Բանակ
Եկա քեզ ասեմ ես մնաս բարով,
Բանակ եմ գնում ես երկու տարով,
Գնում եմ հեռու, ես ծառայելու,
Գիտեմ, մտքումս դու ես լինելու:
Քեզ սիրահարված ու մտքով տարված,
Քայլում եմ հանկարծ,
Կարծես առաջս դու ես միշտ կանգնած,
Ժպիտը դեմքիդ ինձանով տարված:
Իրոք սիրելիս առանց քեզ լուռ է,
Առանց քեզ օրս սեվ ու մռայլ է,
Այս գարնան օրով, օրս տխուր է,
Քանզի իմ սերը ինձնից հեռու է:
Եկել եմ կանգնել ու նայում եմ քեզ,
Ու չեմ հավատում իմ աչքերին ես,
Ամեն ինչ նույնն է և արաջվա պես,
Նորից նույն տունն է հարազատ այնպես:
Բայց երբ նայում եմ աչքերիդ հանկարծ:
Տեսնում եմ այնտեղ մեր սերը կորած:
Անդարձ պատմություն մեր սիրո մասին,
Երբեք չենք լինի էլ մենք միասին,
Եկավ ու անցավ ինչպես մի ժամանց,
Հոգումս թողեց միայն մի պատրանք:
© Գրիգոր Սարգսյան
Մոդերատորական։ Կարդացե՛ք Ակումբի կանոնադրությունը։
1. Ակումբում չեն թույլատրվում լատինատառ վերնագրերը։
2. Ակումբում չեն ողջունվում ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ վերնագրերը։
Վերնագիրը խմբագրված է։
Սեփական ստեղծագործությունների համար, կա առանձին ենթաբաժին։
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։


Մեջբերել
:


Էջանիշներ