Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Հաշվի առնելով բանակի մասին տարածված խոսակցությունները, որոնց դեմը անկախ դրանց օբյեկտիվ լինել-չլինելուց չեն առնվել, չի առնվում, բնական եմ համարում որ շատերը կամ նրանց ծնողները փորձեն հնար գտնել բանակից ազատելու համար և իմ քննադատության հիմնական թիրախն այս դեպքում դառնում է ոչ թե բանակից խուսափողը, այլ այդ խուսափելու համար հիմքեր տվողը (բանակը նման վիճակում պահողները, ծառայությունից խուսափելու ծառայություն մատուցողները):
Միայն դա չի պատճառը: Ու այսպիսի դեպքերում, որ հիմա կասեմ, կքննադատեմ և՛ ազատող ծնողներին:
Արցախցու գիտեմ, շատ լավ էլ գիտի, որ բանակը փոքրիշատե կարգին վիճակում է, որ խոսացնես, ինքն էլ հպարտությամբ կնշի: 2 ջիվան տղերք էլ ունի, վարունգի պես մեծացել են. ճիշտ ա, շատ պարկեշտ տղերք են, բայց դրանց մեջ տղամարդկային կոշտություն այդպես էլ չեմ տեսել, չոլկեքը սրած վայելում են քաղաքային կյանքի հաճույքները: Էհ, հերը կապեր ունի, փոխ ունի, ազատել ա: Ոնց արդարացնե՞ս: