User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»

    «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»
    Արմեն Այվազյանի կազմած նոր ժողովածու

    Անցած շաբաթ օրը, մարտի 10-ին կայացավ «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։ Այն իր մեջ ընդգրկել է տարբեր հեղինակների 21 նյութ։ Մեծ մասը հայերենով է, մի քանի հոդված կա ռուսերենով։ Հոդվածների մեծամասնությունը կարելի է ստանալ Արարատ-Կենտրոն կայքից։

    Ելույթ ունեցան Արմեն Այվազյանը, Ռուբեն Թարումյանը, գրող Զորի Բալայանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը ("Կոմանդո"), Սամվել Մարտիրոսյանը եւ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։ Ի դեպ, վերջինիս ելույթը, որում խոսվում է Հայաստանի բնակչության դեմ կատարվող հոգեբանական գործողությունների մասին, կարող եք դիտել YouTube կայքում, կամ էլ ստանալ ելույթի տեսահոլովակը Sendspace.com կայքից։

  2. #2
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»

    Ի դեպ Ռուբեն Թառումյանի հոդվածում կա նաև ակումբ.ամի մասին

    Ինչ¢է, եթե շնորհիվ տարμեր թվային շտեմարանների, որոնցից,
    թեր¢ս ամենամեծը Հայ մատենագրության թվային գրադարանն է (digilib
    .am) ¢ մի շարք օրաթերթերի կայքերի, հայալեզու նյութի թվայնացման ¢
    թվային տեսքով պահման գործը որոշ չափով տեղից շարժվում է, ապա
    μացառությամμ մի քանի հարթակների, ինչպիսիք են akumb.am-ը,
    zhamanc.am-ը, forum.am-ը հայալեզու (հայատառ) կենդանի շփումն այսօր
    Համացանցում գրեթե μացակայում է£ Լավագույն դեպքում (եթե դա առհ
    ասարակ կարելի է «լավե համարել) նամակները ¢ ցանցային ուղերձնե-
    րը գրվում են լատինատառ հայերենով (այդ մասին տողերիս հեղինակն
    ահազանգել էր դեռ¢ս 10 տարի առաջ Ազգային Ժողովում կազմակերպվ
    ած լսումների ընթացքում, μայց ինչպես տեսնում ենք, մինչ այսօր ոչինչ
    չի փոխվել)£ Հակառակ դրան օրինակ Ռուցանցում (Рунет) կան հարյուրա-
    վոր ռուսալեզու հարթակներ, այն էլ մասնագիտացված․ ծրագրավորողն
    երի, նկարիչների, իրավաμանների, μժիշկների ¢ այլն£
    http://ararat-center.org/upload/file...Anvtang_11.pdf

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»




    Մտածում եմ, մենակ այս մի փաստն է սխալ գրված, թե՞ ամբողջ հոդվածն է այդ վիճակում։ Համենայն դեպս իմ կողմից վստահությունը ընկավ։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 02.04.2007, 12:59:

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»

    Ազգային անվտանգության համառոտ դոկտրին

    Բավարար է ցանկացած ցեղում լինի միլիտարիստ մի փոքրամասնություն, որպեսզի ամբողջ երկիրը ներքաշվի արյունահեղության մեջ, եթե ժամանակին չհայտնաբերվեն ու կասեցվեն դրա կազմակերպվելն ու գործունեության անցնելը։ Եթե հարևան երկում նույնպես լինի նման մի փոքրամասնություն, որին կանխել չի կարողանում այդ երկում բնակվող մեծամասնությունը, երկար ժամանակ կլացեն նրանց մայրերը։ Միլիտարիստները միշտ արդարացնում են իրենց գերծունեությունը ազգի գերակա շահով, բայց հետապնդում են իրենց անձնականը ու կազմակերպված քրեական հանցախումբ են իրականում, որովհետև ազգի գերակա շահը երկարատև խաղաղությունն է, ոչ թե պատերազմներում մարդկային կորուստ տալն ու քայքայվելը։ Միլիտարիստներն ի տարբերություն մեծամասնության հարստանում են պատերազմների ժամանակ։
    Նկարագրածի փայլուն օրինակ են Հայաստանն ու Ադրբեջանը, որտեղ երկու կողմերի միլիտարիստ խուժանը սրընթաց հարստանում է, ռազմատենչ գաղափարախոսությանը հակառակ չի մասնակցում պատերազմին, սեփական զավակներին ու մտերիմներին այնտեղ չի ուղարկում։ Պատերազմ գնում են ոչ միլիտարիստ մեծամասնության զավակները։
    Միլիտարիստ չլինելը չի նշանակում բոլորովին անատամություն։ Ընդհակառակը՝ միլիտարիստ խուժանին բռում պահելու համար ցեղերը պետք է լինեն լավ զինված, հզոր ու մարտունակ: Սա հաջողվում է ազգերին, որոնք ունեն հզոր ոստիկանություն ու բանակ, որոնք ժողովրդավար իշխանությունների վերահսկողության տակ են լինում։
    Նրանց ում չի հաջողվում ազգ լինել, ապրում եմ ցեղախմբի կարգավիճակով ու նրանց իշխում են միլիտարիստ փոքրամասն խունտաները, հրահրում են պատերազմներ, քշում են այնտեղ մեծամասնության զավակներին, ուժազրկում են այդպիսով ընտանիքներն ու թալանում։
    Ցեղը, որն ապրում է ազգապես, ունենում է հզոր բանակ, բավարար ուժ սեփական միլիտարիստ խուժանին զսպելու, ու այդ պատճառով ապրում է խաղաղ ու հարևաններից չի վախենում։
    Այդպիսի ցեղեր են այսօր բոլոր ժողովրդավարությունները։
    Ազգային անվտանգությունն ապահովելու համար, հարկավոր չէ հարևաններին հաղթել։ Բավարար է սեփական խուժանին զսպված պահելուն ունակ լինելը, ինչը նշանակում է ունենալ հոզոր բանակ ու ոստիկանություն:
    Հայերին ու Ադրբեջանցիներին հարկավոր չէ պատերազմել միմյանց դեմ ազգային անվտանգություն ապահովվելու համար, այլ պետք է ճզմել սեփական միլիտարիստ հանցախմբերին աեփական երկրներում։
    Եթե մեր ժողովուրդները բավարար ուժ ունենան դա անելու համար, ոչ մի արտաքին ուժ ի վիճակի չի լինի մեզ ու նրանց ծնկի բերելու։
    Ազգային անվտանգության գրավականը, սեփական կազմակերպված քրեական հանցախմբերի ի սպառ ջաղջախումն է, որովհետև եթե ազգն այնքան հզոր է, որ թույլ չի տալիս այդպիսիքի կազմավորումն ու գործունեությունը, ոչ մի ուրիշ ցեղ նրանց վրա չի հարձակվել չի կարող։

    14.04.2007, Վաշինգտոն

    Մոդերատորական. Ծանոթացեք «Դար» ակումբի կանոնադրությանը
    2.2.7. Չեն ողջունվում անընթեռնելի գրառումները, կախված
    - տեքստը շարադրելու ոճից,
    - կատարված մեծաքանակ տառասխալներից,
    - կետադրական սխալներից,
    - տեքստը ձևաչափելու ոճից, մասնավորապես՝ որոշ դեպքերում տեքստերի համար ընտրված գույնը, տառատեսակը, տառերի չափը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.04.2007, 22:20:

  5. #5
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»

    Դասական միլիտարիստական պետություն է ԱՄՆ-ը, որը ի դեպ Ժողովրդավարության էտալոն է համարվում մնացած ազգերի համար:

    Ամերիկյան զինված ուժերը ունեն իրենց հենակետները աշխարհի 120 երկրներում և վարում են պատերազմներ հանուն նաֆթի, դոլլարի ու մնացած այլ նյութական բարիքների ժողովրդավարություն հաստատելու քողի տակ:

    Ինչ վերաբերվում է հայ ազգին ու Հայաստանին: Ապա հայ ազգը բազմիցս ցեղասպանվել է օտար բռնակալների կողմից: Ամեն անգամ երբ ազգը պահանջել է անկախություն ու ազատություն նրան ջարդել ու կոտրել են օսմանցիները, ազերիները , պանթուրքիստները , սովետական բանակը ... էլ չշարունակեմ ցուցակը գիտեք:

    1988-ին հայ ազգը վերստին պահանջեց իր ազատ ապրելու իրավունքը ու ստացավ սումգաիթի, կիրովաբադի, բաքվի ջարդեր: Ի պատասխան հայ ազգը այլ ճանապարհ չուներ քան զենքը ձեռքին պաշտպանելու իր ազատությունը ու ապրելու իրավունքը:

    Մինչ հայ ազգը զենքը ձեռքթին պաշտպանում էր իր ազատ ապրելու մի խումբ տականքներ քողարկվելով ժողովրդավարություն ու ազատ շուկա տերմիններով թալանեցին երկիրը, մատնեցին մարտնչող ժողովրդին սովի ու մթի, ու հաստատեցին մի պառազիտ ու նյութապաշտ իշխանություն որը մինչ այսօր էլ շարունակում է իր գոյությունը:

    Ցավոք հայ ազգը մինչ այսօր էլ չի կարողանում ազատվել այս նյութապաշտ իշխանությունից քանի որ ինքն է արդեն վարակվել նյութապաշտությամբ:

    Իսկ այսօրվա իշխանությունները միլիտարիստ չեն: Նրանք նյութապաշտ են ու փողատենչ: Նրանք վարում են հանձնվողական ու պարտվողական քաղաքականություն ու պատրաստ են նույնիսկ վաճառելու արցախյան գոյամարտի հաղթանակները եթե իհարկե իմանային որ դա կմարսեն անպատիժ:

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»

    Սխալվում եք։ Եվրոպական երկրները ԱՄՆ-ի ժողովրդավարական վարկը շատ ցածր են համարում։ Ուրիշ վայրերում ազգեր համրյա չկան, որովհետև ազգ նշանակում է անկախություն։
    Այն ինչ դուք ազգ եք համարում, ցեղախմբեր են ընդամենը, նյութապաշտ ու կաշառակեր սիրկաներով ղեկավարվող, որոնք սեփական շահը գերակայելով վաճառում են սեփական ժողովուրդը գաղութարարներին։
    Հայ ազգը չի կռվել պատերազմում։ Հայ ցեղը զբաղված եր թալանով ու երկրաշարժի համար երկիր մտնող օգնությունը մաս-մաս անելով։
    Պատերազմում կռվել ու հաղթել է մի բուռ զտարյուն, որոնք սեփական արժանապատվությունը վեր են դասել նյութից։
    Այս տեսակը բացարձակ փոքրամասնություն է և ամբողջովին օտարված հասարակությունից։

  7. #7
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»

    Մեջբերում vahe avetian-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատերազմում կռվել ու հաղթել է մի բուռ զտարյուն, որոնք սեփական արժանապատվությունը վեր են դասել նյութից։
    Այս տեսակը բացարձակ փոքրամասնություն է և ամբողջովին օտարված հասարակությունից։
    Հետաքրքիր է Դուք Ձեզ արդյոք համարում եք այդ փոքրամասնության անդամ՞ եթե այո հետաքրքիրա ինչու Հայաստանում չեք, աաա՜ երևի այն պատճառով որ ձեզ հալածում են՞ թե կա մի ուրիշ հիմնավոր պատճառ՞

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անվտանգության համակարգերի տեղադրում - www.armgs.com
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.07.2013, 23:22
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 24.07.2013, 14:50
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 19.12.2010, 14:08
  4. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 26.12.2008, 00:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •