Իմ կարծիքով այդ համատեղ հորինվող պատմվացքները չունեն ոչ ապագա, ոչ էլ գեղարվեստական արժեք, անկախ հեղինակների տաղանդից: Նախ՝ ոչ մի երեխա չի կարող ունենալ երկու հայր և երեք մայր, հետո՝ հեղինակները, անկասկած, առանձին- առանձին բավականին բարձրավորակ հատվածներ են գրում, ամեն մեկը իր ոճով և բառապաշարի, մտածելակերպի, կրքերի շրջանակում: Միացնելով այդ ամենը՝ ստացվում է ստեղծագործական խառնաշփոթություն: Դրանից ոչինչ չեն շահում ընթերցողները, նույնիսկ՝ հեղինակները:
Ինձ չի հետաքրքրում բովանդակությունը: Այնտեղ չկան իրական ապրումներ, կրքեր, հույզեր, հույսեր,մտերմություն, դավաճանություն: Ամեն ինչ արհեստական է և կարծես զուգահեռ աշխարհներից: Չկա կյանք, մահ, որոնք ծընում են ընթերցողի մեջ զգացումներ՝ ուրախություն, վիշտ:
Պատճառը, ինչպես վերևում նշեցի՝ արհեստականությունն է:
Մենք ապրում ենք այպիսի միջավայրում, ուր մենուրեք տեղի են ունենում տասնյակ միջադեպքեր՝ հուզող, հետաքրքրող մեր մտքի ու սրտի բոլոր անկյունները: Ինչու՞ չգրել այդ մասին:
Կազմակերպեք կարճ պատմվացքի մրցույթ մեր առօրյա կյանքի մասին:
Եթե դա հետաքրքիր չի լինի ակումբայիններին, մի հուսահատվեք, այն մեծ ուրախությամբ կընթերցեն ուրիշները:
Էջանիշներ