User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Նախօրոք ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես ու Բարեկամը հարցազրույցը վարել ենք՝ առանց մեկս մյուսինը կարդալու, այնպես որ եթե կրկնվող հարցեր լինեն... հայցում եմ ձեր ներողամտությունը...

    Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը...


    Ուլուանա (01:15 PM) :
    Սկզբում դու կտրականապես հրաժարվել էիր հարցազրույցից։ Ո՞րն էր պատճառը։

    Artgeo (01:16 PM) :
    Դե... «համեստություն» եմ արել։

    Ուլուանա (01:17 PM) :
    Փորձիր երեք բառով բնութագրել իսկական Արտգեոյին։

    Artgeo (01:17 PM) :
    Թող ուրիշները բնութագրեն։

    Ուլուանա (01:18 PM) :
    Գլուխդ ազատեցի՞ր։ Լավ։ Քո կարծիքով, ո՞վ է քեզ ամենալավը ճանաչում որպես մարդու։

    Artgeo (01:19 PM) :
    Դժվարանում եմ համեմատել. կան մարդիկ, որոնք բավականին լավ են ճանաչում իմ մի մասը, ոմանք՝ մյուս մասը։ 100%-ով ես էլ ինքս ինձ չեմ ճանաչում։

    Ուլուանա (01:20 PM) :
    Այնուամենայնիվ, եթե ընդհանուր առմամբ նայենք, կա՞ արդյոք այնպիսի մեկը, ով, քո կարծիքով, քեզ ավելի լավ է ճանաչում, քան մյուսները։

    Artgeo (01:21 PM) :
    Կարծում եմ՝ Chuk-ը, և դա ինձ թուլացնում է։ Չէի ուզենա, որ շատ մարդիկ ճանաչեին։
    Ուլուանա (01:21 PM) :
    Իսկ դա ի՞նչ հետևանքներ կունենար, ինչի՞ց ես վախենում։
    Artgeo (01:23 PM) :
    Չեմ ուզում, որ մարդիկ տեսնեն իմ թույլ կողմերը. շատ մարդիկ դրանք վատ նպատակներով կօգտագործեն։

    Ուլուանա (01:25 PM) :
    Ակումբում դու շատերի համար բարդ ու հակասական մարդու համբավ ունես։ Ի՞նչ ես կարծում, Ակումբում քեզ ավելի շատ համակրու՞մ են, թե՞ հակակրում։

    Artgeo (01:26 PM) :
    Ճիշտն ասած, չգիտեմ, չեմ հետաքրքրվել։ Ես այն եմ, ինչ կամ, ու փոխվելու մտադրություն չունեմ։

    Ուլուանա (01:27 PM) :
    Ի՞նչ է քեզ տվել akumb.am-ը։

    Artgeo (01:28 PM) :
    Որ հարցը մի քանի օր առաջ տային, կասեի՝ ընկերություն, ջերմ մթնոլորտ ու տենց բաներ...

    Ուլուանա (01:28 PM) :
    Իսկ հիմա՞։

    Artgeo (01:29 PM) :
    Հիմա՞... հիմա կասեմ՝ մեծ փորձ մարդկային հարաբերություններում... ու զգուշավորության զգացում։

    Ուլուանա (01:29 PM) :
    Այսինքն՝ համարում ես, որ Ակումբում ընկերներ չունե՞ս։

    Artgeo (01:30 PM) :
    Ընկեր հասկացությունը մի փոքր փոխել է իր սկզբնական ձևավորված իմաստը։

    Ուլուանա (01:30 PM) :
    Եվ ինչպիսի՞ն է դարձել։

    Artgeo (01:31 PM) :
    «[13:28:49] <Artgeo> ու զգուշավորության զգացում։

    Ուլուանա (01:31 PM) :
    Զգուշավորություն ընկերների՞ց։

    Artgeo (01:32 PM) :
    Բոլորից անխտիր։

    Artgeo (01:33 PM) :
    Ինքս ինձնից էլ։

    Ուլուանա (01:33 PM) :
    Իսկ ինչի՞ց ես ամենաշատը հիասթափվում։

    Artgeo (01:34 PM) :
    Հիասթափության պատճառը միայն ու միայն մենք ենք։ Այսինքն՝ ամեն մեկն ինքն է մեղավոր իր հիասթափության մեջ, երբ ստեղծում է որոշակի պատրանք, որն իրականւմ գոյություն չունի։

    Ուլուանա (01:44 PM) :
    Ո՞րն ես համարում քո ամենամեծ ձեռքբերումը։

    Artgeo (01:42 PM) :
    Այն, որ կամ։

    Ուլուանա (01:43 PM) :
    Բայց չե՞ս կարծում, որ դա ոչ թե ձեռքբերում է, այլ պարզապես հանգամանքներով պայմանավորված իրողություն։ Ուրիշ բան, եթե խոսքը կոնկրետ ձևով գոյություն ունենալու մասին է։

    Artgeo (01:44 PM) :
    Հաշվի առնելով որոշ հանգամանքներ, որոնցով անցել եմ, կարծում եմ՝ ձեռքբերում է։

    Ուլուանա (01:45 PM) :
    Քո առաջին՝ առայժմ միակ պատմվածքի գլխավոր հերոսը՝ Գագոն, որը վերջում ինքնասպան է լինում, շատերին հիշեցնում է հենց քեզ։ Երբևէ լրջորեն մտածե՞լ ես ինքնասպան լինելու մասին։

    Artgeo (01:46 PM) :
    Ավելի քան լրջորեն մտածել եմ, բայց, ինչպես տեսնում եք, չեմ փորձել։

    Ուլուանա (01:47 PM) :
    Ինչպիսի՞ն պետք է լինի քո ընկերը։ Այսինքն՝ ինչ արժանիքներ պիտի ունենա, որ դու կարողանաս նրան, այսպես ասած, քո մտերիմների շարքն ընդունել։

    Artgeo (01:49 PM) :
    Իմ ընկերները տարբեր խառնվածքի, բնավորության ու տարիքի տեր մարդիկ են։ Փորձում եմ գտնել որոշակի ընդհանրություն, բայց չի ստացվում։

    Ուլուանա (01:50 PM) :
    Քեզ քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, որ անհանգիստ խառնվածքի տեր մարդ ես։ Քեզ համար ավելի հեշտ է խառնվածքով քեզ նմա՞ն թե՞ ավելի հանդարտ մարդկանց հետ շփվելը։

    Artgeo (01:51 PM) :
    «Քնած» մարդկանց չեմ սիրում։

    Ուլուանա (01:52 PM) :
    Այսինքն՝ «քնած» և «հանգիստ» բառերը քեզ համար հոմանիշնե՞ր են։

    Artgeo (01:53 PM) :
    Չէ, ուղղակի հանգիստ մարդկանցից հաճախ նյարդայնանում եմ։ Բայց երևի դա էլ է պետք։

    Ուլուանա (01:55 PM) :
    Ակումբի անդամներից ու՞մ կցանկանայիր ավելի մոտիկից ճանաչել, ավելի մտերիմ հարաբերություններ ունենալ։

    Artgeo (01:55 PM) :
    Շատ են այդպիսի մարդիկ. Եթե սկսեմ թվարկել, մինչև վաղը չեմ վերջացնի։

    Ուլուանա (01:56 PM) :
    Եթե դժվար չէ, նշիր նրանցից մի քանիսին։

    Artgeo (01:57 PM) :
    Ոչ ծանոթ անդամներից՝ Բարեկամ, Taurel։

    Ուլուանա (02:00 PM) :
    Հաճա՞խ ես մեղավորության զգացում ունենում։

    Artgeo (02:04 PM) :
    Ունենում եմ։ Բայց ոչ հաճախ։ Ավելի հաճախակի, քան կարող է երևալ, քան ցույց եմ տալիս։

    Ուլուանա (02:05 PM) :
    Ի՞նչ էր երազում դառնալ փոքրիկ Արթուրը։

    Artgeo (02:06 PM) :
    Միշտ լրագրող։

    Ուլուանա (02:06 PM) :
    Դեռ վաղ մանկու՞ց։

    Artgeo (02:06 PM) :
    Այո։

    Ուլուանա (02:06 PM) :
    Հետաքրքիր է։ Սովորաբար փոքր երեխաները շատ աղոտ պատկերացում են ունենում լրագրողի մասնագիտության մասին, եթե, իհարկե, ընդհանրապես ունենում են։

    Artgeo (02:09 PM) :
    Հա, չեմ առարկում, աղոտ էր։ Բայց փոքր ժամանակ լրագրողական բաներ եմ արել։

    Ուլուանա (02:09 PM) :
    Մի քիչ կպատմե՞ս։ Օրինակ՝ ինչե՞ր ես արել։

    Artgeo (02:10 PM) :
    Ստեղծել եմ ռադիո, որը «սփռված» էր մեր ու հորեղբորս տան տարածքով։ Ու դիջեյություն էի անում, իմ կարծիքով՝ ավելի լավ, քան այն ժամանակ գոյություն ունեցող ռադիոներում։

    Ուլուանա (02:10 PM) :

    Artgeo (02:10 PM) :
    Նստում էի հեռուստացույցի դիմաց ու լրատվություն կարդում։ Գրում էի բակում կատարվածի մասին։

    Ուլուանա (02:11 PM) :
    Հետաքրքիր է։ Իսկ ձեր բակում հետաքրքիր բաներ շա՞տ էին կատարվում։ Եվ ի՞նչ դեր ունեիր դու այդ ամենի մեջ։

    Artgeo (02:12 PM) :
    Բակում շատ փոքր ժամանակ էի ժամանակ անցկացնում։ Հիմնականում ինձնից մեծերի հետ էի, կամաց-կամաց կտրվեցի բակից։ Հետո մոտ ընկերներս գնացին արտերկիր։

    Ուլուանա (02:15 PM) :
    Փոքր ժամանակ քեզ կարելի՞ էր կռվարար անվանել։

    Artgeo (02:15 PM) :
    Ո՛չ փոքր ժամանակ, ո՛չ հիմա։

    Ուլուանա (02:31 PM) :
    Պատմական կամ ժամանակակից գործիչներից ո՞վ է քեզ համար քիչ թե շատ օրինակելի կերպար, եթե չասենք՝ իդեալ։ Կա՞ արդյոք այդպիսի անձ։

    Artgeo (02:31 PM) :
    Պապ թագավորը։

    Ուլուանա (02:32 PM) :
    Իսկ ժամանակակիցների մե՞ջ։ Չկա՞ այդպիսին։

    Artgeo (02:32 PM) :
    Չէ։
    Ուլուանա (02:35 PM) :
    Ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է կյանքում լրջորեն սիրել մեկից ավելի անգամ։ Թե՞ իսկական սերը մի անգամ է լինում։

    Artgeo (02:36 PM) :
    Հնարավոր է։

    Ուլուանա (02:57 PM) :
    Իսկ հիմա՝ իմ սիրած հարցը. ինչի՞ մասին ես մտածում հենց այս պահին։

    Artgeo (02:59 PM) :
    Մորս, եղբորս։

    Ուլուանա (05:51 PM) :
    Քեզ ո՞ր հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսին ես նմանեցնում։ Ո՞ր կերպարը կամ կերպարներն են քեզ հոգեհարազատ։

    Artgeo (05:51 PM) :
    Կառլսոնն ու Վինի Թուխը։

    Ուլուանա
    Նրանց պես անհո՞գ ես։

    Artgeo
    Նրանց պես միայնակ։

    Ուլուանա
    Շնորհակալություն հարցազրույցի համար։

    Artgeo
    Ձեզ նույնպես շնորհակալություն։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ հաջողություն մաղթել բոլորին. լավ եղեք...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.03.2007, 19:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.08.2011), Jarre (25.04.2010), Lion (30.08.2011), One_Way_Ticket (29.08.2011), Մանուլ (10.09.2009), ՆանՍ (30.08.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Իրոք շատ լավն էր, ես հիմա Artgeo-ին ավելի շատ սիրեցի
    Ապրես Ուլուանա ջան
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  4. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Հուզիչ էր
    Չնայած, որ ես հենց սա էլ սպասում էի

  5. #4
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Ուլուանա ջան դու էլ շատ ապրես Լավ հարցազրույց էր
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.04.2010)

  7. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Հետաքրքիր էր, բայց ոչ մի նոր բան չիմացա։

  8. #6
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Մերսի
    Շատ հաճելի էր կարդալ և ավելի լավ ճանաչել Արթուրին

  9. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Հարցազրույցները լավ են ստացվել…
    Կեցցեք դուք, շատ հետաքրքիր էր:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.04.2010)

  11. #8
    Լիարժեք անդամ teleport-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    հա...ա.... բավականին փոխվել է Արթուրը:
    Էդման շարունակե իմ առաջվա համակուրսեցի :
    Իմ բլոգ
    Олимпийский чемпион 2010 по поиску Google !!!

  12. #9
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    34
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Artgeo (02:10 PM) :
    Ստեղծել եմ ռադիո, որը «սփռված» էր մեր ու հորեղբորս տան տարածքով։ Ու դիջեյություն էի անում, իմ կարծիքով՝ ավելի լավ, քան այն ժամանակ գոյություն ունեցող ռադիոներում։
    Իսկ հիշու՞մ ես որ ես էլ էի քեզ լսում՞
    դաժե երգ էի պատվիրում… Eminem - Just Lose It
    պոքրուցես հա՞ ռադիոներով զբաղվել…
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  13. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    լավն էր

  14. #11
    Լիարժեք անդամ A<R<A<K<S-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2007
    Հասցե
    MaPc...
    Գրառումներ
    70
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Վոչինչ չգիտեի , բայց իմնացա
    Жизнь - хитрая штука. Как только у тебя в руках оказываются все карты, она вдруг начинает играть в шахматы

  15. #12
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Ան չգիտեմ ինչու՞, բայց քո հարցազրուցը ավելի դուրս եկավ…
    չնայաշ էլի նոր բան չիմացա, բայց մի տեսակ ավելի հոգեհարազատ էր, իսյ առաջին մասը շատ հետաքրքիր էր...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  16. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը

    Ա՛րթ, Անահիտից պետք է սովորես, թե ինչպես հարցազրույց վերցնես

  17. #14
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես Արտեգօին լրիվ ուրիշ կերպ էի պատկերացնում...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իրական IP
    Հեղինակ՝ vkmkpok, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 05.03.2012, 16:13
  2. Իրական աշխարհ...
    Հեղինակ՝ Snowy, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.06.2011, 21:31
  3. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ – ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 03.02.2010, 21:11
  4. Ինչ ասել է` իրական ճգնաժամ:)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 20
    Վերջինը: 20.01.2009, 00:54
  5. Իրական տեսիլ
    Հեղինակ՝ Milli, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 12.03.2008, 11:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •