User Tag List

Էջ 8 15-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 225 հատից

Թեմա: Մեր համատեղ պատմվածքը. քննարկումներ

  1. #106
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով այդ համատեղ հորինվող պատմվացքները չունեն ոչ ապագա, ոչ էլ գեղարվեստական արժեք, անկախ հեղինակների տաղանդից: Նախ՝ ոչ մի երեխա չի կարող ունենալ երկու հայր և երեք մայր, հետո՝ հեղինակները, անկասկած, առանձին- առանձին բավականին բարձրավորակ հատվածներ են գրում, ամեն մեկը իր ոճով և բառապաշարի, մտածելակերպի, կրքերի շրջանակում: Միացնելով այդ ամենը՝ ստացվում է ստեղծագործական խառնաշփոթություն: Դրանից ոչինչ չեն շահում ընթերցողները, նույնիսկ՝ հեղինակները:
    Ինձ չի հետաքրքրում բովանդակությունը: Այնտեղ չկան իրական ապրումներ, կրքեր, հույզեր, հույսեր,մտերմություն, դավաճանություն: Ամեն ինչ արհեստական է և կարծես զուգահեռ աշխարհներից: Չկա կյանք, մահ, որոնք ծընում են ընթերցողի մեջ զգացումներ՝ ուրախություն, վիշտ:
    Պատճառը, ինչպես վերևում նշեցի՝ արհեստականությունն է:
    Մենք ապրում ենք այպիսի միջավայրում, ուր մենուրեք տեղի են ունենում տասնյակ միջադեպքեր՝ հուզող, հետաքրքրող մեր մտքի ու սրտի բոլոր անկյունները: Ինչու՞ չգրել այդ մասին:
    Կազմակերպեք կարճ պատմվացքի մրցույթ մեր առօրյա կյանքի մասին:
    Եթե դա հետաքրքիր չի լինի ակումբայիններին, մի հուսահատվեք, այն մեծ ուրախությամբ կընթերցեն ուրիշները:
    Վերջին խմբագրող՝ Հենրիկ Բաբաջանյան: 05.05.2010, 00:37:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (23.03.2011), Արևածագ (05.05.2010)

  3. #107
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում BeatleMan-ի խոսքերից Նայել գրառումը
    կավարտեմ

    ---------- Ավելացվել է՝ 17:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:09 ----------

    Ժող բայց կլինի մի քիչ հումորայինա-վերացականոտ բան գրենք? ձեր գրածները կարդացի ապրեք, մեջներդ տաղանդը կա

    Հ.Գ մեր մեջ ասած ես էդքան էլ փորձ չունեմ նենց որ խիստ չդատեք
    Վահիկի սկիզբը հենց հումորային է. կարող ես ծանոթանալ սկզբնամասում` Վահիկի, անկապում գրած, Ռոջերի պատմությանը

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  4. #108
    All You Need Is Love BeatleMan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    183
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դարք-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահիկի սկիզբը հենց հումորային է. կարող ես ծանոթանալ սկզբնամասում` Վահիկի, անկապում գրած, Ռոջերի պատմությանը
    լինքը կուղարկես?
    Life Is A Miracle

  5. #109
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում BeatleMan-ի խոսքերից Նայել գրառումը
    լինքը կուղարկես?
    Արդեն տեղադրեցի թեմայում

  6. #110
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի գրած սկիզբը շատ հավանեցի: Հիմա ձեռքերս շփելով սպասում եմ շարունակությունը. հաստատ Ռայի ու Այվիի մասերում էնպիսի զարգացումներ են լինելու, որ բերաններս բաց մնան :Ճ
    Բյուրն արդեն իրեն բնորոշող շեշտերը դրել է. առանց անունը տեսնելու էլ կիմանայի, որ ինքն է գրել:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.12.2012), Rhayader (03.12.2012), StrangeLittleGirl (03.12.2012)

  8. #111
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, կներեք, երեկվա ընտրություններին վստահված անձ էի: Արդեն արթնացել եմ, այսօր իմ մասը կգրեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (03.12.2012)

  10. #112
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ շեֆի առաջարկն ընդունում Մնում է՝ իրագործվի:

    Ի դեպ, մի ժամանակ էլ pm-ներով էինք պատմվածք գրում, ուղարկում: Տեսնես՝ ու՞մ մոտ է լռվել:
    Ո՞նց ենք ուղարկում պատմվածքները…

  11. #113
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երազի Տունը


    Սրճարան մտնելուն պես ամեն ինչ ծածկվեց տերյանական մեգ ու մշուշի մեջ...
    Նախագծի ավարտից հետո օրիգինալ շարունակությունն էլ կտեղադրես հա՞, Գալաթեա ջան: Ահավոր հետաքրքիր ա շարունակությունը:

    Ցեցը գցեց ջաններս, գնաց

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (03.12.2012), Sambitbaba (03.12.2012), Գալաթեա (03.12.2012)

  13. #114
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց ենք ուղարկում պատմվածքները…
    Վայ, էս ինչ հին գրառում ես մեջբերել: Չեմ էլ հիշում՝ խոսքն ինչի մասին էր

  14. #115
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երազի Տունը


    Սրճարան մտնելուն պես ամեն ինչ ծածկվեց տերյանական մեգ ու մշուշի մեջ: Մտքում հայհոյելով՝ հանեց ակնոցը և գրպանի հարուստ պարունակության մեջ որսաց փափուկ կտորը: Թեև ակնոցը հանած վատ էր տեսնում, բայց մինչ գորորշին կմաքրեր ապակիների վրայից, գրեթե առանց նայելու մոտեցավ իրենց սիրած սեղանին:
    Մարոյի վառ կարմիր բջջայինը սեղանի վրա էր: Ինքը չկար:
    Էլի մտքում գոռգռաց ընկերուհու վրա, որ ամեն անգամ, անտեսելով իր մունաթը, եղած-չեղածը թողնում է սեղանին ու գնում է զուգարան: Ակնոցը դրեց, նայեց բարի կողմը և ժպտաց: Մարոն, ձեռքին երկու թեյի բաժակ, մոտենում էր սեղանին:
    - Լավ է եկար,- Մարոն բաժակները տեղավորեց ու նստեց:
    - Խցանում էր: Զզվում եմ էս Նոր Տարուց: Աշխարհի մեքենան էր փողոցում լցված: Երևան Սիթիի մոտ 25 րոպե կանգնած եմ եղել:
    - Բենզին ունե՞ս, Ան:
    - Կա մի քիչ, ինչու՞:
    Պատմեց: Գիշերը Մարոյի Մարիամ տատը երազ էր տեսել: Երազում նա հայտնվել էր մի սեփական տան բակում, որն իրեն աղոտ ծանոթ էր թվացել: Պտտվել էր տան շուրջը և ֆիքսել էր ամեն մի մանրամասնը: Հետո մոտեցել էր դռանը ու հենց ուզել էր զանգը տալ, տեսել էր, որ մատներ չունի: Ուզել էր ձայն տար, որ դուռը բացեն, ձայն չէր դուրս եկել կոկորդից: Փորձել էր ոտքով խփել դրանը, պարզվել էր՝ ոտքերին փափուկ կոշիկներ են ու հարվածի ձայնը չի լսվում: Միևնույն ժամանակ Մարիամ տատի ներսում ահագնացել էր զգացումը, որ այդ տան մեջ ինչ-որ բան կա, որ իր հետ է կապված: Որ եթե կարողանա մտնել ներս, իր շատ հարցերին պատասխան է գտնելու: Բայց այդպես էլ չկարողանալով մտնել ներս՝ արթնացել էր:
    Մարոն լռեց:
    - Հետո՞, բենզինն ի՞նչ կապ ուներ:
    - Տատս մանրամասն նկարագրել է տունն ու տարածքը: Համոզված է, որ Սարի Թաղում է գտնվում: Թեյդ խմի, գնում ենք էդ տունը գտնենք:
    - Մար, լավ էլի, լրջացի:
    - Տատիին խոստացել եմ, Ան, պետք է գնանք:
    - Ախր ես էլ եմ երազումս շատ բան տեսնում, ամեն տեսածիս հետևից որ գնամ, ո՞ւր կհասնեմ:
    - Ան, տատս վերջին անգամ երկրորդ ֆրոնտը բացվելիս է երազ տեսել: Արի գնանք էլի: Չենք գտնի՝ հետ կգանք: Քեզ հարս չեմ տանում Սարի Թաղ:
    - Ատում եմ քեզ, Մարո, - ասաց ու գլուխը քաշեց թեյի վերջին կումը:

    Որպես սկիզբ՝ ուներ ընթերցողին գրավելու հմտությունն ու մղում է շարունակությունը կարդալու: Միայն թե իմ կարծիքով ավելրոդ էր "տերյանական մեգ ու մշուշ" արտահայտությունը: Դա կարելի է անել ակնարկի կամ որևէ պարոդիայի մեջ, իսկ այս գործը ես որպես պատմվածք կարդացի, ու սկզբի կիսահեգնական արտահայտությունը չէր համընկնում հետագայի գրելաոճի հետ:
    Սիրով կսպասեմ շարունակությանը:

  15. #116
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ինչ կլինի համատեղ պատմվածքի առաջին մասը գրելիս վերնագիր մի դրեք (էս էլ նոր բան է, չկար առաջ). դրանով դուք պարտավորեցնում եք շարունակողներին գնալ ձեր ընտրած ճանապարհով: Ասեմ, որ երկու եռյակում եմ հիմա մասնակցում ու երկուսի դեպքում էլ չեմ առաջնորդվելու վերնագրով:
    Իսկ ընդհանրապես, կարծում եմ, ճիշտ կլինի հստակեցնել էս կետը ու որոշել, որ առաջին հեղինակի կողմից վերնագիր չի տրվելու:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (06.12.2012), Ուլուանա (06.12.2012)

  17. #117
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ինչ կլինի համատեղ պատմվածքի առաջին մասը գրելիս վերնագիր մի դրեք (էս էլ նոր բան է, չկար առաջ). դրանով դուք պարտավորեցնում եք շարունակողներին գնալ ձեր ընտրած ճանապարհով: Ասեմ, որ երկու եռյակում եմ հիմա մասնակցում ու երկուսի դեպքում էլ չեմ առաջնորդվելու վերնագրով:
    Իսկ ընդհանրապես, կարծում եմ, ճիշտ կլինի հստակեցնել էս կետը ու որոշել, որ առաջին հեղինակի կողմից վերնագիր չի տրվելու:
    Ռիփ, հլը սպասի, տես Բայն ինչ ա գրում, հետո վերնագրից կխոսես լավ եմ արել, դրել եմ վերնագիր

  18. #118
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ կարծում, որ վերնագիր դնելը տենց սխալ բան ա:
    Երբ մեկը պատմություն ա սկսում էս պրոեկտում, սենց թե նենց, մնացածը պետք ա հետևեն իր սկզբնական մտքին: Իսկ վերնագիրն իր սկզբնական մտքի մի մասն ա: Եռյակ պատմվածքի միտքը հենց էն ա, կարծում եմ, որ լինի կուռ, միասնական մարմին՝ հիմնված սկզբնական գաղափարի վրա:
    Եթե սկզբնական գաղափարին չես հետևելու՝ կապ չունի՝ վերնագիր կար թե չէ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (07.12.2012)

  20. #119
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ, իմ կարծիքով եռյակը նրանով է հետաքրքիր, որ անկանխատեսելի է ամեն մեկի շարունակությունը, իսկ պատմությունը, հա, պիտի լինի միասնական մարմին, բայց դրա համար հեչ պարտադիր չի գուշակել առաջին հեղինակի միքտը ու փորձել էդպես էլ շարունակել: Հակառակ դեպքում թող հենց հեղինակն էլ գրի վերջացնի, էլ ինչ իմաստ կա երեքով գրելու:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (07.12.2012), Ուլուանա (07.12.2012)

  22. #120
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ռիպի հետ համամիտ եմ, էն մյուս դեպքը փակ աչքերովն ա, էստեղ ամենակայֆը հենց էդ ազատությունն ա, որ եթե երևակայությունդ հերիքի, սկիզբը լրիվ անկանխատեսելի ձևով կշարունակես ու կավարտես, իսկ վերնագիրն արդեն պարտադրում ա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

Էջ 8 15-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Մեր համատեղ պատմվածքը». գրանցամատյան
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 477
    Վերջինը: 19.08.2020, 22:58
  2. Արձակ. StrangeLittleGirl-ի, Rhayader-ի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 19.01.2014, 05:15
  3. BeatleMan-ի, Chilly-ի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.07.2010, 15:00
  4. Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2009, 01:45
  5. Արձակ. *e}|{uka*-ի, dvgray-ի և Գալաթեա-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.12.2008, 13:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •