Chuk, լավ ես գրում, իրոք, շատ սահուն ու հետաքրքիր լուծումերով: Ակնթարթում կարդացի բոլոր թեմաները: Սովորաբար, ավել խոսքեր չեմ շռայլում, բայց սրանք հաստատ տեղին են:
Հիմա դու ինձ ասա` արժե՞ ծառայել /չնայած, ես իմ համար գիտեմ այս հարցի պատասխանը/, որ այսքան նվնվում են, այդքան վա՞տն է մեր բանակը, թե՞ ուղղակի հենց ինքը` բանակը բացասական երևույթ է՝ մարդկության չարության արգասիք` անկախ դրա հայկական, թե ամերիկյան լինելուց: Որոշ` տեղի-անտեղի բամբասանքներից սարսռած մարդիկ այնպես են ներկայացնում մեր բանակը, գցում դրա պատիվը, կարծես այն մսաղաց է խաղաղ երկնքի տակ: Պարզապես, շատ հետաքրքիր է նման վերլուծական պրիզմայով բանակին նայող երիտասարդի կարծիքը:



Մեջբերել

Մի ժամանակ այնպե՛ս էի ուզում կամավոր զինվորագրվել): Եղբայրս բանակում է հիմի: Նմանատիպ պատմության մեջ էր հայտվել 2 օր առաջ:
Չուկչստանի Սովորական Մուտքով անցա, Արտոնությունների չարաշահումներով անցա, այնտեղի բովանդակության հղումների դուռն էլ հատ- հատ բացում եմ նոր հասնում պատմվածքներին: Ես էլ մտածում եմ, այ մարդ, Չուկը մասնագիտությամբ կարծես թե գրականությունից հեռու անձնավորություն , ինչու՞ է ֆորումի ճակատին գրել՝ «Պահպանենք...»:
: «Краткость сестра таланта!»: Համառոտությունը տաղանդի քույրն է:

Էջանիշներ