Նախ՝ շատ շնորհակալ եմ կարծիքի համարՀերոսդ ինչքան էլ ուզում է թե՛ հոգեպես թե՛ ֆիզիկապես կատարյալ անձնավորություն լինի, նրա բռնած դիրքը պարտվողական է, նույնիսկ եթե ամեն օր ՌԵժԻՄՈՎ շարք կանգնեցնի էդ լավ տղերքին ու ծեծի: Ինչու՞.
Վորովհետև բոլորը չեն կարօղ վատը կամ լավը լինել, բոլորը լինում են ինչպես բոլորը, իսկ այդ տարիքում բոլորի հետ շփվելը, թեկուզ ինչ որ դիրքեր զիջելով, շատ կարևոր է, հետո ուշ կլինի: Չե որ ասում են ամենամեծ շքեղությունը դա մարդկանց հետ շփվելն է: Իսկ եթե նրանք այնքան ցածր մակարդակի մարդիք են, որ չի կարում հետները շփվել դա ուղղակի հերսոդ տրամադրություն է, մեր մեծերը իրենց ստեղծագործությունների ամենալավ նյութերը քաղել են հենց նման շրջաններում: Էնպես, որ Հովսեփ ջան, հերոսդ պետք է լեզու գտնի էդ տղերքի հետ ու իր ուժերի համաձայն դաստիարակի նրանց, որ շատ ավելի դժվար է քան ծեծելը:![]()
Դե, քանի որ ամեն տեղ շեշտել ես «հերոսիս», ես էլ իրան այդպես դիմեմՀերոսս՝ լինելով պատանի, դեռ ինքն ունի շա՜տ սովորելու բաներ ու որպես մարդ դեռ ձևավորված չի: Լեզու գտնել էդ կարգի տղեքի հետ՝ իմ հերոսի սրտով չէ, քանի որ նա ունի շա՜տ լավ ընկերներ, որոնք իրենց պրոբլեմներով լրիվ հերիք են իմ հերոսին: Իմ հերոսը գտնում է, որ դեռ վաղ է որևէ մեկի դաստիարակությամբ զբաղվելն ու գերադասում է շփվել իրենից տարիքով մեծերի հետ, կյանքի դասեր քաղել նրանցից, և հետո միայն փորձել դաստիարակել որևէ մեկին
Իսկ էդ որևէ մեկին նա հաստատ չի դաստիարակի իր կամքին հակառակ… մի՞թե իմ հերոսը պարտավոր է դաստիարակել իրեն հասակակից կամ 1-2 տարի տարիքով ավելի մեծ տղաների… միանշանակ Ո՛Չ: Իսկ ինչի՞ց ուշ կլինի… Իմ հերոսին երևի պատկերացնում ես որպես կյանքից աբիժնիկ մի պատանի… Նրան ճանաչողները գիտեն, որ նա այդպիսին չէ, այլ կենսուրախ, մարդամոտ ու լիքը լավ ընկերներ ունեցող մի տղա
Իսկ ընկերները պարտադիր չի լինեն հասակակիցներ կամ իրար մոտ ապրող…
Հերոսս իր կամքին հակառակ երբեք որևէ բան չի անում… Նա չի շփվում այն մարդկանց հետ, ում շրջապատում թյուրիմացաբար հայտնվել է: Նրան ոչ ոք չի կարող ստիպել շփվել այն մարդկանց հետ, ում հետ շփումը միայն բացասական լիցքեր է տալիս… Իսկ թե ինչքանով է նա լավը՝ ուրիշների գնահատելու գործն է: Իմ կարծիքով նա իր ապրելակերպով լավ օրինակ է ծառայում շրջապատին, իսկ եթե շրջապատը չի ընդունում, որ դա է ճիշտը՝ վերևում արդեն նշել եմ, որ իմ հերոսը չի պատրաստվում իրենից մեծերի համար մանկավարժ դառնալ (ամենաանշնորհակալ մասնագիտություններից մեկը):Հերոսդ էդ հատվածը արդեն անցել է, հիմա պետք է լեզու գտնի հետները, ուզի թե չուզի նրանց մեջ է ապրում, եթե վատն են թող ինքը լավը լինի, որ տեսնեն ո՛րն է լավը:
Հարգում եմ կարծիքդ, բայց համաձայն չեմ հետդ: Ամեն մարդու հետ կարելի է շփվել իրա ուղեղի ծալքերին համապատասխան: Իսկ եթե նա չունի ուղեղի՝ բավարար քանակությամբ ծալքեր և ուզում է այդ բացը լրացնել բռունցքներով՝ ստիպված ես մոռանալ ուղեղիդ ծալքերի մասին ու պատրաստվել հակահարված տալու ՆՈՒՅՆ ոճով՝ բռունցքներով: Իսկ պատմելու ճիշտ-սխալի մասին քո կարծիքը նույնպես չեմ ընդունում: Եթե մեր շրջապատում տեղի են ունենում դեպքեր՝ որոնց մասին շատերը տեղյակ չեմ, բայց այդ դեպքերը քո կարծիքով կարող են օգտակար լինել շատերին՝ իհարկե դեպք է գրել այդ մասին: Իսկ ճի՞շտ է արդյոք պատմելը պատերազմների մասին… մի՞թե սխալ է…Իսկ կռիվ անելը ճիշտ բան չե, կներես, պատմելը նույնպես
Գրելու ասպարեզում սկսնակ եմ, սա ընդամենը իմ երկրորդ պատմվածքն է: Իհարկե կարելի էր ավելի լավ գրել: Բնականաբար շատ բան ունեմ սովորելու՝ գրելու (և ոչ միայն) ասպարեզում: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ կարծիքի համարԱսեմ, որ պատմվացքիդ մեջ օգտագործել էս նյութի շատ չնչին մասը, ուղղակի կոնկրետ շարադրել էս կատարվածը, իսկ կարելի էր ստեղծել լիարժեք գրական ստեղծագործություն, գոնե բնութագրելով ու ներկայցնելով էդ լավ տղերքի պատկերները, նրանց գորշ աշխարհը, կարծում էմ, որ դա նրանց էլ պետք կգար:
ԵՎ դա արդեն չեր լինի կռիվ պատմել այլ կլիներ գրականություն, ԳՐԻՐ:
Չեմ կարդացել… բայց հենց որ հարմարվի՝ կկարդամՕրինակ, Իսահակյանի «Փորոլոգիան» կարդացե՞լ էս, պատմվացքի մեջ խոսքը մի շատակեր ապուշի մասին է, բայց ի՞նչ փիլիսոփայություն կա, ի՞նչ խորը ու գեղեցիկ պատմվածք է...
Սամվել ջան քո կարծիքի համար էլ եմ շնորհակալ: Իսկ ֆիզիկայի օրենքներով, ինչքանով նկատել եմ՝ ամեն ինչ էլ ապացուցվում է![]()
Էջանիշներ