User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: 4. Ասպետը

  1. #16
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Chuk, լավ ես գրում, իրոք, շատ սահուն ու հետաքրքիր լուծումերով: Ակնթարթում կարդացի բոլոր թեմաները: Սովորաբար, ավել խոսքեր չեմ շռայլում, բայց սրանք հաստատ տեղին են:
    Հիմա դու ինձ ասա` արժե՞ ծառայել /չնայած, ես իմ համար գիտեմ այս հարցի պատասխանը/, որ այսքան նվնվում են, այդքան վա՞տն է մեր բանակը, թե՞ ուղղակի հենց ինքը` բանակը բացասական երևույթ է՝ մարդկության չարության արգասիք` անկախ դրա հայկական, թե ամերիկյան լինելուց: Որոշ` տեղի-անտեղի բամբասանքներից սարսռած մարդիկ այնպես են ներկայացնում մեր բանակը, գցում դրա պատիվը, կարծես այն մսաղաց է խաղաղ երկնքի տակ: Պարզապես, շատ հետաքրքիր է նման վերլուծական պրիզմայով բանակին նայող երիտասարդի կարծիքը:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Ես այդպիսի խորհուրդներ չեմ տալիս: Ես միշտ ասում եմ, որ հանգիստ կարելի է ծառայել: Իսկ եթե մարդը չի ծառայում, դա արդեն իր խնդիրն է, ես կամ մեկ ուրիշը բարոյական իրավունք չունենք քննադատելու, եթե կառավարման ձևն այնպիսին է, որ փաստացի այսօր անօրինական ձևեր կան խուսափելու:

    Ես հստակ գիտեմ, որ բանակը բարեփոխման ու լուրջ բարեփոխման կարիք ունի:

    Գնահատականիդ համար շնորհակալություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #18
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այդպիսի խորհուրդներ չեմ տալիս: Ես միշտ ասում եմ, որ հանգիստ կարելի է ծառայել: Իսկ եթե մարդը չի ծառայում, դա արդեն իր խնդիրն է, ես կամ մեկ ուրիշը բարոյական իրավունք չունենք քննադատելու, եթե կառավարման ձևն այնպիսին է, որ փաստացի այսօր անօրինական ձևեր կան խուսափելու:

    Ես հստակ գիտեմ, որ բանակը բարեփոխման ու լուրջ բարեփոխման կարիք ունի:

    Գնահատականիդ համար շնորհակալություն
    Եվ կաշառք տվողին, և' վերցնողին քննադատելու իրավունք, կարծում եմ, ունենք:
    Մնացած մասով համաձայն եմ. պատվածքներիդ մեծ մասը բացասական երանգներ ունեն, արծարծած խնդիրներիդ մի մասը, իրոք, տեղին են, մյուսը` կապված զինվորների միջև կոնֆլիկտների, տարբեր բնույթի հարաբերությունների հետ, միշտ եղել են ու կլինեն, ու դրանից ավելորդ հուզվել պետք չէ: Բանակ է, մեղր չէ /քեզ չեմ դիմում/:
    Շնորհակալություն:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  4. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ կաշառք տվողին, և' վերցնողին քննադատելու իրավունք, կարծում եմ, ունենք:
    Հաշվի առնելով բանակի մասին տարածված խոսակցությունները, որոնց դեմը անկախ դրանց օբյեկտիվ լինել-չլինելուց չեն առնվել, չի առնվում, բնական եմ համարում որ շատերը կամ նրանց ծնողները փորձեն հնար գտնել բանակից ազատելու համար և իմ քննադատության հիմնական թիրախն այս դեպքում դառնում է ոչ թե բանակից խուսափողը, այլ այդ խուսափելու համար հիմքեր տվողը (բանակը նման վիճակում պահողները, ծառայությունից խուսափելու ծառայություն մատուցողները):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #20
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաշվի առնելով բանակի մասին տարածված խոսակցությունները, որոնց դեմը անկախ դրանց օբյեկտիվ լինել-չլինելուց չեն առնվել, չի առնվում, բնական եմ համարում որ շատերը կամ նրանց ծնողները փորձեն հնար գտնել բանակից ազատելու համար և իմ քննադատության հիմնական թիրախն այս դեպքում դառնում է ոչ թե բանակից խուսափողը, այլ այդ խուսափելու համար հիմքեր տվողը (բանակը նման վիճակում պահողները, ծառայությունից խուսափելու ծառայություն մատուցողները):
    Միայն դա չի պատճառը: Ու այսպիսի դեպքերում, որ հիմա կասեմ, կքննադատեմ և՛ ազատող ծնողներին:
    Արցախցու գիտեմ, շատ լավ էլ գիտի, որ բանակը փոքրիշատե կարգին վիճակում է, որ խոսացնես, ինքն էլ հպարտությամբ կնշի: 2 ջիվան տղերք էլ ունի, վարունգի պես մեծացել են. ճիշտ ա, շատ պարկեշտ տղերք են, բայց դրանց մեջ տղամարդկային կոշտություն այդպես էլ չեմ տեսել, չոլկեքը սրած վայելում են քաղաքային կյանքի հաճույքները: Էհ, հերը կապեր ունի, փոխ ունի, ազատել ա: Ոնց արդարացնե՞ս:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  6. #21
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն դա չի պատճառը: Ու այսպիսի դեպքերում, որ հիմա կասեմ, կքննադատեմ և՛ ազատող ծնողներին:
    Արցախցու գիտեմ, շատ լավ էլ գիտի, որ բանակը փոքրիշատե կարգին վիճակում է, որ խոսացնես, ինքն էլ հպարտությամբ կնշի: 2 ջիվան տղերք էլ ունի, վարունգի պես մեծացել են. ճիշտ ա, շատ պարկեշտ տղերք են, բայց դրանց մեջ տղամարդկային կոշտություն այդպես էլ չեմ տեսել, չոլկեքը սրած վայելում են քաղաքային կյանքի հաճույքները: Էհ, հերը կապեր ունի, փոխ ունի, ազատել ա: Ոնց արդարացնե՞ս:
    Մենք թեմայից շեղվում ենք: Կա համապատասխան թեմա: Իմ տեսակետն ասել եմ, փոփոխության չի ենթարկվում: Ինքս նման թեմաների քննարկումներին աշխատում եմ չմասնակցել: Իմ քննարկածը, իմ դիրքորոշումը, իմ ընկալումը ընկած է նաև իմ ստեղծագործությունների մեջ, որոնք յուրաքանչյուրի համար կարող են դառնալ մտորման առարկա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #22
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Ապրես

    Լավ ես գրում: Բայց վասալ բառը երևի մի քիչ տեղի չի, հը?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #23
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես
    Շնորհակալություն
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ես գրում: Բայց վասալ բառը երևի մի քիչ տեղի չի, հը?
    Երևի թե դա թողնենք իմ գրական զգացողությանն ու ճաշակին, հը՞


    հ.գ. Քո ստեղծագործությունը դեռ չեմ կարդացել, կաշխատեմ այս գիշեր կարդալ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #24
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Իհարկե, եղբայր

    Ես ինքս էլ եմ ծառայության ընթացքում նկատել նման մարդկանց: Նկատել եմ... ու զարմացել: Հա, իրոք էլի... Կաjին էլի տղերք, որ չէին կարում ավել չանեին, բայց հելնում, իրանց համար չեստնի իրանց 10 մետր բորդյուրն ավլում էին ու ձգում ծառայության օրերը: Իսկ իմ ճանաչած մի քանի "վասսալներ"-ը չաստում գործ չէին անում, նույնիսկ արտոնյալ վիճակում էին և իրենք էին կարգավորում ուրիշների գործ անելը, բայց... իրենք էլ ծառայում էին իրենց տիրոջը

    Եսիմ???!!!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #25
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. 4. Ասպետը

    Լավն էր, հիմա ավելի լավ եմ հասկանում բանակային կյանքի առեղծվածըՄի ժամանակ այնպե՛ս էի ուզում կամավոր զինվորագրվել): Եղբայրս բանակում է հիմի: Նմանատիպ պատմության մեջ էր հայտվել 2 օր առաջ:
    Ինչ-որ մեկի շորերով ինքնակամ զորամասը լքել էր մի ամիս առաջ: Այս կիրակի հայրս գնացել էր եղբորս տեսնելու՝ իր հետ տանելով այդ շորերը՝ իհարկե եղբորս խնդրանքով: Չէր հասցրել վերադարձնել, բռնել էին: Իհարկե չի մատնել , որ ընկերոջ շորերն են: Բայց թե հետո ինչ է լինելու՝ չգիտեմ:
    Կարծում եմ «ասպետ»ի արյան մեջ դեռ անհիշելի ժամանակներից ամրացած գեներն են նստած: Այդպիսի մարդկանց էլ եմ հասկանում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.07.2009), Lion (22.07.2009)

  12. #26
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. 4. Ասպետը

    Բլին... փաստորեն տենց բարի էին ձեր մոտի Սամսոնները.. Իսկ մեր մոտ ոստիկանությունից վերադառնալուց, հաստատ շորերը հետ կուզեին:

    - Վրե՞ժ.. շորերս... բա բռնվել ես.. էնքան դեբիլ ես..

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (23.08.2009)

  14. #27
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. 4. Ասպետը

    Մեջբերում PoeT-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլին... փաստորեն տենց բարի էին ձեր մոտի Սամսոնները.. Իսկ մեր մոտ ոստիկանությունից վերադառնալուց, հաստատ շորերը հետ կուզեին:

    - Վրե՞ժ.. շորերս... բա բռնվել ես.. էնքան դեբիլ ես..
    Վահե ջան, բարլուս

    Սամսոնները տարբեր են լինում, էդ հեչ, բայց երբ ես գրում եմ, շատ բաներ փոխում եմ, հարմարացնում եմ, ծաղկացնում եմ, նվազեցնում եմ կամ եսիմ ինչ եմ անում, որտև ուզում եմ որ ավելի գեղարվեստական գործ դառնա: Ինչ վերաբերվում ա կոնկրետ դեպքին... հմմմ... բանակային բարքերը գիտես, Սամսոնն իր շորերը հետ ստացել էր՝ սպաներից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #28
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպիսի՜ անարդարություն: Երկու ամսից մի տարին կլրանա, որ «զբոսնում եմ» ակումբում և միայն նոր եմ կարդում Չուկի ստեղծագործությունները: Ախր տնաշենն այնքան խորն է թաքցրել..., ոնց որ Կաշեյի սիրտը: Չուկչստանի Սովորական Մուտքով անցա, Արտոնությունների չարաշահումներով անցա, այնտեղի բովանդակության հղումների դուռն էլ հատ- հատ բացում եմ նոր հասնում պատմվածքներին: Ես էլ մտածում եմ, այ մարդ, Չուկը մասնագիտությամբ կարծես թե գրականությունից հեռու անձնավորություն , ինչու՞ է ֆորումի ճակատին գրել՝ «Պահպանենք...»: Համ էլ գրական մրցույթներին զարմանում էի, ինչու՞ էին մեկ- մեկ Չուկին էլ կասկածում: Դու մի ասա՜..., չքաշեց «օխտը տարի», վերջապես «Դարի» գաղտնիքը բացի:
    Չուկ, լավ ես գրում, սրնթաց ու թեթև, առանց ավելորդաբանության:Ինձ շատ դուր եկավ կարդացածս, մինչև «Ասպետն» եմ հասել, հաճույքը կերկարաձգեմ մինչև օրվա վերջը, բոլոր պատմվածքներն էլ կկարդամ ( հեչ էլ, որ դու իմ գրածները չես կարդում) : «Краткость сестра таланта!»: Համառոտությունը տաղանդի քույրն է:
    Էլի' գրիր:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (07.11.2010)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խավարի Ասպետը / The Dark Knight
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.12.2009, 10:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •