User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,587
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Բարև ձեզ կրկին

    Թեման փակել դուք իհարկե իրավունք ունեիք... ի արդարացումն ասեմ, որ ես ուղղակի ժամանակ չունեցա թարգմանելու: Ինչևիցե...

    Ինչպես արդեն հասցրի ասել, Երևանի կենտրոնական գրախանութներում արդեն վաճառքի է դրված իմ նոր գիրքը <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք - Գիրք Առաջին /3000-1561/> վերնագրով: Այստեղ, բացի նրանից, որ խրոնոլոգիական հերթականությամբ տվել եմ նշված Հայկական բանակի տվյալ ժամանակաշրջանի պատերազմներն ու ճակատամարտեր, անդրադարձել եմ նաև տվյալ ժամանակաշրջանի որոշ վիճահարույց հարցերին. և Հայկի և այսպես կոչված Բելի ճակատամարտին, և այսպես կոչված կուտիական գերիշխանությանը Միջագետքում ու արիա-հայկսոսյան արշավանքներին, և ըստ Խորենացու ու Չամչյանի տրված Հայկազունիների գահակալական ցանկին, և առանձին արքաների գործունեության վերլուծությանը /օրինակ Արամ 1-ին և Արա 1-ին Գեղեցիկ/...

    Շատ կուզենայի իմանալ պատմությամբ և հատկապես ռազմական պատմությամբ հետաքրքրվող մարդկանց կարծիքները սույն աշխատության վերաբերյալ: Ասեմ, որ ծրագիրը ոչ առևտրական է, չնայած որ հեռանկարում ես չէի հրաժարվի գործարար առաջարկից... Գիրքը հրատարակվել է սահմանափակ քանակությամբ...

    Ի դեպ, շարունակությունները ամենայն հավանականությամբ կհետևեն: Ընդհանուր առմամբ Գիրքը հնարավորին մանրամասնությամվ ընդգրկում է մոտ 4500 փաստ Հայկական բանակի տված պատերազմների և ճակատամարտերի մասին` մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թ-երին:

    Հուսով եմ, որ այն կհետաքրքրի ընթերցողին, քանզի մեծապես հենց դրանից է կախված շարունակությունների հրատարակությունը...

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ի դեպ. EGERN.NET ջան, իզուր է քո թերհավատ վերաբերմունքը... Հավատա, որ քեզ հետ զրուցում է մի մարդ, որը բավականին խորացված է ուսումնասիրել թեման, որպեսզի Հայկի և ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ Բելի ճ-մ-ի մասին կարողանա դատողություններ անել ոչ 5-րդ դարի մակարդակով...

    Դու ուղղակի ուշադրություն չես դարձրել <ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ> բառի վրա, որը պետք է հուշի, որ այս անձնավորության անվան տակ հանդես է գալիս այլ անվանումով իրական պատմական անձնավորություն...
    Վերջին խմբագրող՝ Lion: 22.03.2007, 14:12: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,587
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Հաշվի առնելով. որ առաջացել են դժվարություններ գրքի գտնման հետ. ավելացնեմ

    Գիրքը կա`

    1. Բուկինիստում` Պռոսպեկտի վրա,
    2. Հրապարակի վրայի <Փոքր Գրախանութում> /աջ գրախանութում/,
    3. Երիտասարդականի մոտի Աբովյանի փողոցի վրա գտնվող գրախանութում,
    4. ԵՊՀ-ի կենտրոնական մուտքում գտնվող երկու գրախանութներում:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Մինչ այդ ես կարծում էի, որ Հայկի եւ Բելի դրուագը առասպել է:
    Իսկ Գեղեցիկ Արան, ինչո՞ւ վդովեցրեց Ասորեստանի առաջին տիկնոջ. Շամիրամի սիրող սիրտը: Այդ դէպքը. հայ ժողովուրդի ռազմական յաղթանակների՞, թէ՞՝ պարտութիւնների շարքում կարելի է դասել:
    Աւա՜ղ փառացս անցաւորի...

  4. #4
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Իհարկե առասպել է, Պանդուխտ ջան, ուղղակի Հայաստանում գնալով տարածում է ստանում "այլընտրանքային պատմագիտությունը", որը շատ հեռու է "դասական պատմագիտությունից...

  5. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,587
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե առասպել է, Պանդուխտ ջան, ուղղակի Հայաստանում գնալով տարածում է ստանում "այլընտրանքային պատմագիտությունը", որը շատ հեռու է "դասական պատմագիտությունից...
    Իսկ դու, եղբայր, նեղություն տուր քեզ կարդալու գիրքը, նոր քննադատելու այն... Ես հիմնավորել եմ ոչ միայն ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ Բելի /իրականում - այլ անձնավորություն/ իրական լինելը, այլև ըստ Խորենացու և Չամչյանի Հայկազունիների գահացանկը և արքաների գահակալության տարիները:

    Ես երաշխավորում եմ, որ ոչ մի տառ անհիմ չի գրվել ու ոչ մի առասպելական բան իմ գրքում տեղ չի գտել:

    Իսկ <դասական պատմագիտությունը> այն աստիճան է խեղել մեր հնագույն պատմությունը, որ այն կարիք ունի լուրջ վերանայման... Ես առաջին փորձ անողներից մեկն եմ ու բոլոր թերհավատներին ուղղում եմ իմ կոչը -

    ԺԽՏԵՔ ԻՆՁ, ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵՔ ԻՄ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

    և ես առաջինը կշնորհավորեմ Ձեզ: Միայն խնդրում եմ, այդ ամենն արեք հիմնավորված, այլ ոչ թե միայն ելնելով այն փաստից, որ <այդ ամենն անսովոր է>, <ընդունված է այլ բան> և այլն:

    Դե Ձեզ տեսնեմ, իմ գրվածքին թերհավատորեն մոտեցողներ, ես սպասում եմ...

    Պանդուխտ ջան, Հայկի և ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ Բելի ճ-մ-ի մեջ ՈՉ ՄԻ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԲԱՆ ՉԿԱ: Այն տեղի է ունեցել մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին և հաղթանակ է բերել Հայկական բանակին:

    Իսկ Արա Գեղեցիկի և Շամիրամի կռիվը /իրականում Հայ-Ասորեստանյան I պատերազմ /մ.թ.ա. 1762-1725// վերջնական արդյունքի տեսանկյունից հաղթանակ բերեց Հայկական կողմին:

    Իմ հասցեն Lion1700@yandex.ru

  6. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,587
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Ի դեպ, վերջերս մտքովս անցավ, որ գիրքը կարելի է հասանելի դարձնել նաև արտաահմանում գտնվող և ինտերնետից օգտվող ընթերցողին...

    Նրանք, ովքեր կցանկանան ձեռք բերել գիրքը թվային տարբերակով, դա կարող են իրականացնել ընդամենը 5 եվրոյով...

    Գումարը պետք է փոխանցել

    DEUTSCHE BANK AG, FRANKFURT am MAIN, GERMANY
    SWIFT: DEUT DE FF
    EUR ACCOUNT No. 9471632 OF ARMECONOMBANK
    FOR FURTHER CREDIT
    NAME HAKOBYAN MHER
    Account; 163038123093
    WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK

    հասցեով և ինձ տեղեկացնել Lion1700@yandex.ru e-mail-ով և ես անմիջապես կուղարկեմ գրքի թվային տարբերակը նշված էլեկտրոնային հասցեի վրա:

    Հ.Գ. Անբարեխիղճ մոտեցումը բացառվում է, քանի որ ես որպես երաշխիք դնում եմ իմ բարի անունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ միայն հաշվեհամարի բացման համար ես արդեն վճարել եմ որոշակի գումար և ուղղակի անիմաստ է /էլ չասած այն մասին, որ ես դա ինձ երբեք թույլ չեմ տա/ իմ կողմից իրականացնել շուտ բացահայտվող որևէ անազնիվ քայլ...

  7. #7
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Շատ բան եմ ուզում ասել նրանց, ովքեր «սովոր» լինելով Էվկլիդյան Երկրաչափությանը, դժվարանում են իրենց ուղեղները բացել նորի, թերևս՝ ավելի ճիշտ կլիներ ասել՝ հնի նոր մեկնաբանմանը… Կամ հավես չունեն կամ էլ RAM-ը չի հերիքում…

    Պանդուխտ, ինչպես միշտ հաճելի է կարդալ քո հումորով, բայց միևնույն ժամանակ խորը դատողությունները:

    Lion, ցավում եմ, բայց պետք է խոստովանեմ, որ իսկապես, ծանրաբեռնված լինելով աշխատանքով (մեզ մոտ հիմնարկում հիմա թեժ պահ է և մոտ ամիս, ամիս ու կես է ինչ աշխատանքս «ֆլաշով» բերում եմ տուն, չեմ հասցնում) երևի թե չկարողանամ կարդալ աշխատությունդ, չնայած՝ անչափ հետաքրքիր կլինել: Այսու՝ թույլ տուր քննարկմանը հետևելով հանդերձ, երբեմն հարցեր տալ գրքից (հենց պահանջես դիմելաձևս փոխել «ԴՈւՔ»-ի՝ անմիջապես կփոխեմ՝ խորին ներողությունով):

    Եթե կարելի է՝
    հարց
    1. Դու գրել ես, որ բերված են ավելի քան 4500 փաստեր: Վկայակոչել ես Խորենացու և Չամչյանի պատմական ժառանգությունը: Ինձ ուղղակի հետաքրքիր է իմանալ, թե այլ ի՞նչ աղբյուրներից ես օգտվել: Մեկնեմ միտքս. հարգելով Խորենացու կատարած «տիտանական» աշխատանքը, ես այնուամենայնիվ հակված եմ որոշ տեղերում կասկածել նրա կողմից շարադրված նյութի վերաբերյալ, նկատի ունենալով քրիստոնեական ճնշումը, որը գործի էր դրված էր այդ ժամանակներում պատմիչների վրա, նմանապես և խորհրդային տարիներին:

    Ինձ շատ զարմացրեց, որ «Ավարայրի Ճակատամարտ» թեմայում կարդացի ինչ ասես, բացի նրանից, որ այդ ժամանակ բյուզանդացիներն էլ իրենց հերթին էին ուզում մեզ կրոնափոխ անել: Ոչ ոք չնշեց, որ պարսիկները ուզում էին, որ հայերը ոչ թե «կրոնափոխ» լինեին, ինչպես պնդում են մեր քրիստոնյա պատմիչները, այլ «կրոնադարձ» լինել:

    Սա է պատճառը, որ ես անպայման ուզում եմ իմանալ աշխատությանդ սկզբնաղբյուրները: Ախր պատմիչների շարադրածից բացի, պատմությունը ստուգաբանելու այլ միջոցներ ևս գոյություն ունեն:

    Շնորհակալություն:

    Հ. Գ.

    Մոտավորապես «չէ մի չէ… աշխարհը հայերից է սկսվել» նախապես պարտություն ընկալող արտահայտության համար (այս ֆորումում երևի մի քանի տեղ հանդիպած կլինես նման տրամադրվածությունների) ժամանակին ես հնարել էի մի «ախտորոշում»՝ primaphobia ՝ առաջինը լինելու վախ: Նման պարապ արտահայտություններին խնդրում եմ ուշադրություն չդարձնես: OK? Դրանք գաղափարական, ինչու չէ՝ նաև գենետիկ պայքարը թշնամուն տանուլ տվածներն են… «չգոռամ - թե չէ ծեծ կուտեմ» մշտական կենդանական վախով…
    Վերջին խմբագրող՝ Highordy: 26.03.2007, 19:11:
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  8. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,587
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Շատ բան եմ ուզում ասել նրանց, ովքեր «սովոր» լինելով Էվկլիդյան Երկրաչափությանը, դժվարանում են իրենց ուղեղները բացել նորի, թերևս՝ ավելի ճիշտ կլիներ ասել՝ հնի նոր մեկնաբանմանը… Կամ հավես չունեն կամ էլ RAM-ը չի հերիքում…

    Պանդուխտ, ինչպես միշտ հաճելի է կարդալ քո հումորով, բայց միևնույն ժամանակ խորը դատողությունները:
    Համաձայն եմ

    Lion, ցավում եմ, բայց պետք է խոստովանեմ, որ իսկապես, ծանրաբեռնված լինելով աշխատանքով (մեզ մոտ հիմնարկում հիմա թեժ պահ է և մոտ ամիս, ամիս ու կես է ինչ աշխատանքս «ֆլաշով» բերում եմ տուն, չեմ հասցնում) երևի թե չկարողանամ կարդալ աշխատությունդ, չնայած՝ անչափ հետաքրքիր կլինել:
    Հուսով եմ դու երբևէ կկարդաս այն, քանի որ դատելով ամեն ինչից, քո կարծիքը թանկ կլինի ինձ համար...

    Այսու՝ թույլ տուր քննարկմանը հետևելով հանդերձ, երբեմն հարցեր տալ գրքից
    Հաճույքով կպատասխանեմ...

    (հենց պահանջես դիմելաձևս փոխել «ԴՈւՔ»-ի՝ անմիջապես կփոխեմ՝ խորին ներողությունով):
    Լավ էլի... Ինձ թվւմ է ես այնք տխուր մարդ չեմ, որ նման բաների ուշադրություն դարձնեմ

    հարց
    1. Դու գրել ես, որ բերված են ավելի քան 4500 փաստեր: Վկայակոչել ես Խորենացու և Չամչյանի պատմական ժառանգությունը: Ինձ ուղղակի հետաքրքիր է իմանալ, թե այլ ի՞նչ աղբյուրներից ես օգտվել: Մեկնեմ միտքս. հարգելով Խորենացու կատարած «տիտանական» աշխատանքը, ես այնուամենայնիվ հակված եմ որոշ տեղերում կասկածել նրա կողմից շարադրված նյութի վերաբերյալ, նկատի ունենալով քրիստոնեական ճնշումը, որը գործի էր դրված էր այդ ժամանակներում պատմիչների վրա, նմանապես և խորհրդային տարիներին:
    Ահա <<3000-1561>>-ի համար օգտագործված ՀԻՄՆԱԿԱՆ աղբյուրները`

    Օգտագործված հիմնական գրականություն

    1. Ադոնց Ն. «Պատմագիտական ուսումնասիրություններ», Փարիզ 1948
    2. Ալիշան Ղ. «Սիսուան», Վենետիկ 1885
    3. Ալիշան Ղ. «Սիսական», Վենետիկ 1893
    4. Ալիշան Ղ. «Շիրակ», Վենետիկ 1881
    5. Ալիշան Ղ. «Այրարատ», Վենետիկ 1890
    6. Ալիշան Ղ. «Արցախ», Երևան 1993
    7. Այվազյան Ա. Ա. «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն», Երևան 1998
    8. Այվազյան Ա. Ա. «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5 դարեր)», Երևան 2000
    9. Դիոդոր Սիկիլացի «Պատմական գրադարան», Երևան 1985
    10. Եղիշե «Վարդանի և Հայոց պատերազմի մասին», Երևան 1989
    11. Զարբհանալյան Գ. «Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց», Վենետիկ 1889
    12. Իշխանյան Ռ. Ա. «Պատկերազարդ պատմություն հայոց□ գիրք Ա, Երևան 1990
    13. Հակոբյան Մ. Ի. «Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն», Երևան 2003
    14. Հարությունյան Բ. Հ. «Հայաստանի պատմության ատլաս. Ա մաս» Երևան 2005
    15. Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», Երևան 1989
    16. Հովսեփ Ֆլավի «Ընդդեմ Ապիոնի», Երևան 1976
    17. Հովսեփ Ֆլավի «Հուդայական հնություններ», (ռուսերեն), ՍՊԲ 1900
    18. Հովսեփ Ֆլավի «Հուդայական ժողովրդի հնության մասին», (ռուսերեն), ՍՊԲ 1895
    19. Ղևոնդ «Պատմություն», Երևան 1982
    20. Մանանդյան Հ. Հ. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հ. 1-3, Երևան 1945-1957
    21. Մելիք-Բախշյան Ս. Տ. «Հայ ժողովրդի պատմություն», Երևան 1963
    22. Մխիթար Այրիվանցի «Ժամանակագրական պատմություն» (ռուսերեն), ՍՊԲ 1869
    23. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», Երևան 1997
    24. Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», Երևան 1969
    25. Մովսիսյան Ա. Ե. «Բարեպաշտ արքաների աշխարհակալություն: Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ», Երևան 1997
    26. Մովսիսյան Ա. Ե. «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)», Երևան 2005
    27. Շապուհ Բագրատունի «Պատմություն Անանուն պատմիչի» (ռուսերեն), Երևան 1971
    28. Չամչյան Մ. «Հայոց պատմություն□, Երևան 1985
    29. Սեբեոս «Սեբեոս եպիսկոպոսի պատմությունը Հերակլի մասին» (ռուսերեն), Մոսկվա 1862
    30. Վարդան Արևելցի «Համընդհանուր պատմություն» (ռուսերեն), Մոսկվա 1861
    31. Վարպետյան Ա. Ս. «Ովքեր են ի վերջո արիացիները», Մարսել 1989
    32. Տերյան Ա. «Միտանի Հայոց հնագույն պետությունը», Երևան 2006
    33. Ուլուբաբյան Բ. Ա. «Զրուցարան», Երևան 1991

    1. Contenau G. «La Civilisation des Hittites et Hurrites du Mitannii», Paris 1948
    2. Helck 1983. Wolfgang Helck. Historisch-Biographische Texte der 2. Zwischenzeit und Neue Texte er 18. Dynastie. Wiesbaden.
    3. Tapsell R. Monarchs, Rulers, Dinasties and Kingdoms of the world. London, 1983.
    4. The International Who's Who. London, 1960 - 97.
    5. The International Year Book and Statesmen's Who's Who. London, 1961 - 96.
    6. Who's Who. London-New York. 1962 - 97.
    Wilcken. In neuer greichischier Roman “Hermes”, 1893, SS. 161-193

    1. Ãàëÿìîâ Ñ. “Áàøêîðäû îò Ãèëüãàìåøà äî Çàðàòóøòðû”, Óôà 1999
    2. Äæàóêÿí Ã. Á., Ñàðàäæèåâà Ë.À., Àðóòþíÿí Ö. Ã. Î÷åðêè ïî ñðàâíèòåëüíîé ëåêñèêîëîãèè àðìÿíñêîãî ÿçûêà, Åðåâàí 1983
    3. Äæàóêÿí Ã. Á. Óðàðòñêèé è èíäîåâðîïåéñêèå ÿçûêè, Åðåâàí 1963
    4. Äüÿêîíîâ È. Ì. “Ïðåäûñòîðèÿ àðìÿíñêîãî íàðîäà”, Ìîñêâà 1969
    5. Äüÿêîíîâ È. Ì., Ñòàðîñòèí Ñ. À. Õóððèòî-óðàðòñêèå è âîñòî÷íîêàâêàçñêèå ÿçûêè // Äðåâíûé Âîñòîê: ýòíîêóëüòóðíèå ñâÿçè, Ìîñêâà 1988
    6. Äüÿêîíîâ È. Ì. Õóððèòñêèé ÿçûê è äðóãèå ñóáñòðàòíûå ÿçûêè Ìàëîé Àçèè // Äðåâíèå ÿçûêè Ìàëîé Àçèè, Ìîñêâà 1980
    7. Ïåðåïåëêèí Þ. ß. “Èñòîðèÿ äðåâíåãî Åãèïòà”, Ìîñêâà 2003
    8. Ðàçèí Å. À. “Èñòîðèÿ âîåííîãî èñêóññòâà”, Ìîñêâà 1994
    9. Ýìèí Í. Î. “Äèíàñòè÷åñêèé ñïèñîê Õàéêèäîâ”, Ìîñêâà 1884
    10. “Ðèãâåäà” Èçäàòåëüñòâî “Íàóêà”. Ìîñêâà. Ìàíäàëû I-IV 1989 ã., Ìàíäàëû V- VIII 1995 ã., Ìàíäàëû X- IX 1999 ã
    11. Èñòîðèÿ Äðåâíåãî Âîñòîêà, Ìîñêâà 2002
    12. Êóëüòóðíîå íàñëåäèå Åãèïòà è Õðèñòèàíñêèé Âîñòîê. Âûï. 2, Ìîñêâà 2004

    Հ.Գ. Անհասկանալի հիերոգլիքֆներ տեսնելու դեպքում կոպի արեք word-ի վրա և օգտվեք օրինակ Arial LatRus-ից...

    Հ. Գ.

    Մոտավորապես «չէ մի չէ… աշխարհը հայերից է սկսվել» նախապես պարտություն ընկալող արտահայտության համար (այս ֆորումում երևի մի քանի տեղ հանդիպած կլինես նման տրամադրվածությունների) ժամանակին ես հնարել էի մի «ախտորոշում»՝ primaphobia ՝ առաջինը լինելու վախ: Նման պարապ արտահայտություններին խնդրում եմ ուշադրություն չդարձնես: OK? Դրանք գաղափարական, ինչու չէ՝ նաև գենետիկ պայքարը թշնամուն տանուլ տվածներն են… «չգոռամ - թե չէ ծեծ կուտեմ» մշտական կենդանական վախով…
    Լավ է ասված
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.03.2007, 19:05:

  9. #9
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Շնորհակալություն

    Թվարկված անվանացանկում տեսա մի ազգանուն (ճիշտն ասած շատ էի ուզում տեսնել այդ ազգանունը), որը այս աշխատությունդ դարձնում է իրոք շատ լուրջ և ստիպում է ինձ անպայման երբևէ ծանոթանալ այդ գրքին:
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  10. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,587
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Հայորդի ջան, դատելով քո նիկի տակի արիական նշանից, խոսքը վերաբերվում է մեր փառահեղ, սակայն դժբախտաբար դեռևս լիովին չգնահատված Ալեքսանդր Վարպետյանին: Ես իրոք բարձր եմ գնահատում նրա նշված աշխատությունը:

    Հուսով եմ դու երբևէ կծանոթանաս իմ գրքին...
    Վերջին խմբագրող՝ Lion: 28.03.2007, 13:37:

  11. #11
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայորդի ջան, դատելով քո նիկի տակի արիական նշանից, խոսքը վերաբերվում է մեր փառահեղ, սակայն դժբախտաբար դեռևս լիովին չգնահատված Ալեքսանդր Վարպետյանին: Ես իրոք բարձր եմ գնահատում նրա նշված աշխատությունը:

    Հուսով եմ դու երբևէ կծանոթանաս իմ գրքին...

    ԿԵՑՑԵ՛Ս
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  12. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,587
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Ի դեպ ավելացնեմ, որ Գիրք Առաջինը իր մեջ ներառում է

    1. Հայ-Միջագետքյան պատերազմ /մ.թ.ա. մոտ 2600 - ուղ. 2492 /
    2. Հայ-աքքադական պատերազմ /մ.թ.ա. 2305 - 2200/ և Հայկական Առաջի Համաշխարհային գերիշխանություն,
    3. Պայքար Ուրի 3-րդ դինաստիայի պետության և ամորիացիների արշավանքների դեմ,
    4. Արամ 1-ինի պատերազմները և Հայկական Երկրորդ Համաշխարհային գերիշխանություն
    5. Հայ-Ասորեստանյան 1-ին պատերազմ /մ.թ.ա. 1762 - 1725/
    6. Արիական /այդ թվում` Հայքսոսական/ արշավանքներ և Հայկական Երրորդ Համաշխարհային գերիշխանություն,
    7. Հայ-Խեթական 1-ին պատերազմ /մ.թ.ա. մոտ 1649-1570/

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Highordy-ի խոսքերից Նայել գրառումը
    ԿԵՑՑԵ՛Ս
    Կեցցեն Վարպետյանի պես գիտնականները
    Վերջին խմբագրող՝ Lion: 28.03.2007, 14:27: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #13
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    34
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Բարեւ Ձեզ.
    Մեր Հարգարժան Պատմաբան.
    Ես արդեն դեզ մեկ հարց՛ հղելեմ, արանց պատիվ ունենալու իմանալ, թէ ում հետ պատիվ ունեմ խոսելու. Եթե չեմ սխալվում, ձեր շնորհիվ է այսօր երեւան եկել «Տիգրան Մեծ» փաստավավերագրական ֆիլմը, եթե սխալվում եմ, կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը.
    Մեծ ցանկություն ունեմ գնելու, ձեր կողմից գրված գիրքը եւ պատրաստ եմ վճարել ավելին՛ երկրորդ հատորյակը տեսնելու ակնկալիքով.
    Ես ունեմ բանկային քարտ բայց մինչեւ օրս չգիտեմ, ինչպես կարելի է վճարում կատարել այլ հաշվեհամրի վրա, որովհետեւ քարտով միայն գումար եմ ստաց էլ եւ հանել բայց ոչ գումարային փողադրում կատարել.
    Եթե գիտեք ինպես է դա արվում՛ ինտերնետով թէ փողի չեկով? ասեք խնդրեմ.
    Ուրախ գրառում:

  14. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,587
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեւ Ձեզ.
    Մեր Հարգարժան Պատմաբան.
    Ես արդեն դեզ մեկ հարց՛ հղելեմ, արանց պատիվ ունենալու իմանալ, թէ ում հետ պատիվ ունեմ խոսելու. Եթե չեմ սխալվում, ձեր շնորհիվ է այսօր երեւան եկել «Տիգրան Մեծ» փաստավավերագրական ֆիլմը, եթե սխալվում եմ, կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը.
    Մեծ ցանկություն ունեմ գնելու, ձեր կողմից գրված գիրքը եւ պատրաստ եմ վճարել ավելին՛ երկրորդ հատորյակը տեսնելու ակնկալիքով.
    Ես ունեմ բանկային քարտ բայց մինչեւ օրս չգիտեմ, ինչպես կարելի է վճարում կատարել այլ հաշվեհամրի վրա, որովհետեւ քարտով միայն գումար եմ ստաց էլ եւ հանել բայց ոչ գումարային փողադրում կատարել.
    Եթե գիտեք ինպես է դա արվում՛ ինտերնետով թէ փողի չեկով? ասեք խնդրեմ.
    Չէ, ես այդ հիանալի ֆիլմի հեղինակը չեմ և ընդհանրապես կապ չունեմ նրա ստեղծման աշխատանքների հետ, թեև անսահման հարգում եմ ֆիլմի ակունքների մոտ կանգնած Արտակ Մովսիսյանին... Այնպես որ նրա հետ համեմատությունն ավելի շուտ պատիվ է և ներեղություն խնդրելու կարիք չկա...

    Երկրորդ հատորյակի լույս տեսնելը ուղղակիորեն կախված է Առաջին գրքի ճակատագրից, որը աստիճանաբար իրացվում է... Մոտ 1 ամսից հավանաբար լույս կընծայվի Երկրորդ գիրքը` որը կընդգրկի 1561-883 թթ-երը:

    Գիրքը կարելի է ձեռք բերել հետևյալ կերպ:

    Սա

    DEUTSCHE BANK AG, FRANKFURT am MAIN, GERMANY
    SWIFT: DEUT DE FF
    EUR ACCOUNT No. 9471632 OF ARMECONOMBANK
    FOR FURTHER CREDIT
    NAME HAKOBYAN MHER
    Account; 163038123093
    WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK

    Տանում եք /կամ որևէ կերպ փոխանցում/ ցանկացած բանկ և վերջինս իր գործընկեր Դոյչե բանկի միջոցով գումարը փոխանցում է մեր Հայկական Հայէկոնոմբանկին... Պետք է որ դժվարություն չլինի... ամեն դեպքում այդպես ինձ հավատացրին Հայէկոնոմբանկի աշխատակիցները:

    Ինձ շատ հետաքրքիր է Ձր կարծիքը գրքի մասին /անկեղծ և առանց խնայելու/ և ես անհամբերությամբ կսպասեմ դրան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #15
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    34
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Արդեն հետաքրքրվել եմ.
    Իմ ուզած բանկը՛ գտնվում է, իմ բնակության վայրից, ոչ հեռու.
    Պայմանավորվել եմ վաղը՛ ընկերոջս հետ ուղղեւորվել այնտեղ.
    Հուսով եմ, էլեկտրոնային գրքի՛ հայկական տառերը, հիոգրիֆային տեսքով չի բացվի.
    Չէք պատկերացնում, ինչ մեծ անհամբերությամբ եմ սպասում, գրքի ընդերցանությանը.
    Վստահ եմ որ վաղուց ցանկացաց Հայի՛ հոգնեցրել է շարնուկական պարտություներով հեղեղված, օտար պատմիչների կողմից կեղծված, մեր թերի ուսումնասիրված պատմությունը.
    Ժամանակն է բացել՛ իրականության դրները, լույս սփրելով՛ գաղտնի մնացաց էջերի վրա.
    Ուրախ գրառում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1325
    Վերջինը: 03.06.2012, 01:32
  2. Սենց տեղեկանք դուք դեռ չեք տեսել :) :) :)
    Հեղինակ՝ Geox, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 29.04.2010, 16:41
  3. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 50
    Վերջինը: 23.03.2009, 21:25
  4. Սենց նկար դուք դեռ չեք տեսել...
    Հեղինակ՝ shgalex, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 25.02.2008, 16:24
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •