«Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»
Արմեն Այվազյանի կազմած նոր ժողովածու
Անցած շաբաթ օրը, մարտի 10-ին կայացավ «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։ Այն իր մեջ ընդգրկել է տարբեր հեղինակների 21 նյութ։ Մեծ մասը հայերենով է, մի քանի հոդված կա ռուսերենով։ Հոդվածների մեծամասնությունը կարելի է ստանալ Արարատ-Կենտրոն կայքից։
Ելույթ ունեցան Արմեն Այվազյանը, Ռուբեն Թարումյանը, գրող Զորի Բալայանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը ("Կոմանդո"), Սամվել Մարտիրոսյանը եւ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։ Ի դեպ, վերջինիս ելույթը, որում խոսվում է Հայաստանի բնակչության դեմ կատարվող հոգեբանական գործողությունների մասին, կարող եք դիտել YouTube կայքում, կամ էլ ստանալ ելույթի տեսահոլովակը Sendspace.com կայքից։




Մեջբերել
Էջանիշներ