Զգացվում է, որ ինձ չես ճանաչում ու հանդիպումներին երբեք չես եկել:
Բացի դրանից, համաձայնվելով, որ քո թվարկած երևույթները բավականին հետաքրքիր են (ու չթաքցնելով կասեմ, որ իմ կյանքում մեծ տեղ են գրավում (ծանոթներս կհաստատեն)), կյանքում լիքը այլ շատ հետաքրքիր բաներ էլ կան:Իսկ սեքսի ու խմելու մասին չեմ կարծում, որ պիտի խոսեմ Բարեկամի (ու այլ աղջիկների մի մասի) հետ:
Մյուս կողմից, ժող ես չեմ հասկանում «Նոր բան չիմացա» արտահայտությունները հարցազրույցներից հետո: Պա՞րզ չէ, որ նոր բան չեք իմանալու այն մարդկանց մասին, որոնց մասին գիտեք նույնիսկ այն, ինչի մասին Ակումբում սովորաբար չեն խոսում: Հարցազրույցները հատուկ այն մարդկանց համար են, որոնք հանդիպումներին չեն գալիս կամ անդամներին ճանաչում են վատ: Հարցազրույցները չեն հետապնդում որևէ մեկին մոտ մարդու մասին նոր բան բացահայտելու, ոմանց համար ոմանց մեջ նույնիսկ բացահայտելու բան չկա:![]()
Էջանիշներ