Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Ի՞նչ է նշանակում "արդար քաղաքական գործիչ". արդար կարող է լինել թագավորը, իշխանը, ստրկատերը, ֆեոդալը, իսկ քաղաքական գործիչը կարող է լինել պատասխանատու՝ իր և այն մարդկանց առջև, որոնք նրան ընտրել են: Այսպիսի քաղաքական գործիչ Հայաստանում չկա, եթե լիներ, ապա նա վաղուց ինքնասպան եղած կլիներ, քանի որ լինել պատասխանատու այնպիսի երկրում, որտեղ անպատասխանատվությունը կյանքի նորմ է, անհնար է, առավել ևս ահնար է լինել պատասխանատու՝ անպատասխանատուների մեծ կամ փոքր խմբի նկատմամբ: Եվ ուրեմն՝ փառք աստծո, որ այդպիսի քաղաքական գործիչ չկա, քանի որ այդ դեպքում մահացության տոկոսը Հայաստանում կբարձրանար, ինչը կազդեր երկրի հեղինակության ու տնտեսության երկնիշ աճի վրա: Մնացածը՝ լռություն է ու... անպատասխանատվություն...
Մեզանում քաղաքական գործիչը նույնացվում է հենց թագավորի, իշխանի, ստրկատիրոջ ու ֆեոդալի հետ (կախված զբաղեցրած կամ հավակնած պաշտոնից), այնպես որ շատ էլ տեղին բնորոշում է, ուստի «ամենաարդարին» գտնելուց հետո կարելի որոշել նաև, թե ով է, ասենք, «ամենաբարին»