User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Կին և Հայ կին

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կին և Հայ կին

    Հայ կնոջ կերպարը համաշխարհային իրականության մեջ:


    Այս բառերը , որ ասեմ տարբեր են հո չեք զարմանա???
    Կին , ընդհանրապես, հասկացողությունը մեր հայկական մենտալիտետում,բոլորովին ուրիշ հոմանիշներ է ունեցել:Հայ հասարակությունում հայ կնոջ համար առաջնային արժեքներ են համարվել ընտանիքն ու մայրությունը:Հայ կինը ընկալվել է որպես պասիվ, ենթարկվող, դեպի ընտանիքը կողմնորոշված էակ:Իսկ այսօր,այս փոփոխությունով, արդյո՞ք մենք կորցնում ենք ազգային , հայ կնոջ կերպարը , թե՞ մոտենում ենք ԿԻՆ հասկացողությանը:
    ով է կինը? որտեղ է կինը? և ընդհանրապես
    Տարբերություններ և սահմանները ըստ քեզ:


    հ.գ. Չեք նեղանում չէ,որ այս հարցերը էլի իմ,բայց նաև ուրիշ ֆորումներում կա,ուղղակի դուք եք աճող սերունդը,իսկ Ձեր կարծիքը ավելի շատ է ինձ հետաքրքրում

    կներեք,սա կտեղափոխեք,հոգեբանություն բաժինը
    Վերջին խմբագրող՝ Լէգնա: 17.07.2006, 18:53:

  2. #2
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Ընդհանրապես հայ ընտանիքներում ընդունված է, որ "օջախի կրակը" վառ պահողը կինն է. ու ես գտնում եմ որ ճիշտ է ընդունված. քանի որ կինը այնպիսի հատկանիշներ ունի ընտանիքը միավորելու, որը տղամարդը չունի. այդ հատկանիշներից մեկը երեխաներ դաստիարակելն է. երեխաներին վաղ հասակից պետք ամեն ինչ բացատրել և հասկացնել, որն է լավ, որն է վատ. իսկ դրա համար պետք է շատ մեծ համբերություն, որը ցավոք սրտի տղամարդիք չունեն. ու էլի շատ կան տարբերություններ կան, որոնք չեմ ուզում թվարկել. ավելի ճիշտ հավես չունեմ այդ պատճառով ես գտնում եմ, որ կինը պետք է ավելի շատ նվիրված լինի ընտանիքին, քան աշխատանքին, կամ ինչ-որ այլ բանի

  3. #3
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Չնայած երեխա մեծացնելը, կնոջ հիմանական "աշխատանքն է", երբեմն կինն էլ իրավունք ունի ցրվել է զբաղվել այլ գործերով և հենց այդ ժամանակ է որ շատ դեպքերում հայ կին ասածը գալիս ու կանգնում է դեմ առ դեմ ասելով որ իրավունք չկա, ՍԽԱԼ է այդ մտածելակերպը, հայ կինը պետք է պահպանելով հանդերձ ավանդույթը ազատ լինի

  4. #4
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Իսկ ես չեմ հասկանում,ինչու եք առանձնացնում ` Կին և Հայ կին ...կինը մնում է կին,անկախ ամեն ինչից և առավել ևս ազգությունից...Վերջին հաշվով բոլոր կանայք լինելով անհատականություն,միևնույն է նման են...

    ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է ...


  5. #5
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    ես չեմ ընդունում նման հարցադրումը: կինը մարդ է, իսկ մարդիկ տարբեր են, անգամ մի երկրում ապրողները...այնպես որ սխալ է որևէ ընդհանրություն անելը... բոլոր ժամանակներում էլ, ամենուր եղել են կանայք - տուն շինող ու պահող, և կանայք - տուն քանդող , ընտանիք քայքայող...այնպես որ...

  6. #6
    Լիարժեք անդամ GEV85-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Հայ կինը միշտ մնացել ու մնում է հայ օջախի կրակը վառ պահողը

  7. #7
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Վերջերս մի հիանալի արտահայտություն լսեցի, Հնդկացի կանայք դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն որպեսզի հասնեն հայ կանանց, դե ես կասեմ, որ ոչ միայն այլ նաև մյուսները նույնպես, ինչպես նաև, այսպիսի մի արտահայտություն, հայ կանայք շատ ճնշված են, արժի հարգել և գնահատել նրանց

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    ես չեմ ընդունում նման հարցադրումը: կինը մարդ է, իսկ մարդիկ տարբեր են, անգամ մի երկրում ապրողները...այնպես որ սխալ է որևէ ընդհանրություն անելը... բոլոր ժամանակներում էլ, ամենուր եղել են կանայք - տուն շինող ու պահող, և կանայք - տուն քանդող , ընտանիք քայքայող...այնպես որ...
    Այո, մարդիկ տարբեր են, բայց ստիպված ենք ընդունել, որ, երկրից, տվյալ երկրում տիրող մտայնությունից կախված՝ կանանց դերն ու դիրքը հասարակության մեջ տարբեր են լինում: Օրինակ՝ Հայաստանում, ցավոք, շատ են այնպիսի կանայք, որոնք հենց միայն «եփող-թափող» են, ոչ ավելին, քանի որ Հայաստանում տարածված կարծիք կա, որ կինը հենց նմանատիպ գործեր անելու համար է ստեղծված: Ցավալի է, բայց շատ տղամարդիկ իրենց կանանց հենց «եփել-թափելու» համար էլ իրենց տուն են բերում: Դե, ասենք, կարող էին դրա փոխարեն ծառա վարձել, բայց ինչու՞ իզուր փող ծախսեն, եթե կարելի է այդ ամենը ձեռք բերել անվճար: Էն որ ասում են «տան կնիկ» կամ «տան աղջիկ», հենց դա են հասկանում այդ արտահայտությունների տակ:
    Կիկի, ասում ես. «Կինը մարդ է»: Այո, Աստված այնպես է ստեղծել մարդկանց, որ կինը ոչ պակաս մարդ պետք է լիներ, քան տղամարդը։ Բայց այդպես չի շարունակվել։ Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ շատ հայ ընտանիքներում կինը, ցավոք, այնքան էլ մարդ չէ, մի քիչ կոպիտ է հնչում, բայց, ավելի շուտ, ես կասեի՝ բանող կենդանի է: Խոստովանեք, որ բոլորդ էլ ճանաչում եք այդպիսի ընտանիքների, որտեղ կնոջ դերն իսկապես այդ աստիճան նսեմացված է...
    Ճիշտ է, վերջին տարիներին, բարեբախտաբար, առաջընթացի միտում է նկատվում այս առումով. կանանց դերն ընդլայնվում է՝ ընդգրկելով ոչ միայն ընտանիքը, այլև հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները։ Բայց դեռ ահագին ժամանակ է հարկավոր, մինչև որոշ տղամարդիկ, ասենք, ինչու՞ չէ, նաև որոշ կանայք, գիտակցեն, ընկալեն, որ կինը շատ ավելիին է ընդունակ, քան աման լվալը, լվացք անելն ու ճաշ եփելն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Անահիտ ջան, դու արդեն քո պոստում ինչ - որ տեղ պատասխանեցիր ինքդ քեզ, ու գրեցիր այն, ինչ պիտի ասեմ: Այո, բարեբախտաբար առաջընթաց կա, և այսօրվա երիտասարդ "տան կանայք", եթե այպես կարելի է ասել, գիտեն իրենց արժեքը, ու ստիպում են բոլորին հարգել ու գնահատել իրենց...

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Կարծում եմ, որ հայ կինը, պահանջելով իր իրավունքների ճանաչումը, ծրագրավորում է իր (տեսակի) կործանումը, քանի որ մեր բնույթը պահանջողի բնույթ չէ, այլ անվերջ նվիրումով ապրող խելացի և ուժեղ էակի բնույթ:

  11. #11
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    հայերի պրոբլեմն էնա, որ գոյություն ունեն նման հասկացություններ` "հայ կին", "հայ տղա", "հայ բլա, բլա, բլա..."....

    չեմ ընդունում նման պիտակներ և հասկացություններ.... անհեթեթություններ են իմ կարծիքով.....

  12. #12
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Հարցդ խիստ կարևոր է: Իսկապես հայ կին և կին հասկացությունների կա հսկայական տարբերություն, անջրպետ, նույնսիկ՝ հակամարտություն: Կանացի երջանկությունը, կանացի հոգու ու մարմնի պահանջները հայ հասարակության համար երբևէ չեն եղել ուսումնասիրության, քննության կամ գոնե հետաքրքրության առարկա: Ընդհանրապես, կնոջ նկատմամբ վերաբերմունքով որոշվում է յուրաքանչյուր մշակույթի և քաղաքակրթության մակարդակը: Այդպես և կնոջ հոգու կառուցվածքն ու բնույթը բացահայտող գրականությունն ու արվեստն են իրական արվեստ: Ընդհանրապես տղամարդակենտրոն քաղաքակրթությունը իր մեջ բազմաթիվ ախտեր ունի, որոնք պայմանավորված են հենց այն հանգամանքով, որ կինը, որն առավել մոտ է բնությանն ու մարդկային փաստացի կեցությանը, մղվել է ետին պլան, և իշխում է տղամարդկային վերացական ու նյութական արժեքների շուկայական հոգեբանությունը, որտեղ կինը ևս առարկա ու ապրանք է մյուս ապրանքների կողքին: Հայ իրականությունն այս առումով իսկապես ցավալիորեն թերի է, հաշմված, քանի որ ստրուկներից ստրուկներ են ծնվելու, իսկ ստրուկների բարոյականությունից միայն հենց այդպիսի բարոյականության կրող մարդիկ:

  13. #13
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Ավելի քան հոգեհարազատ թեմա է:
    Հայ կինը անկասկած տարբերվում է իր հատկանիշներով ու արժեքներով: Հայ կնոջ կերպարը ի սկզբանե ստեղցվել է բարոյականության ու կանացիության հիմքի վրա:
    Տարբեր մարդկանց գրառումներում տարբեր հոմանիշներ տրվեցին,բոլորն էլ համպատասխանում են հայ կնոջ կերպարին: Ու ամենասկզբից ստեղծված հեզ, բարի ,քնքուշ, մեղմ, ենթարկվող, պասիվ, նվիրված, ԱՌԱՔԻՆԻ, ընտանիքին նվրված, իրոք տղամարդուն լրացնող ՀԱՅ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է:
    Իսկ էն, ինչ կատարվում է հիմա, դա ուղղակի կարելի է բնութագրել մի արտահայտությամբ«Արգելված պտուղը քաղցր է»: Ներկայիս կյանքի տեմպը չափից դուրս արագ է ՀԱՅ կնոջ համար, ու շատերը իմ կարծիքով չդիմանալով ժամանակի հետ եկող անսահման ու կտրուկ փոփոխություններին, ի վերջո տեղի են տալիս,ու մոռանալով ,ուրանալով էն արժեքները ,որ ստեղծվում են հայ ընտանիքում, տրվում են կյանքի հունին: Ու բականաբար ավելի հեշտ ճանապարհ տեսնելով էլ չեն մտածում ճիշտն ու սխալը, շատ դեպքերում սխալը իրենց դառնում է ճիշտ, ու ոչ մի կերպ իրանց չես համոզի ,որ ճիշտը մոռացել են
    Ընդհանրապես ճիշտ է ասված, որ կինը օջախի կրակը վառ պահողն է, մեծամասամբ կնոջ վրա է դրվում երեխայի դաստիարակությունը(իհարկե հայրական դաստիարակությունը չի կարելի անտեսել, դրանք տարբեր բաներ են), ինչը արդեն բարոյապես պարտավորեցնում է կնոջը ,քանի որ կյանքում օրինակ է դառում սեփական երեխայի համար:
    Իմ խորին համոզմամբ ,պատմության փաստացի ապացույցներով եթե չլիներ ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ընտանիքը, ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՈՒ ՀԱՅ ԿՆՈՋ անփոխարինելի ,թունդ հայեցի ապրելակերպը ,ՀԱՅ ազգը որպես էսպիսին գոյություն չէր ունենա վաղուց:
    ՄԻ բան էլ եմ ուզում հատուկ նշեմ. ՀԱՅ կինը որպես կերպար ներկայացվում է նուրբ, թույլ , հեզ, մեղմ, բայց իրականում , եթե մի քիչ ուշադիր լինենք, կնկատենք ,որ հոգեպես հայ կինը զարմանալիորեն պինդ ու հզոր էակ է:
    Հայ կնոջ մեջ ուղղակի անկարելի է չտեսնել ՄԱՅՐՈՒԹՅԱՆ մարմնավորումը:
    Իսկ էն կինը ,որ քիչ էե շատ շեղված է էս հատկանիշներից, իմ կարծիքով արդեն ժամանակակից կին է, ինչը իմ , ու շատ շատերի համար անընդունելի է:
    (Իմիջայլոց տղամարդկանց հարցը ավելի խիստ է,նահապետական ՀԱՅ տղամարդը ավելի շատ հատկանիշների պիտի տիրապետի)
    Խոսքեր չեմ գտնում սերս ու հարգանքս արտահայտելու ՀԱՅ կանանց հանդեպ...
    Վերջին խմբագրող՝ Գոռ Ջան - Հայ: 09.01.2007, 19:02:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  14. #14
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    Անահիտ ջան, դու արդեն քո պոստում ինչ - որ տեղ պատասխանեցիր ինքդ քեզ, ու գրեցիր այն, ինչ պիտի ասեմ: Այո, բարեբախտաբար առաջընթաց կա, և այսօրվա երիտասարդ "տան կանայք", եթե այպես կարելի է ասել, գիտեն իրենց արժեքը, ու ստիպում են բոլորին հարգել ու գնահատել իրենց...
    Քո կարծիքով կինը կարա ՍՏԻՊԻ՞
    Կնոջը հարիր գործողությունա ստիպելը՞
    Կներես, բայց պիտի իմ կարծիքը ասեմ թող առաջինը գրողի ծոցը գնա էն տղամարդը,ով պիտի թույլ տա,որ կնոջ մոտ ստիպելու ցանկություն առաջանա, երկրորդը էն կինը, որ առաջանալու դեպքում ցանկությանը բավարարում կտա
    Իմիջայլոց ամեն ինչ տղամարդուցա կախված, եթե կինը ՀԱՅ կինա, ՀԱՅ տղամարդը նման կնոջը «գլխի վրա դրած պիտի պահի», իրա պատվի պես պիտի պահի: Պրտադիր չի աստղեր բերի երկնքից, բայց հո կարա անմնացորդ նվիրվի:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  15. #15
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Չեմ հասկանում, ինչու են առանձնացնում Կին և Հայ կին գաղափարները… Կինը ամեն դեպքում մնում է կին, լինի նա հայ թե այլազգի…
    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Հայ կինը անկասկած տարբերվում է իր հատկանիշներով ու արժեքներով: Հայ կնոջ կերպարը ի սկզբանե ստեղցվել է բարոյականության ու կանացիության հիմքի վրա:
    Ի՞նչ կապ ունի հայ է կինը թե…Կինը ինքնին հենց բարոյականության ու կանացիության արտացոլում է: Իսկ այդ բարոյականությունը, որը կարծում եմ նկատի ունի հարգելի Հայ-ը իր խոսքերում, գալիս է ազգի ավանդական ապրելակերպից: Ենթադրենք Գերմանիայի համար էլ անբարոյականություն է կարող է համարվի այն հանգամանքը, որ աղջիկը մինչ ամուսնություն սեռական կապեր չի ունեցել, և դա կարող է աղջկա ամուսնության վրա վատ անդրադառնալ… Իհարկե բարոյականություն ասելով նկատի չունեմ ամուսնական դավաճանության փաստերը: Դա բարոյականության չափանիշների մեջ չի մտնում: Չնայած ինչու չէ, հիմա այդ հանգամանքն էլ է ինչ-որ առումով բուն դրել Հայ Կնոջ կերպարում…
    Ու ամենասկզբից ստեղծված հեզ, բարի ,քնքուշ, մեղմ, ենթարկվող, պասիվ, նվիրված, ԱՌԱՔԻՆԻ, ընտանիքին նվրված, իրոք տղամարդուն լրացնող ՀԱՅ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է:
    Ժամանակները փոխվում են, կինն էլ լինելով Հայ թե օտարազգի, ժամանակի հետ փոխում է իր ապրելաոլճը… միթե ձեր նկարագրած Հայ կնոջ կերպարի մեջ մտնում է այն ապրելակերպը, որ հիմա թեկուզ ոչ բացահայտ, բայց դրսևում են հայաստանյան կանայք… Չեմ կարծում

    Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ ցանկացած ազգի ներկայացուցիչ նման կարծիքի է իր սեփականի հանդեպ: Սակայն եթե ավելի լուրջ մտածենք, մարդը մնում է մարդ, ինչ ազգի էլ պակտանի, և բոլորին ստեղծել է նույն Աստված՝ չառանձնացնելով ազգերի…

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •