Ապրիլի մեկը այս տարվանից պաշտոնապես ընդունվել է որպես Հումորի օր։ , որի համար ես շատ ուրախ եմ, որովհետև «Խաբելու օր» անունը, իմ կարծիքով, այնքան էլ լավ չէր, չէ՞ որ ծիծաղելու և ուրախանալու համար ամենևին էլ պարտադիր չէ սուտ խոսել կամ որևէ մեկին խաբել։ Դրա համար բազմաթիվ ուրիշ ձևեր կան։
Բոլորին շնորհավորում եմ այս ուրախ տոնի կապակցությամբ ու մաղթում, որ ծիծաղն ու բարձր տրամադրությունը չլքեն ձեզ ոչ միայն այսօր, այլև ձեր ողջ կյանքի ընթացքում։