Ժամանակ առ ժամանակ իրականությունից դրդված փոխում եմ հայտնի երգերի խոսքերը, համապատասխանեցնելով նրանք իրականությանը: Որոշեցի դրանք մի թեմայում գրել:

Օրինակ վերջինը այս գիշեր եմ գրել
http://chi.am/news/070313/07031311.htm այս հոդվածի ու դրսում երեկ քայլելուց հետո:


Աղբանոց դարձաց, իմ Էրեբունի
«Էլիտար» շենքի, կեղտոտ օդի
Կանաչից զրկված, գազելներ նեխած
Հին շուքին կարոտ, ավերակ դարձած։

Երևան էիր դու, իմ Էրեբունի
Շատ ցավ ես տեսել, բայց մնացել ես պատանի
Սրանք էլ կգնան, կանցնեն ու կերթան
Կդառնաս նորից Երևան։

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Վտարված, սպանված, անմեղ զոհեր
Ճիշտը կհաղթի, չարը կկորչի
Դու կարոտ ես քեզ վայել բնակչի։

Երևան էիր դու, իմ Էրեբունի
Շատ ցավ ես տեսել, բայց մնացել ես պատանի
Սրանք էլ կգնան, կանցնեն ու կերթան
Կդառնաս նորից Երևան։

«Իրացման տարածք», վտարման պրոցես
Մենք քեզ կփրկենք, քեզ կազատենք
Թայֆային պատժենք, նրանց կհասկացնենք
Դիակների վրա չեն կառուցում շենք

Երևան էիր դու, իմ Էրեբունի
Շատ ցավ ես տեսել, բայց մնացել ես պատանի
Սրանք էլ կգնան, կանցնեն ու կերթան
Կդառնաս նորից Երևան։