Ծնունդդ շնորհավոր, Ակո՛ւմբ…
Մաղթում եմ քեզ բեղումնավոր ապագա, անխափան աշխատանք ու բազում օգտագործողներ (user)…
Միշտ լինես այսքան լավն ու այսքան սիրված…
Ես քեզ շաաաատ եմ սիրում
Ծնունդդ շնորհավոր, Ակո՛ւմբ…
Մաղթում եմ քեզ բեղումնավոր ապագա, անխափան աշխատանք ու բազում օգտագործողներ (user)…
Միշտ լինես այսքան լավն ու այսքան սիրված…
Ես քեզ շաաաատ եմ սիրում
Շնորհավոր տարեդարձդ, ԱԿՈՒ'ՄԲ, միշտ եղիր այսպես ջերմ ու գրկաբաց: Ծավալվի'ր, ընդլայնվի'ր, ապրի'ր երկա~ր-երկա~ր: Եղի'ր միայնակների ու հուսահատների ապաստան, չիմացողների` դաստիարակ, ստեղծագործողներին` սատարող, ամենագետներին ու ռոմանտիկներին` կապող մի օղակ....մի խոսքով բալոր բոլորիս այնքան անհրաժեշտ ու սիրելի մի միջավայր, առանց որի զարմանում եմ թե ինչպես ենք մինչև հիմա յոլա գնացել: Օրհնվեն քեզ ստեղծողները:
Ի՞նչ ասեմ… շնորհավոր
Շնորհավոր:
Լավ ես արել ծնվել ես
ԱԿՈՒՄԲ, ծնունդտ շնորհավոր… Շնորհակալ եմ քեզ Ակումբ Ակումբ ասելով նկատի ունեմ նախ այն ստեղծողներին ու այդ գործում նրանց սատարողներին ու աջակցողներին, հետո մոդերատորներին ու անդամներին, որոնք գեղեցկացնում ու կյանք են տալիս Ակումբին: Ես ճիշտ է, միայն շնորհակալությունս հայտնեցի, բայց այդ "Շնորհակալության" մեջ բազու՜մ բարեմաղթանքներ կան սրտի լույսով ջերմացրած...
Երևի Manon-ի հիասքանչ բարեմաղթանքներից հետո չկարողացա ավելի լավ ու գեղեցիկ բառեր գտնել, որ արժանի լինեին պահ տալու մեր սիրելի Ակումբի սրտում: Այո ես սիրում եմ Ակումբին, որովհետև նա ամենահարազատ ու լավ ընկերոջ նման թողնում է մեզ, որ իր սրտի մեջ հետք թողնենք մեր իսկ սրտից բխած գրառումներով, որոնք մեր սրտի կողմից ջերմացված գիտելիքները պետք է լինեն, որ արժանի լինեն նրա սրտում պահ տալու համար:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Շ Ն ՈՐ Հ Ա Վ Ո Ր
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս
Ցանկանում եմ,որ ԱԿՈՒՄԲԸ լինի այնպիսին,ինչպիսին որ կա.Ես այն շաաաաաաատ եմ սիրում
շնորհավոր!
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Շնորհավորում եմ. Ակումբը ապացուցում է, որ երբեմն փոքր վիրտուալ տարածքում ավելի շատ կենդանի կյանք ու երկխոսություն կարող է լինել, քան այն տոտալ լռության մեջ, որն ընդունված է "կյանք" անվանել։ Կյա՛նք ակումբին և ակումբայնությու՛ն կյանքին։
Շնորհավոր մեկամյակդ, Ակումբի՜իիկ :
Ակումբ ջան, դու ինձ այնքա՜ն շատ բան ես տվել … Երևի ինքդ էլ չես կասկածում : Շնորհակալ եմ քեզ, Ակո՜ւմբ : Բարով ես ծնվել …
Քեզ երկար ու անխափան կյանք ու շա՜տ բարեկիրթ անդամներ եմ մաղթում: Նաև այնքան հետաքրքիր ու թեժ քննարկումներով թեմաներ, որ երրրբեք-երբեք չձանձրանաս :
Շնոր-հա-վոոոր …
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ակումբ ջան շնորհավորում եմ ծնունդդ
Շատ լավ ես արել, որ ծնվել ես
Ցանկանում եմ մեկի կողքին բազում զրոներ, նաև իմաստալից գրառումներ, իսկ խելացի ու լավ անդամներն էլ անպակաս լինեն քեզանից
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Իմ սիրելի Ակումբ :
Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի՛ս: Դու իմ կյանքում մեծ հեղաշրջում կատարեցիր, որի համար շնորհակալ եմ ճակատագրին: Քո շնորհիվ ես ունեցա ընկերներ, ավելին՝ իսկական ընկերներ: Քո շնորհիվ ես հասկացա, որ միայնակ չեմ Հայաստանում, որ կան մարդիկ, որոնք կիսում են իմ կարծիքը: Քո շնորհիվ իմ կյանքը նոր ընթացք ստացավ, մի նոր իմաստով լցվեց:
Չգիտեմ, թե ինչ էի անում ամեն օր մինչ ակումբ մտնելը, որտև այժմ, երբ գոնե մի որոշ ժամանակով այն անհասանելի ա դառնում՝ չգիտեմ, թե ինչով զբազվեմ …
Շնորհակալ եմ, Ակումբ, որ տվեցիր ինձ ևս մի հույս, որ Հայաստանը դեռ հնարավորություն ունի նորմալ երկիր դառնալու ի շնորհիվ այն մարդկանց, ովքեր այցելում են քեզ:
Ստորագրում եմ:Manon-ի խոսքերից
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Էս ու՜մ ծնունդն է... Մեր սիրելի ակումբիկը մեկ տարեկան է դառնում։ Շնորհավոր, ակումբ։ Հավատս չի գալիս, որ արդեն մեկ տարի է անցել այն օրվանից, երբ ծնվեց մեր սիրելի ակումբը։ Էսօրվա պես հիշում եմ, թե ոնց էինք ոգևորվել այն ժամանակ դեռ փոքրաթիվ անդամներս, որ վերջապես հայատառ ֆորում ունենք։ Քիչ առաջ մի կերպ գտա իմ առաջին գրառումը, որը նաև ակումբի առաջին գրառումն էր (չհաշված Chuk-ի փորձնական գրառումը ) առաջին ոչ փորձնական թեմայում։ Հիշում եմ ակումբի դատարկ, անմարդաբնակ տեսքը, երբ դեռ մի քանի անդամ ուներ ու 0 թեմա։
Ինչքա՜ն բան է փոխվել այն օրվանից... Քանի՜ հոգեհարազատ ու հետաքրքիր ընկեր ենք ձեռք բերել ակումբի շնորհիվ։ Քանի՜-քանի՜ հետաքրքիր ու անմոռաց օր ենք անցկացրել միասին։
Կարծում եմ, որ ակումբին ուղղված մեր այն ժամանակվա մաղթանքներն այսօր կարելի է ընդհանուր առմամբ իրականացած համարել, ինչում ակումբի անդամներից յուրաքանչյուրն, անկասկած, իր լուման ունի։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ ակումբն եք կազմում։ Առանց ձեզ ակումբն ակումբ չէր լինի։
Եվ նորից, ինչպես առաջին անգամ, ակումբին երկա՜ր-երկա՜ր տարիների ուրախ ու բեղմնավոր կյանք եմ մաղթում ու անխափան աշխատանք։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.03.2007, 14:49:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լուրջ եմ ասում՝ Ուլուանայի գրածը կարդալիս լացս եկավ
Ես էլ շատ կարճ ժամանակում սիրեցի Էս Պուճուրին …
ու շատ շատերին…
Ապրե՛ն Ակումբի իսկական ծնողները …
Շնորհավոր սիրո՛ւնս, ես քեզ շատ եմ սիրում ու դու մեղավոր չես………հասկացար ինձ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ