Ակումբի մի ամյակին նվիրված Chuk-ն առաջարկեց անդամներին մեկ պարզ հարց տալ.
- Ի՞նչ է ձեր համար Ակումբ.am-ը։
Պատասխանները ներկայացնում եմ հենց այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ, որ ստացել եմ:

Cassiopea
- Դժվար հարց տվեցիր, բայց իրոք մեծ նշանակություն ունի:
- Մի երկու բառով կարո՞ղ ես ասել:
- Հիմա երևի Ակումբը ինձ համար աշխատանք-տուն, տուն -աշխատանք սահմաններից դուրս գտնվող ամենացանկալի համակարգնա:

Արշակ
-Ակումբը մի միջավայր է, որտեղ քննարկվում են հասարակությանը հուզող խնդիրները, փնտրվում են դրանց լուծումները ու ես էլ փորձում եմ խելքիս ու հնարավորություններիս ներածի չափով մասնակցեմ այդ ամենին:
Իսկ եթե ավելի պարզ, ապա մի ընկերական ջերմ միջավայր է, որտեղ բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ եմ ծանոթացել, լավ ընկերներ եմ ձերք բերել ու որտեղ կարողանում եմ անկեղծ լինել:

FireGirl777

-Շփվելու վայր, նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն և նաև հետաքրքիր մտքեր կարդալու վայր, բայց էս վերջերս մի քիչ կորելա այդ իմաստը:

Բյուրակն
-Եսիմ է
-Պարապ ժամանակ մտնելու տեղ ա


Poet
- Ֆորում

Guest
- Հանգստավայր

Mesrop
- Ֆորում, մեկ էլ կայֆավատ

Ուլուանա
- Դժվար է ասել, մի մեծ աշխարհ, որտեղ ես անվերջ բացահայտում եմ ու բացահայտվում...
- Կարելի է ասել, որ կյանքիս անչափ կարևոր ու անբաժան մասն է


Նորմարդ
- Կարելի ա ասել օրակարգիս անբաժան ու հաճելի մասերից մեկն ա: Մարդկանց, ինչու չէ նաև ինձ բացահայտելու միջոց:

Riddle
- Ոչինչ

Network.am
- Հարցազրո՞ւյց ա
- Ներվերի դեղ 1000 մարդ 1000 բնավորություն

Հենո
- Ֆորում

Taurus
- ինֆորմացիա ստանալու միջոց
Ժամանակը հետաքրքիր ու հավեսով անցկացնելու տեղ
Ընկերոջս թագաորությունը


Censor

խառը մառը տեղ



Ի դեպ, նրանք ովքեր չկան այս գրառման մեջ, ցանկության դեպքում, կարող եք նույնպես պատասխանել նույն հարցին։