User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞րն է ավելի հասկանալի

Քվեարկողներ
19. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Առաջին տեքստ (Microsoft)

    12 63.16%
  • Երկրորդ տեքստ ("հայերեն")

    7 36.84%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ո՞րն է ավելի հասկանալի.

  1. #1
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Ո՞րն է ավելի հասկանալի.

    Մի հատ համեմատեք, ո՞րն է ավելի հասկանալի կամ նորմալ.
    Զգացի, որ համակարգիչս դանդաղ է աշխատում: Որոշեցի ապամասնատել տեղային սկավառակը, մտա Մեկնարկել-Բոլոր ծրագրերը-Պիտույքներ-System Tools-Համակարգչի ապամասնատիչ: Սկսեցի վերլուծել: Զեկույցից երևում էր, որ շատ նիշքեր, որոնք գրեթե չեմ օգտագործում, մասնատված են և խանգարում են համակարգչին: Այս պատճառով որոշեցի նախ մաքրել համակարգիչը: Մտա Հսկիչ Վահանակ-Հավելել կամ Հեռացնել ծրագիր, այնտեղից մի շարք ծրագրեր ջնջեցի: Հետո մտա Իմ Համակարգիչ-Տեղային Սկավառակի հատկություններ-Սկավառակի մաքրում: Մոգի միջոցով ջնջեցի բավական քանակությամբ ժամանակավոր նիշքեր: Հետո նոր անցա ապամասնատմանը...
    Այսպես ուզում են, որ խոսենք Microsoft-ում:

    Բայց օրինակ ես ավելի շուտ այսպես կարտահայտվեի.
    Զգացի, որ համակարգիչս դանդաղ է աշխատում: Որոշեցի local disk-ը defragment անել, մտա Start-All programs-Accessories-System Tools-Disk Defragmenter: Սկսեցի analyze անել: Report-ից երևում էր, որ շատ file-եր, որոնք գրեթե չեմ օգտագործում, մասնատված են և խանգարում են համակարգչին: Այս պատճառով որոշեցի նախ մաքրել համակարգիչը: Մտա Control Panel-Add or Remove Programs, այնտեղից մի շարք ծրագրեր ջնջեցի: Հետո մտա My Computer-Local Disk-ի properties-Disk Cleanup: Wizard-ի միջոցով ջնջեցի բավական քանակությամբ temporary file-եր: Հետո նոր անցա defragment-ին...
    Հա, թարգմանել, թարգմանել, բայց դե.....
    Ի՞նչ կարծիքի եք

  2. #2
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞րն է ավելի հասկանալի.

    Թարգենք էլի էտ օտարամոլությունը… հայերեն առաջին տարբերակն եմ սիրում…

  3. #3
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞րն է ավելի հասկանալի.

    ոնց հարմարա, նենց էլ խոսացեք ու գրեք. օրինակ ինձ հարմարա ոչ հայերեն

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞րն է ավելի հասկանալի.

    Որքան հասկացա տեքստը Windows-ի հայերեն թարգմանության համար է։
    Երկրորդ «թարգմանությունը» ինձ համար ավելի հասկանալի էր, քանի որ ես արդեն վաղուց օգտագործում եմ Windows-ի անգլերեն տարբերակը։ Կարծում եմ, որ Ձեզ էլ է նույն պատճառով ավելի հասկանալի։
    Բայց հաշվի առնենք, որ Windows-ի հայերեն թարգմանությունը հիմնականում նախատեսված չէ մեզ համար, քանի որ մենք վաղուց արդեն ընտելացել ենք անգլերեն տարբերակին, նրա տերմիալոգիային ու շարունակելու ենք անգլերեն տարբերակն օգտագործել։
    Հայերեն տարբերակը երևի հիմնականում նախատեսված է նրանց համար, ովքեր անգերենին լավ չեն տիրապետում ու ովքեր որ դեռ նոր պիտի սկսեն Windows-ն օգտագործել։ Իսկ այդպիսի մարդկանց համար առաջին թարգմանությունը հաստատ ավելի հասկանալի կլինի։

    Գուցե առաջին տարբերակը թերություններ ունի այն իմաստով, որ կարելի էր թարգմանելիս ավելի պարզ ու ընկալելի բառեր ընտրել, ու նոր առաջացած տերմիններն էլ, որոնց հայերեն տարբերակը երբևէ չի էլ եղել, կարծում եմ, որ ընդհանրապես պետք չի թարգմանել։ Օրինակ՝ «ֆայլը» նոր առաջացած բառ է ու իմ կարծիքով սխալ է այն հնարովի ու անհասկանալի «նիշքով» փոխարինելը։ Նիշքը համենայն դեպս ինձ ոչինչ չի ասում նրա իմաստի մասին։ Լեզուները զարգանում են ու միշտ էլ համալրվում են նոր բառերով ու հաճախ այդ բառերը փոխառվում են այլ լեզուներից։ Այդ դեպքում ինչու չօգտագործել արդեն ինչ-որ չափով տարածված նոր տերմինը։ Կարծում եմ որ սա լեզուների զարգացման բնական ուղին է։
    Բայց, օրինակ, ինչու՞ չօգտագործել «Հսկիչ Վահանակը» «Control Panel»-ի փոխարեն։ Վաղուց հայտնի ու հասկանալի բառեր են։ Ու ինտուիտիվ էլ հասկանալի է, թե «Հսկիչ Վահանակն» իրենից մոտավորապես ինչ կներկայացնի։ Չնայած իմ կարծիքով «Ղեկավարման վահանակն» ավելի հաջող թարգմանություն կլիներ…
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 22.03.2007, 19:29:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞րն է ավելի հասկանալի.

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ...
    Բայց միայն ֆայլը չէ. շատ ուրիշ այդպիսի բառեր կան.
    համարարկել dial
    ազդանք effect
    ապընդհատել resume
    կայանք setting
    և այլն...

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞րն է ավելի հասկանալի.

    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ...
    Բայց միայն ֆայլը չէ. շատ ուրիշ այդպիսի բառեր կան.
    համարարկել dial
    ազդանք effect
    ապընդհատել resume
    կայանք setting
    և այլն...
    Իհարկե, միայն ֆայլը չէ։ Ես դա որպես օրինակ բերեցի։ Ընդհանրապես Windows-ի հայերեն թարգմանության մեջ անհաջող ընտրված բառեր շատ կային։
    Եվս մի քանի օրինակ.
    1. Ճիշտ է, անգլերեն version բառը ունի և՛ «վարկած», և՛ «տարբերակ» իրարից տարբեր իմաստները, բայց ծրագրի դեպքում version-ը պետք է «տարբերակ» թարգմանել և ոչ թե «վարկած»։ Ի դեպ, version-ի սենց սխալ թարգմանությունը համակարգիչներից դուրս էլ է հաճախ հանդիպում։
    2. Explorer-ի Tasks-ը պետք էր թարգմանել «Առաջադրանքներ» և ոչ թե «Խնդիրներ»։
    Եվ այլն…
    Հնարովի խուճուճ բառերն էլ շատ էին։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 23.03.2007, 11:38:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #7
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞րն է ավելի հասկանալի.

    CPU-ն ինչպե՞ս դարձավ ԿՄՄ....
    switch user - փոխանջատում ai qez ban

    Ավելացվել է 1 րոպե անց
    Կարող ենք մի հատ ցանկ կազմել և ներկայացնել, չնայած պետք էր ավելի շուտ մտածել...
    Վերջին խմբագրող՝ Egern.net: 23.03.2007, 14:40: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞րն է ավելի հասկանալի.

    Բան չունեմ ասելու, հիմար թարգմանություն ա,բայց այնուամենայնիվ ես քվեարկել եմ առաջին տարբերակի օգտին,քանի որ հարցը հասկաացա ոչ թե կոնկրետ այս տեքստի վերաբերյալ,այլ արժե արդյոք թարգմանել,թե ոչ,և կարծում եմ,որ պետք է:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  9. #9
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞րն է ավելի հասկանալի.

    ես հարցը ավելի կոնկրետ եմ դնում: Ընդհանուր դեպքերի մասին ամեն օր խոսվում է, բայց առանց օրինակների.... շատ հարմար օրինակ եմ համարում այս թարգմանությունը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 01.04.2013, 14:24
  2. Ո՞վ է ավելի խելացի. կի՞նը, թե՞ տղամարդը
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 343
    Վերջինը: 27.04.2012, 11:34
  3. Նոր վեբ բլոգ «Ավելի լավ աշխարհ»
    Հեղինակ՝ Հանուման, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.06.2010, 19:48
  4. mkv vs. avi. ո՞րն է ավելի լավը
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.01.2010, 03:44
  5. Ու՞մ հետ եք ավելի կապված
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2008, 19:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •