Դեկադա, այս շարքը ես վաղուց եմ գրել, ծառայությանս տարիներին:
Այն ժամանակ լինում էր, որ օրինակ բանակից փախնում, գալիս էի՝ հերթական գործս տեղադրելու: Էլ չասած որ կար մարդ, ով իմ հետևից ընկած էր ու հասել էր մինչև բանակ: Մի խոսքով, կային պատճառներ, որ ես չէի կարող կամ վախենում էի այդ ժամանակ այս գործերը հրապարակային դնել: Առանձնացրել էի վստահելի մարդիկ, ստեղծել «Չուկչստան» խումբ ու բաժինը տեսնում էին միայն «չուկչաները»: Դա իմ արտոնությունների չարաշահումների շարքից էր: Ծառայությանս ավարտից հետո բաժինը դարձել է հրապարակային, «չուկչայությունը» վերացել:
Այս շարքի առանձնահատկությունը էն ա, որ դրանք հայացք են ներսից: Ես անգամ չեմ ուզում թեթև խմբագրումներ կատարել, որտև էդ դեպքում շատ բան կփոխեմ: Հիմա շատ բաների՝ դրսից, այլ կերպ եմ նայում: Իսկ ներսի զգացածով գրածն ուրիշ համ ու հոտ ունի, չգիտեմ, լա՞վ, թե՞ վատ համուհոտ, բայց ուրիշ: Դրա համար չեմ ուզում շարքը դրսից շարունակել: Թեև մի քանի չգրված պատմություն կա, որոնք շարքի ամբողջության համար թերևս անհրաժեշտ են ու կգրեմ, բայց շատ չեմ ընդարձակվելու: Իսկ շարքը բովանդակությունը հասանելի է այս հասցեով:
Էջանիշներ