User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 118 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական պատմություն

  1. #106
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր, ինչպես հազար տարի առաջ...

    Առաջին խաչակրաց արշավանքը և հայերը...

    Դիտարկենք այս եզակի երևույթը եւ դրանում հայերի մասնակցությունը։ Երաշխավորում եմ, որ նման բան ոչ մի տեղ չեք գտնի: Այստեղ է և՛ արշավի մանրամասն վերլուծությունը, և՛ հայերի մասնակցության աննախադեպ վերլուծությունը։ Շարքը բաղկացած է չորս մասից:

    Դիմավորեք, Մաս 1.

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #107
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաս 2

    Արշավանքի սկիզբը. Գող Վասիլը, Օշին Հեթումյանը, Ռուբեն Ռուբինյանը, այլ հայեր, քաջարի ֆրանսիացիները և խիզախ նորմանները:

    Վայելեք - նման բան այլ տեղ չեք գտնի

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #108
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք իրոք վստահ ե՞ք, որ Կիլիկիայի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ 1375 թ-ին:

    Շտապեմ ասել, որ դա ամենևին էլ այդպես չէ և թագավորությունն ընկել է դրանից միայն ավելի քան 50 տարի անց՝ 1426 թ-ին:

    Խնդրեմ, վայելեք, ինքս ստեղծեցի այս նյութը՝ Yervand Varosyanի տրամադրած վիդեոնյութերի սիրալիր աջակցությամբ…

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #109
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակելով երեկվա թեման - Կիլիկիայի թագավորության Վերջին արքա Կոնստանդին VI-ը...

    Իսկ ասում են, թե Կիլիկիայի թագավորությունը ոչնչացել է 1375 թ-ին: 1426 թվական և սա առնվազն, քանզի կա հաղորդում ևս մեկ արքայի մասին, սակայն այդ հարցով ես դեռևս... փորփրում եմ...


    Վիդեոնյութի համար շնորհակալություն Yervand Varosyanին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #110
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժվար անցումը դեպի Արևելք...

    Մաս 3

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #111
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երուսաղեմի գրավումը և արշավանքի ավարտը...

    Մաս 4

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #112
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց վերջին արքա Սմբատ IV-ը (1465-1471) վերջին անգամ հիշատակվում է 1471 թ-ին: Հայոց պետականության արտահայտիչ ևս մեկ պաշտոն էր, սակայն, նաև «իշխանաց իշխան» կոչվող պաշտոնը:

    XIII դարի վերջում քաղաքական ասպարեզից Զաքարյանների հեռանալուց հետո իր ժամանակվա Հայաստանում ևս 200 տարի ղեկավար դերը պահպանեց Հայոց միջնադարյան առաջնորդ տոհմերից վերջինը՝ Օրբելյանների տոհմը, որի ոստանը Սյունիքն էր: Արդյունքում Օրբելյաններին էր պատկանում նաև իշխանաց իշխան պաշտոնը: Հայոց վերջին իշխանաց իշխանը Սմբատ Օրբելյանն է (1471-1495):

    Այս առումով հատկանշական է, որ իշխանաց իշխան Սմբատ Օրբելյանի իշխանության սկիզբը նույն 1471 թ-նն է, երբ մահանում է Սմբատ IV-ը: Սմբատ Օրբելյանը իշխեց մինչև 1495 թ-ը:

    Սկիզբ էին առնում Նոր ժամանակները և նույն այդ Նոր ժամանակներում Հայ Առաքելական եկեղեցին իր վրա էր վերցնելու հայերի ոչ միայն ներքին կյանքի կարգավորման, այլև արտաքին շփումների ապահովման պատասխանատու դերակատարությունը: Աղթամարի Արծրունիները շարունակեցին տեղի հայերին ներկայացնել մինչև 1605 թ-ը, սակայն, սկսած արդեն XVI դարի ամենասկզբից մոտ 300 տարի հայերի ընդհանուր համահայկական ներկայացուցչությունը սկսեց իրականացնել Ամենայն Հայոց կաթողիկոսը, որի նստավայրը Էջմիածինն էր:

    Ստորև մագաղաթում՝ իշխանաց իշխան Սմբատ Օրբելյանի վերջին հիշատակությունը իր ժամանակի հիշատակարաններից մեկում:

    Վերջին խմբագրող՝ Lion: 04.06.2024, 23:08:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #113
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակակից աշխարհում գոյություն ունեն միանգամից երկու արքայատոհմեր, որոնք կարող են հավակնել «թագավոր Հայոց» տիտղոսին: Խոսքը վերաբերում է իշխանությունից զրկված ՍԱՎՈՅԱՆ և ԲԱԳՐԱՏԻՈՆԻՆԵՐԻ արքայատոհմերին:

    1368 թ-ին Կիպրոսի թագավորության արքա Պետրոս I-ը (1358-1369) իրեն հռչակեց նաև «թագավոր Հայոց» և այս տիտղոսի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր այն հանգամանքով, որ իրեն նախորդած իր պապի պապ, Կիպրոսի թագավորության արքա Հենրիխ I-ը (1218-1253) ամուսնացած էր Հեթում I-ի (1225-1269) քույր Ստեփանիայի հետ, իսկ իր պապի եղբայր, Կիպրոսի թագավորության արքա Ամորի II-ն (1306-1310) էլ ամուսնացած էր Լևոն II-ի (1269-1289) դուստր Զաբելի հետ: Որպես հետևանք, Կիպրոսի թագավորության արքաներն, ի դեմս ամենից առաջ Պետրոս I-ի քաղաքական ժառանգորդը հանդիսացող Հովհաննես II-ի (1398-1432), «թագավոր Հայոց» տիտղոսն ի վերջո փոխանցեցին ներկայիս Ֆրանսիայի հարավ-արևելքում և ներկայիս Իտալիայի հյուսիս-արևմուտքում նույն այս ժամանակ տարածվող ՍԱՎՈՅԱՅԻ դքսության տիրակալներին:

    Արդյունքում՝ Սավոյան իշխանատոհմի այլ տիտղոսների շարքում «թագավոր Հայոց» տիտղոսը 1720 թվականին անցավ նույն իշխանատոհմի հիմնադրած Սարդինիայի թագավորությանը, որը 1861 թվականին վերափոխվեց Իտալական թագավորության: 1946 թվականին, սակայն, երբ Իտալական թագավորությունը վերացավ և այն փոխարինվեց Իտալական Հանրապետությամբ, իշխանությունից զրկված Սավոյան արքայատոհմը այլ տիտղոսների շարքում իր տիտղոսաշարքում այնուհանդերձ պահպանեց ու հիմա էլ պահպանում է «թագավոր Հայոց» տիտղոսը ընդհուպ մինչև այս տողերը գրելու պահը:

    Այլ տիտղոսների շարքում «թագավոր Հայոց» տիտղոսը առնվազն տեսական մակարդակում իրենց տիտղոսաշարքում ունեն նաև ԲԱԳՐԱՏԻՈՆՆԵՐԸ, ի դեմս Անիի Բագրատունիների հետնորդ Դավիթ I Շինարարի (1089-1125) տիտղոսաշարի, որը իր լրիվ ձևով ուներ հետևյալ տեսքը. «թագավոր Աբխազաց, Վրաց, Հերաց, Կախաց և ՀԱՅՈՑ, Շիրվանշահ ու Շահնշահ»: Ավելացնենք, որ 1079 թ-ին միաժամանակ մահացել էին մինչ այդ գահից հրաժարված և՛ Կարսի թագավորության արքա Գագիկը (1029-1065), և՛ Անիի թագավորության վերջին արքա Գագիկ II-ը (1041-1044), որոնք ավելի շատ իրավունքներ ունեին այս տիտղոսի նկատմամբ, իսկ նրանց սերունդներն էլ սպառվել էին: Իր հերթին, 1118 թ-ին էլ Դավիթ I Շինարարը առաջնությունը խլել էր «թագավոր Հայոց» տիտղոսի նկատմամբ կրկին ավելի շատ իրավունքներ ունեցող Լոռու թագավորության Բագրատունիներից, որոնց տոհմն էլ, դրանից զատ, 1261 թ-ին իր հերթին սպառվել էր:

    Եվ այսպես, Սավոյաններ և Բագրատիոններ, ՍՐԱՆՔ ԵՆ «ԹԱԳԱՎՈՐ ՀԱՅՈՑ» ՏԻՏՂՈՍԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Այս առումով զարմանալի է, սակայն, այն հանգամանքը, որ, եթե Սավոյան արքայատոհմի տիտղոսաշարքում «թագավոր Հայոց» տիտղոսը ամրագրված է միանգամայն պաշտոնական մակարդակում, ապա ներկայիս Բագրատիոնիների մոտ այն այնուհանդերձ չի հիշատակվում կամ հիշատակվում է միայն միջնորդավորված, ի դեմս «թագավոր համայն Վրաց և այլոց» տիտղոսի «այլոց» տարրի:

    Ստորև՝ Սավոյան արքայական տան ղեկավար Էմանուիլ Ֆիլբերտ Սավոյացին:

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #114
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1573 տարի առաջ այս ժամերին արդեն սկսվում էր այն մեծ ճակատամարտը, որը հետո տևելու էր օրվա ողջ լուսավոր ժամը և ավարտվելու էր արդեն մթնով՝ հսկայական հետք թողնելով հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության վրա - շնորհավոր Ավարայրի առավոտը…

    Իմ կյանքի ընթացքում ես շատ եմ խոսել Ավարայրի ճակատամարտի մասին և կխոսեմ այդ մասին մինչև վերջին շունչս: Ստորև, սակայն, առաջարկում եմ մեկ ամբողջության մեջ դիտել անցած տարի առանձին մասերի տեսքով ստեղծած վիդեոնյութերս, իսկ մինչ այդ էլ՝ ուշադրություն դարձնել այս բախտորոշ ճակատամարտի հետ կապված երեք կարևորագույն հանգամանքների վրա.

    1. Ավարայրը բացառիկ էր ամենից առաջ իր գաղափարական բովանդակությամբ: Հայերը կռիվ էին տալիս ոչ միայն հայ, այլև ԱԶԱՏ ՀԱՅ ՄԱՐԴ ՄՆԱԼՈՒ համար: Ավարայրի գաղափարախոսությունն արտահայտող մեր նախնիները, ամբողջ հազար տարի առաջ անցնելով եվրոպական Վերածննդից, այդ պայքարի հիմքում դրել էին ոգու, դավանանքի և խղճի ազատության գաղափարները, երբ արքան, ինչպես պնդում էին մեր նախնիները, կարող է տիրական համարվել մարդու մարմնին, սակայն մարդու խղճի ու դավանանքի վրա վերջինս ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Այս հիմնաթեզը, որը Եվրոպայում վերջնականապես ամրագրվեց միայն 1648 թ-ին, մերոնք Ավարայրում առաջ էին մղում լուսավորյալ Եվրոպայց դեռևս հազար տարի առաջ,
    2. Մինչև 1800 թվականը մարդկության պատմության 50 խոշորագույն ճակատամարտերի ցանկում, որտեղ երկու կողմերի ուժեը միասին կազմում են 300.000 ռազմիկ և ավելին, մեր Ավարայրը զբաղեցնում է պատվավոր 42-րդ տեղը,
    3. Վարդան Քաջ Մամիկոնյանը մարդկության պատմության այն բացառիկ զորավարներից մեկն է, որը.
    - մասնակցել է 42 ճակատամարտի,
    - առաջին զորավարն է, որ պատերազմել է հանուն քրիստոնեության,
    - ունի առնվազն 2 հաղթանակ Սասանյան բանակի նկատմամբ,
    - իր ակտիվում ունի մի ճակատամարտ, որը, հաշված մինչև 1800 թ-ը, մտնում է մարդկության խոշորագույն 50 ճակատամարտերի մեջ,
    - իր ակտիվում ունի ամենախոշոր ճակատամարտերից 2-րդը, որին երբևէ մասնակցել է Սասանյանների բանակը,
    - և այլն

    Մեր Ավարայրը չի վերջացել, ԱՅՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՅՍՕՐ:

    Շնորհավոր Ավարայրի առավոտը - թող մեր ազգը ծաղկի ու բազմանա, իսկ պետությունն էլ՝ ուժեղանա:

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #115
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը...

    Դիտարկումներս այդ աղմկահարույց երևույթի վերաբերյալ...

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #116
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրոյական պատերազմն ու հայերը...

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #117
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ղազախական Տոմարիսը...

    Վերջին խմբագրող՝ Lion: 04.06.2024, 23:23:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #118
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չինական Հերոսը...

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  2. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1325
    Վերջինը: 03.06.2012, 01:32
  3. Ռազմական արվեստը մեր օրերում և անցյալում
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.11.2011, 09:06
  4. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •