Մեջբերում Davo'o-ի խոսքերից Նայել գրառումը
Բացի կուսաթաղանթի առկայությունից կույս ասելով ես հասկանում եմ նաեւ զոդիակալ համաստեղություն, որտեղ արեգակը մտնում է մոտ Սեպտեմբերի 15-ին եւ դուրս է գալիս մոտ Օգոստոսի 30-ին : Անզեն աչքով տեսանելի մոտ 180 աստղ:
Ինչու՞ ես «կռուտիտ» լինում։
Հարց աղջիկներին.

Ձեզ համար կարևո՞ր է, թե ձեր ընտրյալը բանակում ծառայել է, թե ոչ: Ի՞նչ նշանակություն եք տալիս դրան:
Ինձ համար կարևոր չէ. եթե նա ունի այն մարդկային (ինչու՞ չէ՝ նաև տղամարդկային) հատկանիշները, որոնք ես ամենաշատն եմ կարևորում ու գնահատում, ապա նրա՝ բանակում ծառայած կամ չծառայած լինելն ինձ համար ոչ մի նշանակություն չունի։

Բայց այստեղ մի ուրիշ կողմ կա։ Մարդիկ կան, որ չափազանց անհոգ ու թեթև կյանքով են ապրում ու դժվարություններ չտեսնելու, գուցե ծնողների կողմից չափից դուրս փայփայված ու խնամված լինելու հետևանքով բավականաչափ չեն հասունանում, դժվարությունների դիմակայելու կարողություն ձեռք չեն բերում ու անօգնական են մեծանում։ Այդպիսի մարդկանց համար բանակը գուցե որոշ առումով լուրջ ուսուցիչ լինի, բայց ամբողջ ցավն էլ հենց այն է, որ այդպիսիներին հաճախ բանակից ազատում են...

Հարց.
Ինչի՞ց է, որ աղջկանից մերժում ստանալու դեպքում շատ տղաներ փորձում են դրա համար տրամաբանական բացատրություն, հիմնավորված պատճառ գտնել ու չգտնելով՝ կատաղում են ու աղջկան մեղադրում իրենց չսիրելու համար։