User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: 1. Սովորական մուտք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    1. Սովորական մուտք


    Սովորական մուտք

    -Ավա՛գ Հարությունյան. դու խմա՞ծ ես:
    -Ո՛չ մի կերպ, պարոն գնդապետ:
    -Ավագ Հարությունյան, կրկնում եմ հարցս, դու խմա՞ծ ես:
    -Ոչ մի կերպ, պարոն գնդապետ:
    -Ավա՛գ Հարությունյան, դու խմա՛ծ ես:
    -Ոչ մի կերպ, պարոն գնդապետ, նույնիսկ մի կաթիլ բերանս չեմ առել:
    -Ավա՛գ Հարությունյան...
    -Լսում եմ, պարոն գնդապետ:
    -Հանել գլխարկը...
    -Լսում եմ, պարոն գնդապետ:
    -Ավագ Հարությունյան, «հո՛» արա գլխարկի մեջ:
    -Պարոն գնդապետ, դուք ինձ վիրավորում եք, ես կրկնում եմ, որ մի կաթիլ անգամ բերանս չեմ առել:
    -Ավագ Հարությունյան, «հո՛» արա՛:
    -Լսում եմ պարոն գնդապետ, բայց կարծում եմ կզղջաք ինձ անտեղի վիրավորելու համար, քանի որ կրկնում եմ, որ մի գրամ անգամ բերանս չեմ առել:
    -«Հո՛» արա՛:
    -«Հո՛»:
    Գնդապետ Սարոյանը գլխարկը մոտեցրեց քթին և հոտ քաշեց, որից հետո գոհունակ ժպիտով գլխարկը վերադարձրեց ինձ.
    -Կեցցե՛ս, ավագ Հարությունյան, դու իրոք չէիր խմել, իմ կասկածներն անտեղի էին...
    Այո՛: Ինչպես և ես գուշակում էի, գնդապետ Սարոյանը զղջաց ինձ անտեղի վիրավորելու համար: Դա երևում էր նրա հայացքից, որն այսօր չգիտես թե ինչու քաղցր էր թվում: Գնդապետ Սարոյանը հասկացավ, որ ես խմած չեմ... Հը՜մ... Գնդապետ Սարոյանը թերևս կզգար արաղի, գինու, գարեջրի և կոնյակի իրար խառնված տհաճ ու սրտխառնոց առաջացնող հոտը, որը եթե մի քանի վայրկյան առաջ գալիս էր միայն բերանիցս, ապա հիմա նաև գլխարկիցս... թերևս կզգար, եթե չափազանց գինովցած լինելը նրան թույլատրեր զգալ խմիչքի հոտի հավելյալ խմբաքանակը: Գնդապետ Սարոյանը թերևս նաև կնկատեր, որ ես այնքան եմ չարաշահել խմիչքը, որ չեմ կարողանում զգաստ կանգնել, այլ կանգնածս տեղը ճոճվում եմ, բայց քանի որ ինքն էլ իր հերթին էր ճոճվում և մեր ճոճումների պարբերությունը համահունչ էր, նա դա էլ չէր նկատում:
    Այո՛, բարեկամներ, մեզ՝ զինծառայողներիս, ծառայության վայրում խմելը խստիվ արգելվում է, այնպես որ բնավ զարմանալի չէ, որ մեր ամենից հաճախակի զբաղմունքներից մեկը հենց խմելն է...


    06.03.2007
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.10.2008, 04:29:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.11.2010), Ariadna (04.11.2010), ARMbrain (28.08.2013), boooooooom (09.03.2014), comet (27.04.2009), Jarre (04.11.2010), Manya (01.07.2009), Mr. Annoying (14.01.2016), Nare-M (01.03.2011), Progart (11.04.2019), Rammstein (11.12.2010), Sambitbaba (18.06.2014), Smokie (25.11.2015), Արևածագ (07.11.2010), Գոհարիկ (23.01.2010), Դեկադա (04.11.2010), ՆանՍ (04.11.2010), Նիկեա (13.01.2016), Ֆոտոն (17.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  2. TeamViewer - Անվճար հեռակա մուտք և էկրանի համագործակցում ինտերնետով
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 60
    Վերջինը: 24.05.2011, 00:52
  3. Գրառումներ: 56
    Վերջինը: 09.05.2011, 02:23
  4. Սովորական հրաշք
    Հեղինակ՝ ministr, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 23.04.2011, 13:58
  5. Ամենօրյա սովորական ուտելիք
    Հեղինակ՝ Adam, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.02.2008, 22:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •