User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: JOHN or NO JOHN

  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    JOHN or NO JOHN

    ԽՈՐՀՈւՐԴ
    ՉԵՄ ԽՈՍՏԱՆՈւՄ, ՈՐ ԳՐԱԾՍ ՀԱՎԱՆԵՔ` ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵԹԵ ԱՎԵԼՈՐԴ ԺԱՄԱՆԱԿ ՉՈւՆԵՔ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԴԱՍԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԻ ԿԱՐԴԱՑԵՔ
    ձախ աչքիս տակ ուռած է, աջ արմունկս արյունոտ, վերևի շուրթս պատռված... ինչի՞ մասին է վկայում այս ամենը՝ կրիվ եմ արել ու մրցակիցներս ավելի շատ են եղել ինձնից... իսկ ովքե՞ր են եղել՝ Սարի–Թաղցի <<լավ տղեք>>: զզվում եմ չակերտավոր լավ տղեքից...
    1.վալոդ՝ 17 տարեկան-գոնե 3-4 աղջկա (էդքանին մենակ ես գիտեմ) <<հույս է տվել>> ու երբ որ <<հա>> են ասել` մեղմ ձևերով յան է տվել... ոչ մի անգամ մենակ կռվից հետո հաշիվ մաքրելու չի գնացել ու խոսակցությունը <<խպոցու է տարել>> մենակ էն ժամանակ` երբ որ ավելի շատով են եղել... հեռախոսի մեջ ունի մոտ 50 շաբլոն սմս ու ինչպես ցույց է տվել ժամանակը` հայ աղջիկները ուտում են <<կուտը>> ու խաբնվում են էդ հիմարի <<անկեղծ սիրուն>>, իսկ հետո (երբ որ արդեն ուշա լինում) ջոգում են, որ սաղ <<օդ>> էր... քիչա էդ հիմար աղջիկներին... հալալա վալոդին, որ վրեքը կայֆավատա լինում... էսօրվա խփոցու գլխավոր գործող անձն էր ինձնից հետո` կերավ ձախ ձեռքովս իրացրած <<տուգանային հարվածների>> մեծ մասը (հետագայում ավելի մանրամասն կգրեմ):
    2.գագիկ՝16 տարեկան-վալոդի փոքր ախպերնա,վալոդից ավելի դուխով, բայց իտոգում էլի <<օդա>>. երբևե աղջիկների շրջանում հաջողությունների չի հասել, բայց մեծ պոտենցիալ ունի: մեծ ախպոր նման ռաբիԶի ու հատկապես մուխամների նկատմամբ առանձնակի թուլություն ունի՝ շավոյի, սպիտակցի հայկոյի, արամ ասատրյանի ու էլի էդ կարգի մուխամիստների` նոյի տվից մինչև հիմիկվա լավագույն երգերը հեռախոսի մեջ ունի: քանի որ 1գբ-նոց չիպ ունի` նաև լիքը պ***ո նկարներ ու վիդեոներ ունի ու դա իրա պարծանքնա (իհարկե սպիտակցի հայկոյի վերջի երգից հետո). արմենի հետ համեմատած մի քիչ ավելի տանելի անձնավորություն է ու եթե արմենը չլիներ` կարողա հետը շփվեի:
    շարունակելի…

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (17.11.2011), armen9494 (16.11.2011), Freeman (27.02.2011), GriFFin (13.07.2016), Mr. Annoying (13.07.2016), Smokie (12.07.2016), Աթեիստ (12.07.2016), Նիկեա (19.10.2014)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Հե-հե…
    Հետաքրքիր էր: Լավ ես նկարագրում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    ու ես երկու <<լավ տղեքից>> առաջինը մտադրվել էր ինձ <<դաստիարակել>>… մի՞թե չի հասկանում, թե ի՞նչ կարգի ոչնչություն է ինքը ու ինչքան փոքր է ինձ դաստիարակելու համար: էնքան փոքր` որ եթե 122 տարի ապրի ու ամեն օր հաց ու պանիր ուտի` էլի չի հասնի են մակարդակին, որ կարողանա ինձ դաստիարակի: ուզում եմ սկզբից մինչև վերջ գրել, որ գոնե մի քիչ պատկերացում կազմեք 16-17 տարեկան <<լավ տխեքի>> մասին...
    սովորաբար քուչա (զզվում եմ էդ բառից) դուրս չեմ գալիս, որովհետև չկա մի տղա՝ որ իրա հետ շպվեմ: ես ինձ բոլորովին ել չեմ թանկացնում, պարզապես իրանց հետ շփվելու համար պետք ե ԳՈՆԵ ջամը 5-ի, 7-ի, պակոյի, շանթի, հ1-ի, արմենիայի ջամը 6-ի սերիալները նայեմ ու <<ես վերջի լավ սմսներից>> ունենամ... ինձ գոնե մի քիչ ճանաչողները հասկացան, որ հաստատ չեմ բավարարի սարի-տաղցիների հետաքրքասիրությունը: ի՞նչ կարելի է ակնկալել էդ սերիալաԱԼՄասեր ժողովրդից… ոչ մի լավ բան բնականաբար... այժմ արդեն ժամանակն է գրել եսօրվա դեպքերի մասին:
    ժամը 15.00-ի կողմերը տուն հասա ու մոդեմս հերթական անգամ տեղադրեցի (չիմածցխների համար ասեմ, որ ֆրինետ մտնելը արգելվածա, քանի որ խանգարումա դասերիս, բայց 1 ամսից ավել արանց ակումբի չդիմացա ու հիմա երբեմն ակումբածարավս փորցում եմ հագեցնել 20-25 րոպեով, բայց դա ավելի ե բորբոքում կարոտս դեպի ակումբ.ամը)) ու մինչև ժամը 17.30-ը անընդհատ փործում էի «ներխուժել» այնքան բաղձալի դարձած ֆրինետ... ինձ լավ կհասկանան նրանք` ովքեր գոնե դրա կեսի չափ ամեն օր տանջվում են... չգիտեմ, թե ևս ինչքա՞ն ժամանակ կշարունակվեր այդ ամենը, եթե չզանգեր վալոդը.
    -ապե կարա՞ս դուրս գաս` խոսալու բան կա:
    -եթե շատ կարևորա...
    -կարողա՞ անկարևոր բանի համար րոպե օգտագործեի:
    -հիմա կգամ:
    2 րոպե հետո արդեն դրսում եի: կանգնած եին վալոդը, պետրոսը, գուրգենը (վերջին 2ին չեմ հիշատակել վերևներում, որովհետև իրանք չերևացողներից են` վալոդի շողքով են ֆրֆրում):
    հերթով բարևեցի բոլորին:10-15 վայրկյան տևած լռությունը խախտեց վալոդը.
    -ապե խի՞ էսքան ուշացար` չլնի քնած էիր (կարող եք գուշակել, թե ես պահին ի՞նչ եղավ: մի 5 վայրկյան մտածեք: լավ` ասեմ. <<լավ տղեքի>> եռյակը սկսեց ծիծաղել: էնքան զզվելի էր դրանց նայելը… ինչու՞ տեղում դրանց հաշիվները չմաքրեցի...թողեցի, որ ավելի չափը անցնեն...)
    իսկ վալոդը շարունակեց նույն ոգով
    -ապե վազի տուն`երեխեքին գազի վրա ես թոխել (ծիծաղի երկրորդ ալիքը անցավ <<լավ տղեքի>> միջով)
    վալոդը շարունակեց
    -հա, լավ սրտիդ մոտիկ մի ընդունի` կատակ ենք անում.
    -վալո՛դ, եթե հիմար-հիմար դուրս ես տալու ու լրիվ անկապ ես դուրս կանչել` ուրեմն իմ ստեղ մնալն անիմաստա` ավելի լավ կլինի` տուն գնամ:
    -արաաա, տեղը չես բերու՞մ, ովա՞ հիմարը, ասա վախեցա` ուզում եմ տուն փախնեմ` պրծի` ի՞նչ ես սար ու ձոր ընկնում....
    պատասխանեցի.
    -արա այ.........................
    -................
    -.....................
    իմ գլխավոր թերությունը` 1-ինը չեմ խփում, իսկ վալոդը դա իմ փոխարեն արեց... այդ անհավասար մարտը (3 սարի-թաղցի իմ դեմ (անհավասար մարտ որ ասեցի` ի նկատի ունեի, որ իրանք են քիչ )) երկար չտևեց` ունեի շոշափելի արավելություն ու դա երևում էր անզեն աչքով: ստացա վերևում գրածս վնասվածքներից մեկը` արմունկս ցանկապատի ճաղերին կպավ ու մի փոքր վերք բացվեց. թշնամու հրամանատարը (իմացաք չե՞ ովա) գերադասեց մարտը հետաձգել` լրացուցիչ օգնություն ակնկալելով դաշնակիցներից:
    -քայլի ամբարի յան հեսա գալիս եմ. եղա՞վ արաաաաա
    -հա արա այ......(ինչքան էլ որ չեմ սիրում <<քախցր>> բառեր օգտագործել, բայց անհրաժեշտ էր...)
    քանի որ ոչ մեկից երբևե չեմ վաղեցել ու միտք էլ չունեմ` արանց մի քիչ անգամ տատանվելու քայլեցի դեպի <<ամբարի յան>>. ինչպես ենթադրում էի` մրցակցի զորքը համալրում էր ստացել հանձինս խիզախ զինվոր գագիկի... մի քանի նախադասությունից հետո` շատ ավելի ինքնավստահ դարձած վալոդը ասաց.
    -սրանից հետո քեզ կոնկրետ կպահես. ջոգա՞ր արա:
    Խփոցին անխուսափելի էր…
    (մի քիչ շեղվեմ բուն թեմայից. ֆիզիկական ուժ կիրառել մարդու նկատմամբ` իմ կողմից անընդունելի բան է, եթե իհարկե կա ուրիշ ելք, իսկ եթե ուրիշ ելք չկա՞: անխնա կջարդեմ բոլորին` անկախ տարիքներից ու գլխաքանակից. սարի-թաղում անցկացրած 4 տարիների ընտացքում երբևե գործը անխնա ջարդին չէր հասել, բայց էսօր հասավ... վերադառնանք բուն թեմային):
    վայրկյանի հազարերորդական պահի ընտացքում պլան մշակեցի` գրոհել արմենի վրա ու միաժամանակ պաշտպանվել գազիկի հարձակումից,իսկ էն երկուսը (պետրոս, գուրգեն) եղած-չեղած մի հաշիվ էին: մտածելն ու իրագործելը մեկ եղավ: ահա թե ի՞նչ տեղի ունեցավ հետագա 2-3 րոպեների ընտացքում`ձախ ձեռքով ուժեղ հարվածեցի վալոդի գլխի աջ կիսադաշտին, աջ ձեռքս փաթաթեցի վալոդի վզցծ ու ձախով անընդհատ սկսեցի հարվածել արմենի գլխին ու փորին, իսկ էդ ընտացքում հենց գագոն մոտենում էր այնքան, որ հնարավոր էր ոտքով հարվածել` հարվածս չէր ուշանում ու մինչև գագոն հաջորդ անգամ կմոտենար` բացի ձախ ձեռքով վալոդի գլխին խփելուց՝ նաև ոտքերով խփում էի որտեղին պատահեր... իսկ թե երբ ու ում կողմից ստածա մյուս վնասվածքներիս պատճառ դարցած հարվածները` չեմ հիշում, բայց դա արդեն կարևոր էլ չէ... հետո եկան սարի-թաղի <<ավելի լավ տխեքը>> ու որոշեցին, որ դալշե տալու հարկ չկա` սախ լավա...
    Հ.Գ.
    Էս պատմությունը չգիտեմ, էե ինչու՞ <<թղթին>> հանձնեցի ու ինչու՞ եմ ուզում ակումբում տեղադրել... երևի նրա համար, որովհետև գեղարվեստական նկարագրությունները հաջող են ստացվել... համ՝ էլ <<լավ տղեքի>> մասին քիչ պատկերացում ունեցողները գոնե մոտավորապես կիմանան, թե ինչէե կատարվում հայ երիտասարդության մի մասը կազմող <<լավ տղեքի>> կողքին ապրող ու ստեղծագործող շարքային հայ տղու հետ, եթե ապրում է <<լավ տղեքի>> շրջապատում... էս պատմության մեջ շարքային հայ տղեն Ջոն Շիրակացին էր` Հովսեփ Խաչատրյանը, ով վերջերս արդեն գրական կեղծանունով է հանդես գալիս...

    իսկ ես ամբողջ գրածին շատ լուրջ մի վերաբերվեք` կարդացեք պարզապես կարդալու համար, քանի որ ես այն գրել եմ պարզապես գրելու համար, իսկ թե լա՞վ էր ստածվել, թե ոչ՝ դատեք ինքներդ… գրում եմ, որովհետև արտահայտվելու պահանջ եմ զգում: եղե՞լ էր արդյոք այդ դեպքը, որի մասին վերևում գրել եմ: Կներեք, եթե վերևի խորհրդիս չեք հետևել ու հիմա զղջում եք ավելորդ ժամանակ վատնելու համար...
    Հովսեփ Խաչատրյան՝ հատուկ ակումբ.ամ-ի համար 07.03.07թ
    խմբագրվել է հեղինակի կողմից 21.03.07թ
    Վերնագիրը որպես գովազդ եմ այդպես դրել (կատակ)

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (16.11.2011), Freeman (27.02.2011), GriFFin (13.07.2016), Աթեիստ (12.07.2016), Նիկեա (19.10.2014)

  6. #4
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Դու մենակ էի՞ր
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  7. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու մենակ էի՞ր
    երևի ի նկատի ունեք պատմվածքի հերոսին նա մենակ էր

  8. #6
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Ապեր Հայաստանի պայմաններում Բրյս Լի լինելը էտքան էլ ձեռնտու չի, ավելի լավ ա քանակ ապահովես քան որակ:Նկարագրությունդ մորթ էր ,խոսք չունեմ:
    Ամբարի մոտ էլ մենակ պիտի չգնայիր,բախտդ բերել ա մի հոգով են շատացել:

    Ավելացվել է 58 վայրկյան անց
    դու չէ էլի հերոսը
    Վերջին խմբագրող՝ Array: 21.03.2007, 17:43: Պատճառ: Գրառման ավելացում
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  9. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Հովսեփ ջան, սպանեց։ Պարզվում է՝ նկարագրելու հիանալի շնորհք ունես , չգիտեի։ Բայց դու որ ուզես, ձեռի հետ գրող էլ կարող ես դառնալ, գիտե՞ս։

    Հատկապես էս նախադասությունը կարդալիս մեռել էի.
    ...ձախ ձեռքով ուժեղ հարվածեցի վալոդի գլխի աջ կիսադաշտին...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nare-M (04.08.2010)

  11. #8
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Հիանալի նկարագրեցիր «լավ տղեքի» կերպարը:

    Չես ասի ինչու՞ է թեմայի վերնագիրը John or No John

  12. #9
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի նկարագրեցիր «լավ տղեքի» կերպարը:

    Չես ասի ինչու՞ է թեմայի վերնագիրը John or No John
    Կյանքի ու մահու հարց էր քննարկվում էդ պատմվածքում… հույս ունեի, որ կնկատեիք առանց ասելու
    շա՜տ մերսի կարծիքների համար

  13. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Առաջին անգամ պատմվածքս կարդացի սկզբից մինչև վերջ՝ առանց ընդհատումների… տառասխալները շատ էին, բայց դրանում էնքան էլ մեղք չունեմ՝ տեքստը լատիներեն տառերով էր գրված՝ տրանսլիտով հայերեն դարձրեցի, հետո էլ մոտ է ժամ սխալներն էի ուղղում, բայց վերջ ի վերջո ահագին սխալներ էին մնացել, որի համա հայցում եմ Ձեր ներողամտությունը… Փաստորեն իմ գրածները հավանում եք… այսուհետև գրածներս ավելի հաճախ Ակումբում կդնեմ, իսկ մինչև հիմա գրելուց 2-3 օր հետո ամենաուշը վերացնում էի որպես հիմարություն… Եթե իսկապես հավանում եք՝ այսուհետև ամենալավերը Ակումբում կդնեմ…
    Ապեր Հայաստանի պայմաններում Բրյուս Լի լինելը էտքան էլ ձեռնտու չի, ավելի լավ ա քանակ ապահովես քան որակ:Նկարագրությունդ մորթ էր ,խոսք չունեմ:
    Ամբարի մոտ էլ մենակ պիտի չգնայիր,բախտդ բերել ա մի հոգով են շատացել:
    Ջոնը Բրյուս Լի չէր, այլ պարզապես լավ ֆիզիկական տվյալներ ունեցող տղա: Իսկ ինչ վերաբերում է քանակ vs որակ ասեմ, որ գերադասում եմ լինել մենակ, քան թե 100 հոգի գլխաքանակի հետ, ովքեր վտանգի հոտն առնելուն պես կփախնեն… Իսկ Ջոնը Սարի–Թաղում ընկերներ չուներ՝ ու՞մ հետ գնար «ամբարի յան», իսկ եթե էդ պահին չգնար «ամբարի յան»՝ այդ քայլը որպես վախկոտություն կորակվեր, իսկ Ջոնը վախկոտ չէր…
    դու չէ էլի հերոսը
    լավն էր
    Բայց դու որ ուզես, ձեռի հետ գրող էլ կարող ես դառնալ, գիտե՞ս։
    էդ մասին հայոց լեզվիս ուսուցռուհուն է պետք տեղեկացնել, որ շարադրություններիս համար 3 կամ 4- չդնի…
    ...ձախ ձեռքով ուժեղ հարվածեցի վալոդի գլխի աջ կիսադաշտին...
    Հատկապես էս նախադասությունը կարդալիս մեռել էի.
    Իսկ ես խմբագրելիս ուզում էի էդ մասը ջնջել
    Չես ասի ինչու՞ է թեմայի վերնագիրը John or No John
    ուշադիր չես կարդացել՝
    Վերնագիրը որպես գովազդ եմ այդպես դրել
    եթե վերնագիրը դնեի «Սարի-Թաղի լավ տղեքը»՝ հավանաբար ավելի քիչ հետաքրքրություն կառաջանար դեպի պատմվածքս …

  14. #11
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Դշ, դ-դշ, բմփ, աաա, դ-դփ, պիիիիիիիու, բաբամբ, վաաախ, ույ, վայ մամա. երևի հետևյալ ձայներն են ուղեկցել այդ ընթացքում :
    Լավն էր, Հովսեփ ջան: Իրոք, նկարագրությունը շատ լավն էր, կարդալու ժամանակ աչքերիս ամեն ինչ պարզ երևում էր:
    Ինչ վերաբերվում ա սյուժեին, ապա ասեմ, որ լավն էր, դուրս եկավ, լավ դաստիարակել ա էդ «լավ տղեքին»: Կարծես թե իրանց ուզածն էլ հենց էդ էր :
    Ապլես :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  15. #12
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    ԽՈՐՀՈւՐԴ
    ՉԵՄ ԽՈՍՏԱՆՈւՄ, ՈՐ ԳՐԱԾՍ ՀԱՎԱՆԵՔ` ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵԹԵ ԱՎԵԼՈՐԴ ԺԱՄԱՆԱԿ ՉՈւՆԵՔ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԴԱՍԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԻ ԿԱՐԴԱՑԵՔ

    Խոստանաս թե ոչ, մեկ է, հավանում եմ
    Ապրես, լավ ես գրել և ,ամենակարևորը ,լավ ես մտածում:Հաճելի է, որ ունենք նման բարքերը քննադատող երիտասարդ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.04.2007, 14:02:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  16. #13
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. JOHN or NO JOHN

    Հարգում եմ պատմվածքիդ հերոսի՝ JOHN-ի պես տղաներին. ճիշտ ես՝ կարևորն որակն է, այլ ոչ թե քանակը, բայց ափսոս որ քանակով այդպիսի տղաները քիչ են...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  17. #14
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար

  18. #15
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. JOHN or NO JOHN

    Լավն էր ապեր………կյանքից էլ բավականին ծանոթ էր ……
    ես ել եմ ետ կողմերց ու հանդիպել եմ բավականին շաաաաատ սար թաղի քյառթու լավ տղեքի բազմությանը ,իրանց կպնողական տոնով,սոնի էրիկսոնով , պպզած դիրքը հարգող 1գիգնոց չիպով և այլն………ու բավականին հաճախ փոխվող ընկերներով ու լավ տղա լինելու մասին բավականին հետաքրքիր ու իրարամերժ կարծիքներով…
    Ասեմ որ մենակ կռիվ անելը մեկմեկ պետքա, բայց դե ՌԵՄԲՈ անելով հո չի …հլը փոքր ես երեվի մի քիչ էլ բախտտ բերելա թե չե տենց ժամանակ մեծանումա դանակով հարված ուտելու հավանականությունը …ընենց որ աշխատի ետ մասսայից հեռու մնաս……… համ ել ոնց որ ասում են /Против лома нет приема если нет другова лома/…ընենց որ զգուշ մնա………………
    Պատմությունը բավականին լավ էր կազմված ու նկարագրությունն էլ վերջն էր ՐԱՖՖԻ էիր արել ,մենակ ոնց որ մեկ-մեկ Վալոդի տեղը Արմեն էիր գրել /ես գիտեմ ինչի/ …բայց դե դա չէր կարևորը………
    երեվի եսքանը……
    Վերջին խմբագրող՝ Սամվել: 20.06.2007, 17:43:
    Loading your personal settings....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. John Շնորհավո՜ր բրո
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 07.07.2017, 15:05
  2. Ջոն անԹերրին. Հարցազրույց John-ի հետ
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 12.11.2011, 16:01
  3. John-ն ա ծնվե՜լ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 14.07.2011, 18:09
  4. John, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.08.2010, 14:39
  5. John ջա՜ն, շնորհավոր :)))
    Հեղինակ՝ Փոքրիկ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 54
    Վերջինը: 29.06.2009, 20:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •