User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: 1. Սովորական մուտք

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    1. Սովորական մուտք


    Սովորական մուտք

    -Ավա՛գ Հարությունյան. դու խմա՞ծ ես:
    -Ո՛չ մի կերպ, պարոն գնդապետ:
    -Ավագ Հարությունյան, կրկնում եմ հարցս, դու խմա՞ծ ես:
    -Ոչ մի կերպ, պարոն գնդապետ:
    -Ավա՛գ Հարությունյան, դու խմա՛ծ ես:
    -Ոչ մի կերպ, պարոն գնդապետ, նույնիսկ մի կաթիլ բերանս չեմ առել:
    -Ավա՛գ Հարությունյան...
    -Լսում եմ, պարոն գնդապետ:
    -Հանել գլխարկը...
    -Լսում եմ, պարոն գնդապետ:
    -Ավագ Հարությունյան, «հո՛» արա գլխարկի մեջ:
    -Պարոն գնդապետ, դուք ինձ վիրավորում եք, ես կրկնում եմ, որ մի կաթիլ անգամ բերանս չեմ առել:
    -Ավագ Հարությունյան, «հո՛» արա՛:
    -Լսում եմ պարոն գնդապետ, բայց կարծում եմ կզղջաք ինձ անտեղի վիրավորելու համար, քանի որ կրկնում եմ, որ մի գրամ անգամ բերանս չեմ առել:
    -«Հո՛» արա՛:
    -«Հո՛»:
    Գնդապետ Սարոյանը գլխարկը մոտեցրեց քթին և հոտ քաշեց, որից հետո գոհունակ ժպիտով գլխարկը վերադարձրեց ինձ.
    -Կեցցե՛ս, ավագ Հարությունյան, դու իրոք չէիր խմել, իմ կասկածներն անտեղի էին...
    Այո՛: Ինչպես և ես գուշակում էի, գնդապետ Սարոյանը զղջաց ինձ անտեղի վիրավորելու համար: Դա երևում էր նրա հայացքից, որն այսօր չգիտես թե ինչու քաղցր էր թվում: Գնդապետ Սարոյանը հասկացավ, որ ես խմած չեմ... Հը՜մ... Գնդապետ Սարոյանը թերևս կզգար արաղի, գինու, գարեջրի և կոնյակի իրար խառնված տհաճ ու սրտխառնոց առաջացնող հոտը, որը եթե մի քանի վայրկյան առաջ գալիս էր միայն բերանիցս, ապա հիմա նաև գլխարկիցս... թերևս կզգար, եթե չափազանց գինովցած լինելը նրան թույլատրեր զգալ խմիչքի հոտի հավելյալ խմբաքանակը: Գնդապետ Սարոյանը թերևս նաև կնկատեր, որ ես այնքան եմ չարաշահել խմիչքը, որ չեմ կարողանում զգաստ կանգնել, այլ կանգնածս տեղը ճոճվում եմ, բայց քանի որ ինքն էլ իր հերթին էր ճոճվում և մեր ճոճումների պարբերությունը համահունչ էր, նա դա էլ չէր նկատում:
    Այո՛, բարեկամներ, մեզ՝ զինծառայողներիս, ծառայության վայրում խմելը խստիվ արգելվում է, այնպես որ բնավ զարմանալի չէ, որ մեր ամենից հաճախակի զբաղմունքներից մեկը հենց խմելն է...


    06.03.2007
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.10.2008, 04:29:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.11.2010), Ariadna (04.11.2010), ARMbrain (28.08.2013), boooooooom (09.03.2014), comet (27.04.2009), Jarre (04.11.2010), Manya (01.07.2009), Mr. Annoying (14.01.2016), Nare-M (01.03.2011), Progart (11.04.2019), Rammstein (11.12.2010), Sambitbaba (18.06.2014), Smokie (25.11.2015), Արևածագ (07.11.2010), Գոհարիկ (23.01.2010), Դեկադա (04.11.2010), ՆանՍ (04.11.2010), Նիկեա (13.01.2016), Ֆոտոն (17.08.2009)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,419
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1. Սովորական մուտք

    Չուկ ջան, չգիտեի՝ որտեղ գրել, դրա համար էլ էստեղ եմ գրում՝ 1. թեմայում. ես շա՜տ, անչափ շատ ուրախ եմ ու զգացված, որ չուկչա եմ համարվում
    Մեղղսսսի :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. #3
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1. Սովորական մուտք

    Լավն էր... կատակ-ողբերգություն է ինձ հիշեցնում...կարդալիս զգացի, թե ինչքան վիրավորանք ու անգամ ինչ որ տեղ ատելություն կար...հեգնանքի մասին էլ չեմ խոսում... հատկապես դուրս եկավ այս մասը.
    բայց քանի որ ինքն էլ իր հերթին էր ճոճվում և մեր ճոճումների պարբերությունը համահունչ էր , նա դա էլ չէր նկատում:
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  5. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1. Սովորական մուտք

    Հետաքրքիր ա…հետո էլ գլուխ կգովաք…բանակ-բանակ

  6. #5
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1. Սովորական մուտք

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա…հետո էլ գլուխ կգովաք…բանակ-բանակ
    իսկ դու ինչու՞ չգիտեիր, որ մեր Արտակի բանակը յուրահատուկ տեղ է...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  7. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1. Սովորական մուտք

    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ դու ինչու՞ չգիտեիր, որ մեր Արտակի բանակը յուրահատուկ տեղ է...
    եսիմ…չէի իմացել…բայց փաստորեն իմացա…
    էս ինչու՞ լեզու հանեց…

  8. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 1. Սովորական մուտք

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, չգիտեի՝ որտեղ գրել, դրա համար էլ էստեղ եմ գրում՝ 1. թեմայում. ես շա՜տ, անչափ շատ ուրախ եմ ու զգացված, որ չուկչա եմ համարվում
    Մեղղսսսի :
    Իսկ ես շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչելու պատիվ եմ ունեցել ու պատիվ եմ ունեցել քեզ գրածնես կարդալ տալու: Այնպես որ քեզ մեղղղսի որ դեմ չես «չուկչա» լինելուն
    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր... կատակ-ողբերգություն է ինձ հիշեցնում...կարդալիս զգացի, թե ինչքան վիրավորանք ու անգամ ինչ որ տեղ ատելություն կար...հեգնանքի մասին էլ չեմ խոսում... հատկապես դուրս եկավ այս մասը.
    Ատելություն դժվար, արհամարհանք հաստատ: Բայց դրանից էությունը չի փոխվում, դու շատ լավ ես զգացել իմ զգացմունքները, ինչի համար շատ շնորհակալություն
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա…հետո էլ գլուխ կգովաք…բանակ-բանակ
    Գովելու բան է, գովում ենք
    Չե՞ս ուզում գալ, ծառայել
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ դու ինչու՞ չգիտեիր, որ մեր Արտակի բանակը յուրահատուկ տեղ է...
    Բանակն իմը չի, ոչ էլ յուրահատուկ է: Ես եմ յուրահատուկ այդ բանակում
    Կատակում եմ, իհարկե

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (04.11.2010)

  10. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 1. Սովորական մուտք

    Սազում ա չէ՞ նկարը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #9
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1. Սովորական մուտք

    Ահավոր

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահավոր
    Ահավոր սազումա էլի, ոչ թե ահավորա
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 17.04.2008, 12:33: Պատճառ: Գրառման ավելացում

  12. #10
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1. Սովորական մուտք

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սազում ա չէ՞ նկարը
    Վաաայ, շատ
    Հ.Գ. Շնորհակալ եմ, Չուկ, չուկչա լինելը արդեն շատ հաճելի է Գնամ նոր երկիրս ուսումնասիրելու...

  13. #11
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    1. Սովորական մուտք

    Կյանքում չուկչա չեի զգացել ինձ:
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  14. #12
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1. Սովորական մուտք

    Ես էլ միացա Չուկչաների բանակին Մերսի Չուկ ջան, շատ հաճելի ա

  15. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճույքով կարդացի: Զգացվում է, որ գործ ունես բնականից օժտված ու գրելու ձիրք ունեցող մարդու հետ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (04.11.2010), Jarre (04.11.2010), ՆանՍ (04.11.2010)

  17. #14
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Chuk ջան շատ լավն էր ու հետաքրքիր. արագ կարդացվեց Կուզենայի զինվորական ծառայությանդ ընթացքում տեղի ունեցած զվարճալի դիպվածների մասին էլի գրեիր
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (04.11.2010)

  19. #15
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր: Հիմա ես հույս ունենա՞մ, որ տղայիս պահել մեծացրել ու ուղարկում ենք բանակ համոզված լինելով, որ էնտեղից հետ ա գալու ծխող - խմող - ճոճվող կարգավիճակով: Բա՞ պիտի տղամարդ դառնա թե չէ: Այլապես էլ ո՞ւր ենք ուղարկում:


    Ժող. էտ ո՞նց եք չուկչա դառնում թե ես տակից էլ չուկչա էի:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (04.11.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  2. TeamViewer - Անվճար հեռակա մուտք և էկրանի համագործակցում ինտերնետով
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 60
    Վերջինը: 24.05.2011, 00:52
  3. Գրառումներ: 56
    Վերջինը: 09.05.2011, 02:23
  4. Սովորական հրաշք
    Հեղինակ՝ ministr, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 23.04.2011, 13:58
  5. Ամենօրյա սովորական ուտելիք
    Հեղինակ՝ Adam, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.02.2008, 22:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •