Գրիգոր Լուսավորիչին վերաբերվող թեման փակվեց այսպիսի հիմնավորմամբ

Մոդերատորական։ Հիշեցնելով ՀՀ «ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» մասին օրենքում գրված՝
Մեջբերում:
...ճանաչելով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար...

տողերը, ինչպես նաև հիմնվելով Ակումբի կանոնադրության

Մեջբերում:
2.1.1. Չի թույլատրվում վիրավորել կամ ծաղրել ակումբի մյուս անդամներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք, ֆորումի բանավեճերը տեղափոխել վեճի, հարաբերություններ պարզելու, կռվի հարթություն:
2.1.5. Չի թույլատրվում ֆորումում տեղադրել այնպիսի նյութեր, որոնք կարող են այլոց դրդել հանցագործության, նրանց մեջ սերմանել ատելություն կամ թշնամանք, կամ ինչ-որ անօրինական գործողության կոչ են:
2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:

կետերի վրա, հաշվի առնելով թեմայի շեշտադրումները՝ թեման համարում ենք պրովոկացիոն և գտնում, որ այն ենթակա է փակման։
http://www.akumb.am/showthread.php?t=7078

Ես հիմա չեմ վիճարկում այդ որոշումը, ուղղակի ինձ հետաքրքիր է, եթե այս ֆորումում պաշտպանված է Քրիստոնեությունը ու նաև Եկեղեցին ապա ինչու նույն ձևով չի պաշտպանվում Հայ ազգի արժանապատվությունը:

Ես օրինակ տեսնում եմ բազմաթիվ թեմաներ ու գրառումներ որտեղ նսեմացվում է հայ ազգի կերպարը ու արժանապատվությունը: Հիմա չկոնկրետանամ բայց եթե պետք է կոնկրետ այս բաժնում էլ ցույց կտամ