբլեմը կա՝ մենք այսօր ցավոք չունենք հստակ ազգային արժեքային համակարգ ու գաղափարախոսություն, որով ամենուր, ցանկացած հարցում կառաջնորդվեինք։ Բայց սա նեղ ֆորումական պրոբլեմ չէ։ Սա համազգային, պետական հիմնախնդիր է, որով պետք է զբաղվել պետական մակարդակով՝ պետական հովանավորությամբ հիմնախնդրի լուծման մեջ պետք է ներգրավվի մտավորականությունը, տարբեր ոլորտների մասնագետներ։ Ֆորումն էլ ձգտում է նպաստել նման քննարկումներին։
    Բայց նման քննարկումները պետք է քննարկման, բանավիճելու կուլտուրայի պատշաճ մակարդակ ունենան։ Ցավոք, Գրիգոր Լուսավորչի մասին թեմայում գրեթե բոլոր գրառումները համեմված էին ծաղրանքով, կոպիտ ու ագրեսիվ կոչերով։ Ու սա դեռ սկիզբն էր։ Ու այդպիսի իրավիճակներում ակումբի ադմինիստրացիան ստիպված է նման ծայրահեղ որոշումներ կայացնել։
    Սա մեզ բոլորիս ցույց տվեց, որ մենք դեռևս պատրաստ չենք նման նուրբ հարցերը անհրաժեշտ մակարդակով քննարկելուն ու լուծելուն։
    Ուրեմն եկեք ամեն մեկս ձգտենք բարձրացնել մեր բանավիճելու կուլտուրան ու այդ դեպքում ադմինիստրացիան ստիպված չի լինի այդպիսի ծայրահեղ որոշումներ կայացնել։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 25.03.2007, 16:35:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի կանոնադրությունը կարդացած կա՞ս
    Հեղինակ՝ Moon, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 08.04.2012, 18:58
  2. Գրառումներ: 12
    Վերջինը: 11.01.2012, 15:04
  3. Մեր ազգի լավ ու վատ կողմերը
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 167
    Վերջինը: 18.02.2011, 04:04
  4. Հայ ազգի փրկությունը. որտե՞ղ
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 22.03.2010, 14:44
  5. Ովքե՞ր են պաշտպանում իշխանություններին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 29.10.2007, 11:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •