User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: 4. Ասպետը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    4. Ասպետը



    Ասպետը


    Հետաքրքիր է, ստրկատիրական հասարակարգում ստրուկները գիտակցե՞լ են, որ իրենք ասպետ չեն...
    Ինչպես յուրաքանչյուր հասարակարգում, այնպես էլ զինվորների մեջ գոյություն ունեն սոցիալական խավեր: Ընդ որում այդ խավերը կարելի է շատ կոպիտ բաժանել 3 մասի. լավ տղերք, լավ տղերքի վասալներ և միջին խավ, որը միջին է զուտ այն պատճառով, որ չի մտնում ոչ լավ տղերքի ոչ էլ նրանց վասալների խավերի մեջ:
    Լավ տղերքն առանձնանում են մյուսներից: Ննջասենյակում նրանցն է ամենահարմար տեղը (սովորաբար պատի մոտ), սովորաբար նրանց է լավագույն աթոռը (որը երբեք չեն օգտագործում), լավագույն դարակը (որի որ անկյունում ինչ է դրված չգիտեն), լավագույն մահճակալը, բարձը, ծածկոցը, դոշակը (սրանք, իհարկե, նրանց կողմից լայնորեն կիրառվում են): Նրանք սովորաբար չեն լինում վերակարգում, չեն զբաղվում մաքրության հարցերով (նկատի է առնվում անմիջապես մաքրելու պրոցեսը, այլ ոչ թե «կազմակերպումը»): Նրանց հիմնական զբաղմունքներն են քնելը, կարգադրելը, «զրույցներ» վարելը և իրենց «դիրքը» պահպանելը:
    Վասալները բավական տարբերվում են իրենց տերերից: Ննջասենյակում նրանց քնելու տեղը կախված է անմիջականորեն իրենց տերերի քնելու տեղից (սովորաբար կամ հարևան մահճակալը, կամ մահճակալի երկրորդ հարկը): Նրանք են հարդարում իրենց տիրոջ տեղաշորը, դասավորում դարակը (բնականաբար նրանց լավ հայտնի է թե իրենց տիրոջ դարակի որ անկյունում ինչ է դրված), կարում պատռված հագուստը կամ պոկված կոճակը, իսկ ավելի հաճախ վզնոցի սպիտակ շորը, տիրոջ ծարավելու դեպքում ջրաման ճարում և ջուր բերում, սոված լինելու դեպքում փող հայթայթում և ուտելիք գնում մոտակա առևտրային կետից (հաճախ դրա համար սեփական մաշկը վտանգելով ինքնակամ լքելով զորամասը), երբեմն մաքրում իրենց տերերի կոշիկները և զբաղվում բոլոր մյուս կենցաղային հարցերով: Չգրված օրենքի համաձայն վերակարգում ամենից հաճախ լինում են հենց այս խավի մարդիկ: Եվ ընդհանրապես նրանք կատարում են այն ամենը, ինչ նրանց ասվում է....

    * * *


    Սամսոնը «լավ տղերքից» է: Վրեժը նրա վասալը: Սամսոնը հերթական անգամ ինքնակամ լքել էր զորամասը, որպեսզի «քաղաքում» զբաղվեր հրատապ գործերով: Վրեժը զորամասում էր, նա պարտավոր էր հետևել, որ ոչ մեկը չնկատի Սամսոնի բացակայությունը, նրա վերադառնալուն պես պայմանավորված տեղը՝ պարսպի որոշակի հատվածի մոտ տանի Սամսոնի զինվորական համազգեստը, սպասի, որպեսզի վերջինս հանի իր քաղաքացիական հագուստը և հագնի զինվորականը, քաղաքացիական հագուստը հարդարի ու տեղավորի պայուսակի մեջ, ապա սպասի, որ Սամսոնը վերադառնա գումարտակի շենքը և նոր միայն քաղաքացիական հագուստով պայուսակը ձեռքին ուղևորվի հատուկ «պահեստամաս», ուր պետք է պահի Սամսոնի քաղաքացիական համազգեստը, մինչև այն ժամանակ, երբ վերջինս կրկին ինքնակամ կլքի զորամասը: Սամսոնը ինքը այդ «պահեստամասի» տեղը երևի թե չգիտի: Քաղաքացիական հագուստով լի տոպրակը ինքը չի տանում այդ պահեստամաս մի քանի պատճառով. պայուսակը «ծանր» է, պայուսակը զորամասի տարածքով տանելը վտանգավոր է (սպաները կարող են տեսնել), և վերջապես չէ որ դա իր գործը չէ, չէ որ Վրեժ կա...

    * * *


    Զորամասի հերթապահ և պատասխանատու սպաները գլխի էին ընկել որ զինվորներից մեկը բացակայում է: Նրանք մի քանի անգամ ստուգում անցկացրին, բայց այդպես էլ չկարողացան իրենց կասկածները հաստատող փաստ գտնել: Վրեժը հմտորեն թաքցնում էր բացակային՝ այդ ընթացքում ինքը չերևալով: Ինչ-ինչ, բայց Վրեժն իր գործը լավ գիտեր: Բայց երևի սպաների սրտում կասկածն այնուամենայնիվ մնաց, որովհետև անդադրում շրջում էին զորամասի տարածքում, իրենք էլ չիմանալով թե ինչ են փնտրում:
    Եկավ պայմանավորված ժամը: Վրեժը գնաց Սամսոնին դիմավորելու: Ճանապարհին քիչ էր մնում նկատվեր սպաներից մեկի կողմից, բայց բախտը բերեց: Նկատվելը կլիներ ճակատագրական, որովհետև անմիջապես կառաջանար բնական հարցը. «Այդ ու՞մ համազգեստն է ձեռքիդ»: Բայց Վրեժի բախտը բերեց, և նա ժամանակին հասավ պայմանավորված վայրը: Սամսոնն ուշացավ, ինչպես միշտ: Բայց Վրեժը դա նախօրոք գիտեր, նա «համենայն դեպս» էր ժամանակին գնացել: Վերջապես Սամսոնն եկավ ու մի քանի խրատական ու հանդիմանական խոսք ասաց Վրեժին. «Ի՞նչ ես ցցվել, բա որ նկատեն, պպզի հիմարի՛ մեկը», «Արա՛ էլի շորերս ճմրթել ես», «Ի՞նչ ես կանգնել նայում, օգնի շուտ փոխվեմ»: Վրեժն օգնեց ու Սամսոնը փոխեց հագուստը: Վրեժը սովորականի պես ծալեց Սամսոնի քաղաքացիական հագուստն ու խնամքով տեղավորեց պայուսակի մեջ: Այդ ընթացքում Սամսոնը գրպանի փոքրիկ հայելու մեջ նայելով շատ կարճ կտրած մազերն էր «սանրում»: Սանրվելը պրծնելով ասաց.
    -Դե ես գնացի, 10 րոպե սպասի ու նոր կգնաս...
    -Գիտեմ, - պատասխանեց Վրեժը:
    -Արա՛ ուզում ես ասես ավելորդ տե՞ղն եմ խոսում:
    -Չէ, չէ, չէ: Ուղղակի հիշում էի, էլի էիր ասել:
    -Որովհետև քեզ պետք է տաս անգամ ասեմ, որ գլուխդ մտնի: Դե ես գնացի...
    Սամսոնը գնաց: Վրեժը 10 րոպե ևս սպասեց ցրտից դողալով, ապա նոր դուրս եկավ «թաքստոցից»: Ուղղություն վերցրեց դեպի «պահեստամաս»: Երևի թե ամեն ինչ բարեհաջող կանցներ, բայց Սամսոնը գնալիս հանդիպել էր ինչ-որ մի զինվորի, որի պահվածքը համարել էր անթույլատրելի (վերջինս «թարս» հայացքով նայել էր Սամսոնին): Գոռգոռացել ու խրատել էր նրան, ապա ապտակել ու նոր միայն շարունակել ճանապարհը: Հեռացել էր նաև այդ զինվորը, այնպես որ երբ աղմուկը լսած սպաներն եկել էին, դեպքի վայրում մարդ չէր եղել: Եվ միայն պատահականության շնորհիվ էր, որ այդ սպաներից մեկը որոշել էր դարանակալել ու տեսնել, թե արդյոք այստեղ նոր պատահար տեղի չի ունենա:
    Վրեժը ճանապարհին ուշադիր չորս կողմն էր նայում, փորձելով խավարի մեջ տեսնել խոչընդոտները: Բայց նա չուներ Սամսոնի տեսողությունը, որը նույնիսկ այդ խավարում նկատում է նույնիսկ «թարս» հայացքները: Այնպես որ բնավ տարօրինակ չէ, որ Վրեժը չնկատեց դարանակալած սպային մինչև այն պահը, երբ սա, իր թաքստոցից դուրս գալիս ձեռքը դրեց Վրեժի ուսին.
    -Էս որտեղի՞ց:
    -Աղբն է տարել թափելու պարոն փոխգնադպետ:
    -Ու էդ տոպրակն էլ աղբանոցի՞ց ես բերում:
    -Վա՛յ, չէ, ես ուրիշ բան ա, էս հեչ:
    Ակնհայտորեն երևում էր, թե որքան շփոթված է Վրեժը: Նա իր զինվորական ծառայության ընթացքում առաջին անգամ էր նման վիճակի մեջ մտել: Մինչ այդ հայտնի էր եղել իր ճարպկությամբ ու թաքնվելու շնորհքով: Իսկ հիմա բռնվե ու այնպես էր խառնվել, որ նույնիսկ չգիտեր, թե ինչ սուտ հորիներ: Իսկ չէ՞ որ Վրեժը հայտնի էր նաև նրանով, որ կարողանում էր հիասքանչ ստեր հորինել, որոնք լսողները չէին կարողանում սուտը իրականից տարբերել:
    -Բացի՛ր տոպրակդ:
    -Պարոն փոխգնդապետ...
    -Բացի՛ր տոպրակդ:
    -Բայց պարոն փոխգնդապետ, ախր...
    -ԱՍՈՒՄ ԵՄ, ԲԱՑԻ՛Ր ՏՈՊՐԱԿԴ:
    Այլ ելք չկար: Վրեժը բացեց տոպրակը և հանեց Սամսոնի քաղաքացիական հագուստը:
    -Ու՞մն է:
    Հարցը կարճ էր և կոնկրետ: Պատասխանն էլ կարող էր լինել նույնքան կարճ և կոնկրետ, բայց Վրեժը չէր կարող, իրավունք չուներ մատնել Սամսոնին: Վրեժը փորձում էր ինչ-որ մի պատմություն, ինչ-որ մի սուտ հորիներ, բայց մտքերը խռնված էին ու բան չէր ստացվում:
    -Ու՞մն է:
    Վրեժն այլևս չէր կարող լռել... նա հարկադրված էր պատասխանել... այլընտրաք չկար.
    -Իմն է, պարոն փոխգնդապետ:
    Շարունակությունն այնքան էլ հետաքրքիր չէ, կարևորն այն է, որ ասպետական ոգին ապրում է վասալների մեջ: Այո՛, մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր բանակում ասպետներ կան: Եվ սա կատակ չէ ու ոչ էլ ծաղր:
    Վրեժին տեղափոխեցին ռազմական ոստիկանության կալանատուն, որտեղ նա անցկացրեց մեկ շաբաթ՝ խիստ ռեժիմով: Մեկ շաբաթ անց վերադարձավ ասպետը: Վերադարձավ հաղթանակած, գիտակցելով իր արած հերոսության կարևորությունը: Զինակից ընկերները և Սամսոնը նրան դիմավորեցին որպես հերոսի.
    -Ապրե՛ս Վրեժ...
    -Կեցցե՛ս դու...
    -Իսկական տղամարդ ես...
    -Հալալ է, որ քո վրա վերցրիր հանցանքը...
    -Ընկերոջդ չմատնեցիր, կեցցե՛ս...
    -Դարակում ամեն ինչ խառնվել է քո բացակայության ընթացքում, դասավորի:
    - Թրաշի փրփուր չունե՞մ: Փող ճարի, ա՛ռ:
    -Վաղը ննջասենյակը հավաքելը քեզ վրա է...


    09.03.2007
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.10.2008, 04:30:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (27.04.2009), Mr. Annoying (18.08.2017), Nare-M (01.03.2011), No Broken Hearted Girl (30.10.2009), Progart (11.04.2019), Rammstein (11.12.2010), Smokie (25.11.2015), Արևածագ (07.11.2010), Մանուլ (23.08.2009), ՆանՍ (08.11.2010), Ֆոտոն (22.07.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    դա...լացս մի քիչ գալիս է...
    միայն նշեմ, որ շատ հետաքրքիր ես գրում, մի շնչով կարդացվում է...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  4. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Ինչ տխուր է

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ տխուր է
    Սովորական կյանք է:
    Ի դեպ այս ամենը միայն զինվորական կյանքին չէ հատուկ, ամեն տեղ կա: Պարզապես այստեղ, հասկանալի պատճառներով, շատ բաներ խտացված են
    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    դա...լացս մի քիչ գալիս է...
    միայն նշեմ, որ շատ հետաքրքիր ես գրում, մի շնչով կարդացվում է...
    Շնորհակալություն

    Ու ներողություն տրամադրություններդ գցելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narinfinity (17.03.2009), Շինարար (19.09.2009)

  7. #5
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Որքան էլ փորձես անտարբեր մնալ, այնուամենայնիվ հոգու խորքում ստիպված ես խոստովանել տղայի թշվառական վսեմությունը: Տաժանակիրը կարեկից, հեզ, օգնող, չարիքի փոխարեն լավություն անող, ատելության փոխարեն տարօրինակ հնազանդում, չոքած առաքինության կատարին չոքած հպարտություն… Ամեն, ամեն ինչ կարելի էր գտնել այստեղ; Լավ էիր գրել:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  8. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Մեջբերում Մարիաննա-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան էլ փորձես անտարբեր մնալ, այնուամենայնիվ հոգու խորքում ստիպված ես խոստովանել տղայի թշվառական վսեմությունը: Տաժանակիրը կարեկից, հեզ, օգնող, չարիքի փոխարեն լավություն անող, ատելության փոխարեն տարօրինակ հնազանդում, չոքած առաքինության կատարին չոքած հպարտություն… Ամեն, ամեն ինչ կարելի էր գտնել այստեղ; Լավ էիր գրել:
    Շնորհակալություն Մարիաննա
    Իսկ ես իմ մեջ ուժ եմ փնտրում պատմության շարունակությունը գրելու համար, որը կարծում եմ, առավել մտորելու տեղիք կտա: Կաշխատեմ առաջիկա օրերին գրել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #7
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Մազոխիստական վախ ու միևնույն ժամանակ հիմարի հնազանդություն

    Շատ լավն էր
    Loading your personal settings....

  10. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Արտ...անգամ չգիտեմ ինչ ասել...շատ ազդվեցի..
    Ասպետություն-ակամա վախկոտություն թե իսկապես` ասպետություն-կամավոր ասպետություն...սահմանը գրեթե աննկատելի է..

    Լավ ես գրում

  11. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Չուկ, լավ ես գրել, չնայած, որ էս պատմության հերոսների մեջ տղա չկար: Մեկը պադստավկա անող էր, մեկը տասովչիկ, ոմանք էլ` սապոնները ձեռքները ֆռֆռացող Բայց հետաքրքիրը էն էր, որ գրելիս կարողացել ես շրջանցել ծառայությանը բնորոշ այնպիսի բառերը, ինչպիսիք են` կազառմա, կապծյոռկա, պաչիվ, կոյկա, ուգլավոյ կոյկա, տասովկա, ֆոռմա, գռաժդանսկի, սամավոլկա և այլն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Սամ, Լիլ, շնորհակալ եմ:

    Կուկ, տղա՞ էիր փնտրում: Գրականության մեջ այդ տերմինոլոգիան ներմուծել չեմ ցանկացել... այնքան հեշտ է ու սխալ է դա անելը: Դու հաշվի առ, որ սա մեկը մեկին պատմություններ չեն՝ սրված գույներ, չափազանցություններ, համեմատություններ, կերպարների կառուցումներ, որպեսզի կարողանամ ասելիքս լսելի դարձնել: Տես, դու տղա չտեսար: Կտեսնեիր... բայց տեսար էն, ինչը շատերը թաքցնում են, որովհետև այդպես ներկայացվեց...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #11
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Շատ լավ էր գրված, Չուկ…Քո գրածների մեջ գիտե՞ս ինչն է դուրս գալիս` լուրջ ու խոհելի հարցերի շուրջ քո թախծոտ հումորը: Մանավանդ բանակային կյանքը ներկայացնող գրվածքներդ նմանեցնում եմ տրագիկոմեդիայի: Կարդում ես, ու չգիտես ժպտա՞ս, թե` լացես… լացես ցավոտ այդ իրականությունից, ինչ-որ բան փոխելու անճարակությունից: Կարդում ես, ու մտովի պատկերացնում. իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ տղան ճիշտը պատասխաներ, ու էլի տխրում` պատկերացնելով հետևանքների մասին: Եթե չեմ սխալվում, ոչինչ չէր փոխվելու, ու թեև այդ տղան մի փոքր կսկսեր հարգել ինքն իրեն, բայց «դավաճանի» պիտակը կկրեր «լավ տղերքի» կողմից ողջ ծառայության ընթացքում: Իրոք, Չուկ, ի՞նչ կլիներ այդ տղայի հետ, եթե ճիշտն ասեր…

  14. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Շնորհակալ եմ, Մանոն
    Իսկ տարբերակներն իրականում այնքա՜ն շատ են... ենթադրենք կան մարդիկ, ովքեր ասում են, բայց ներկայացնում այնպես, որ ոչ մեկը չի կռահում դրա մասին... այսպես ասած «հանցավոր համաձայնություն սպաների հետ...»
    Չէ, իրոք հնարավոր տարբերակները շատ-շատ են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #13
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել 4. Ասպետը

    Ես էլ համաձայն եմ ժողովրդի հետ, շատ հետաքրքիր է կարդացվում
    Բայց շատ ցավալի է, որ նման «Ասպետներ»-ով ու «Լավ տղերք»-ով լի է մեր իրականությունն ու մանավանդ՝ բանակը…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  16. #14
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Չուկ, բան չունեմ ջնջելու...
    իսկ վերջը-ցնցող, ջրաներկի պես երանգներն անցնում են կարմիրից մոխրագույնի:
    -Կեցցե՛ս դու...
    -Իսկական տղամարդ ես...
    -Հալալ է, որ քո վրա վերցրիր հանցանքը...
    -Ընկերոջդ չմատնեցիր, կեցցե՛ս...
    -Դարակում ամեն ինչ խառնվել է քո բացակայության ընթացքում, դասավորի:
    - Թրաշի փրփուր չունե՞մ: Փող ճարի, ա՛ռ:
    -Վաղը ննջասենյակը հավաքելը քեզ վրա է...
    Որ մի տառ ավելացնեյիր, ծեծդ տալու էի

  17. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 4. Ասպետը

    Կաթիլ, Տատ, շնորհակալ եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խավարի Ասպետը / The Dark Knight
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.12.2009, 10:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •