User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Շախմատի Հանրագիտարան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Շախմատի Հանրագիտարան

    Շախմատի Հանրագիտարան
    Հեղինակներ՝ Սամվել Գասպարյան
    Գագիկ Հակոբյան
    Ռոլանդ Շառոյան


    Սույն հանրագիտարանը առաջին փորձն է մեզանում և նախատեսված է բավականին ընդարձակ լսարանի համար. հեղինակները փորձել են հանրագիտարաններին բնորոշ տեղեկատվական "չոր" շարադրանքը համեմել աշխույժ և գրավիչ "խոսելաոճով": Արդյունքում ստացվել է մի ինքնատիպ գիտահանրամատչելի հանրագիտարան, որը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել շախմատ խաղալ, ովքեր արդեն ձեռք են բերել շախմատային գիտելիքների որոշակի պաշար և ընտրել են շախմատիստի մասնագիտությունը, ինչպես նաև կհետաքրքրի բոլոր այն մարդկանց, ովքեր պարզապես սիրում ու հետաքրքրվում են այս հինավուրց խաղով:

    Հանրագիտարանը կազմված է 6 գլխից, որոնք են.
    Գլուխ I. Ինչ գիտենք և ինչ չգիտենք շախմատի մասին
    Գլուխ II. Վարք աշխարհի տասներեք չեմպիոնների և տասը թագուհիների
    Գլուխ III. Գրոսմայստերներ, ականավոր շախմատիստներ և շախմատային գործիչներ
    Գլուխ IV. Շախմատային աշխարհի հայ բնակիչները
    Գլուխ V. Սկզբնախաղեր, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր շախմատիստ
    Գլուխ VI. Հավելվածներ ("Ինչ կարդալ աշխարհի 13 չեմպիոնների մասին", "Դափնեկիր պարտիաներ", "Տիգրան Պետրոսյանի լավագույն պարտիաների ընտրանի", "Շախմատային տարօրինակ դիրքեր")

    Հանրագիտարանը ընդգրկում է ավելի քան 500 բառահոդված, մոտ 300 շախմատային պարտիա, 44 սկզբնախաղ, 150 լուսանկար....

    Հանրագիտարանի խմբագիրն է հայտնի գրող, գրողների միության քարտուղար Էդվարդ Միլիտոնյանը:
    Մասնագետ-խորհրդատու՝ Հովիկ Խալիկյան

    Բացի բովանդակությունից հանրագիտարանը աչքի է ընկնում նաև գեղեցիկ և օրիգինալ ձևավորմամբ: Ձևավորման մեջ օգտագործվել շատ յուրօրինակ, օրիգինալ լուծումներ: Ձևավորել է Արթուր Հարությունյանը:
    Կցված նկարներ Կցված նկարներ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (29.08.2014)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քանի բառով հանրագիտարանի հեղինակների մասին.
    Սամվել Գասպարյան
    Հրատարակիչ, լրագրող, թարգմանիչ: "Արեգ" հրատարակչության հիմնադիր տնօրեն, "Գրքերի աշխարհ" թերթի խմբագիր: Ֆրանսերենից ու ռուսերենից թարգմանել և հրատարակել է մի շարք գրքեր, հեղինակ է "Հայ-ֆրանսերեն բառարանի" (50.000 բառ): Առաջին կարգային շախմատիստ, երկու անգամ մասնակցել է Հայաստանի տղամարդկանց առաջնությանը:

    Գագիկ Հակոբյան
    Շախմատի Երևանի և Հայաստանի նախկին չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ժուռնալիստների միության անդամ, բազմաթիվ մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ, պրոֆեսոր, պարգևատրվել ՀՀ կրթության ու գիտության նախարարության ոսկե մեդալով:

    Ռոլանդ Շառոյան
    Արձակագիր, լրագրող: 1982 թ. Հայաստանի գրողների միության և ժուռնալիստների միության անդամ: Եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (1982-2003 թթ.): 2001թ. դասավանդում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Հիմնադրել ու խմբագրել է "Մարզաշխարհ" թերթը: Հեղինակել և հրատարակել է "Ֆուտբոլի հանրագիտարան" (1995 և 2005թթ.): Նույն ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (29.08.2014), Աթեիստ (25.01.2016)

  5. #3
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շախմատի Հանրագիտարան

    Գրախանութներում վաճառվում ա?

  6. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շախմատի Հանրագիտարան

    Այո, ես մոտ մի շաբաթ առաջ տեսել եմ մի գրախանութում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Շախմատի Հանրագիտարան

    Այո, գրախանութներում կա: Մի շաբաթ առաջ նաև շախմատի տանն եմ վաճառքում տեսել: Ցավոք գինն է մի քիչ թանկ թվում, բայց որ խորը մտածենք այնքան էլ թանկ չի և իմ համեստ կարծիքով այս գրքին արժանի է (10000 դրամ):

    Ի դեպ 2 օր առաջ լրիվ պատահականորեն մի հոդված գտա այս գրքի մասին՝ http://www.azg.am/?lang=AR&num=2006031625
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.04.2006, 12:39:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #6
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շախմատի Հանրագիտարան

    Ես այդ գրքի շնորհանդեսին էի գնացել լուսաբանելու : Ինչպես ասաց հեղինակներից մեկը, գիրքը մի 40 տարով ուշացել է, ու մենք պարտք էինք շախմատի սիրահարներին …
    Իհարկե արժի այդքան տալ, բայց եկեք խոստովանենք, որ այսօր ոչ բոլորն են ի վիճակի այդքան գումար տալ գրքի համար…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանցային հանրագիտարան՝ Inch.am
    Հեղինակ՝ ana.anahit, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.08.2014, 22:50
  2. Հայաստան - հանրագիտարան
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 30
    Վերջինը: 08.03.2014, 23:38
  3. Շախմատի ծրագիր
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 48
    Վերջինը: 04.12.2010, 17:43
  4. ՀՍՍՀ Մարքսիստ-Ջեդաիստական Մեծ Հանրագիտարան
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.03.2009, 19:11
  5. Ցեղասպանության մասին մուլտիմեդիա հանրագիտարան
    Հեղինակ՝ lav tgha, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.03.2009, 14:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •