Խորհուրդ կտայի բոլորին օգնել և զարգացնել
Հայկական Հանրագիտարանը http://hy.wikipedia.org/
Հայկական Գրադարանը http://hy.wikibooks.org/
Հայկական Բառարանը http://hy.wiktionary.org/
Խորհուրդ կտայի բոլորին օգնել և զարգացնել
Հայկական Հանրագիտարանը http://hy.wikipedia.org/
Հայկական Գրադարանը http://hy.wikibooks.org/
Հայկական Բառարանը http://hy.wiktionary.org/
Ընդհանրապես Wiki-ների գաղափարը շատ հետաքրքիր է և հայկական Վիքիների զարգացումը շատ օգտակար կլինի։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Կարծում եմ, որ պետք է մասնակցել այս պրոցեսին ու նոր նյութեր տեղադրել:
Ինքս վիքիներին առանձնապես ծանոթ չեմ, կաշխատեմ առաջիկա օրերին ավելի մանրամասն ուսումնասիրել ու կոնկրետ քայլեր մշակել: Բոլորին նույնն եմ խորհուրդ տալիս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բարև՛ ձեզ: Շատ ուրախ եմ, որ այսքան հիանալի հայալեզու ակումբ կա այստեղ՝ թփի տակ թաքնված: Եթե հարկ կա, որ ներկայանամ, ապա՝ http://www.krrunk.ru
Բաժանորդագրվեցի "լեզվական հարցեր" թեմային, բայց առաջին անգամ այս թեմայում եմ խոսք վերցնում, որովհետեև ինձ վաղուց մի հարց է հուզում: Բացատրե՝ք ինձ, խնդրեմ, wiki արմատի ստուգաբանությունը, եթե գիտեք, և թե ինչու՛ այն պետք է գրել արևելահայերենում ք-ով, և ոչ թե կ-ով, իսկ wikipedia-ն նաև փ-ով, և ոչ թե պ-ով: Իմ ականջին խորթ են հնչում այդ շնչեղները, ավելի ճիշտ՝ իմ աչքին են խորթ երևում:
Շնորհակալություն:
վիքիպեդիան ունի երկու արմատ «վիքի» և «պեդիա»։
«վիքի» բառը հորինել է ամերիկացի ծրագրավորող Վորդ Քէնինգհամը։ Ինքը այդ բառը վերցրել է հավայան կղզիներում օգտագործվող (ընդամենը 200 մարդա այդ լեզվով խոսում) հավայան «վիքի» բառից, որը նշանակում է «շտապ, արագ, շուտ»։
«պեդիա» արմատը գալիս է հունարեն παιδεία բառից որը նշանակում է «տղա, երեխա»։
Քանի որ անգլերեն լեզուն չունի «պ» հնչյունը անգլերեն ասում են «փեդիա», հայերեն էլ երևի անգլերենից վերցնելով այդ բառը արտասանում են որպես «փեդիա»։
Լա՞վ է, որ մենք հայերենում կ և պ ունենալով անգլերենի հնչողության ազդեցության տակ վիքի փեդիա գրենք:
Այստեղ մի թեմա է քննարկվել՝ ռուսերենի ազդեցության տակ դ-ի քմայնացման մասին: Հիմա էլ ուրիշ, և ավելի վատ ծայրահեղության դիմե՞նք՝ ոչ միայն այլալեզու արտասանենք, այլև գրե՞նք:
Օրինակ՝ համացանցի կայքերի հասցեները վերցնենք; hayastan.com-ում վերջին երեք տառը պիտի որ լինեն "կոմերցյալի" կրճատումը: Ինչու՞ ենք "քոմ" գրում:
Նման հարցեր շատ կան և անընդհատ ծագում են: Կարծում եմ՝ ցանկալի չէ ինքնահոսի թողնել: Բազմաթիվ հայալեզու ֆորումներից ամենագրագետը ձեր այս ֆորումն է: Շատ լավ կլիներ, եթե համացանցում տարածվող հայերենը չաղավաղվեր, գոնե աշխատեինք այդ ուղղությամբ: Օրինակ սկսեինք հենց վիքիներից (կամ վիկիներից):
Ի՞նչ կասեիք:
Վիքիների դեպքում ինձ թվում է որ պետք է գրել «ք»-ով։ Ես հաստատ չեմ իմանում թե հավայան լեզվում wiki բառում «k» տառը ոնց է արտասանվում, բայց ինձ թվում է որ դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ այս բառը հնարել է մի ամերիկացի, և իրա հնարած բառում նա միայն «ք» կարար արտասաներ։ Ամերիկացիները չեն կարում «կ» արտասանեն։ «պեդիա» երևի ավելի ճիշտ է «պ»-ով գրել։krunk Hayastani-ի խոսքերից
Սահակ ջան առաջ ընկար Վաղուց էի մտածել վիկիների մասին, սակայն ոչ մի կերպ չէի կարողանում գործնականում դրանվցով զբաղվել։ Կարծում եմ, որ դա շատ պետքական է և դրանով պիտի զբաղվենք բոլորս։ Հարկավոր է զարգացնել ոչ միայն հայերեն հոդվածները, այլն նաև պայքարել այլ լեզուներով Հայաստանի ու հայերի մասին պարունակող աղավաղված ու/կամ անստույգ տեղեկությունների դեմ, շատացնել իրականության վրա հիմնված հոդվածները։
Ի դեպ հայերեն հոդվածների քանակը կարելի է նաև շատացնել պարզապես այլ լեզուներից թարգմանելով
Հ.Գ. Թեման դարձնում եմ կարևոր
Երկու շաբաթ առաջ գրանցվել եմ Wikipedia-ում: Շատ հետաքրքիր պրոյեկտ է: Բայց դեռ ամբողջական հոդվածներ չունեմ...
Սահակ-ի խոսքերից
Իսկ չե՞ք կարծում, որ «wiki» բառը կազմված է ոչ թե «հավայերենի» համահունչ բառից, այլ Word Cunningham-ի անունի առաջին տառերից և հետո միայն WC-ն փոխվել է WK-ի, քանի որ WC-ն նշանակում է Water Closet, որ հիմնականում գրում են զուգարաններին:
"ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
Վերջում էլի Նա Է լինելու…
Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…
Երեք "հոդված" եմ գրել
http://hy.wikipedia.org/wiki/Սերգեյ_Փարաջանով
http://hy.wikipedia.org/wiki/Վեբ-ֆորում
http://hy.wikipedia.org/wiki/Թբիլիսի
Միացեք
http://hy.wikipedia.org/wiki/Հոբբի
Միացեք
Ի դեպ, եթե հոդված ունեք և այնտեղ ավելացնելու ժամանակ չունեք, կամ գլուխ չեք դնում, ստեղ դրեք կավելացնենք :
Միանում ենք:
Սա էլ իմ ավելացրածներից.
http://hy.wikipedia.org/wiki/Դվին
Միացեք, ժողովուրդ։ Լիքը գործ կա անելու
«PC Aid»-ը բավական մեծ քանակով հոդվածներ է գրում վիքիպեդիայում։ Հետաքրքիրա ինքը ո՞վա։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ