User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Գուցե...

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գուցե...

    Երկար ժամանակ տատանվում էի՝ դնել այս բանաստեղծությունը թե ոչ... որովհետև դրանում որոշ չափով շոշափվում է նաև ինձ համար կարևոր մի գաղափար, որը, ցավոք, այստեղ շատ քչերի համար է ընդունելի...

    Ասեմ, որ բանաստեղծությունը կոնկրետ անձի ուղղված չէ, թեև ես այն գրելիս (մոտ 2 տարի առաջ) որոշ առումով ինչ-որ մեկի կերպարը մտքումս ունեցել եմ, բայցևայնպես, չեմ համարում, թե այս խոսքերը հենց այդ մարդուն եմ ուղղել, որովհետև տվյալ դեպքում «դու»-ի փոխարեն կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը։ Պարզապես սիրում եմ մտովի ինչ-որ մեկին դիմելով գրել...

    ԳՈՒՑԵ...

    Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր
    Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ,
    Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր,
    Ոչինչ է կյանքում հավիտենական:

    Գուցե երկնային ինչ-որ հրաշքով
    Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից,
    Հոգուդ լուսավոր կետերը վառվեն
    Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:

    Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս,
    Որ փուչ են եղել իղձերդ բոլոր,
    Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն
    Ու առաջնորդեն քայլերդ մոլոր:

    Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում
    Սովորես տեսնել առանց աչքերի,
    Զգացմունքներ կարդաս ու մտքեր լսես,
    Հպվես, բայց արդեն առանց ձեռքերի:

    Գուցե մի բան քեզ հուշի, որ կյանքում
    Հարուստ լինում են ոչ միայն փողով,
    Որ հոգու լույսը երբեք չի սպառվում
    Ու չի պակասում ուրիշին տալով:

    Գուցե երբևէ պարզապես հիշես,
    Որ ինչ-որ մեկին պարտք ես մնացել,
    Գուցե զարմանաս, երբ հանկարծ պարզես,
    Որ քեզնից մերժված այդ ինչ-որ մեկը
    Պարտքը մոռացել ու ներել է քեզ:

    Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
    Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել,
    Եվ այդ ժամանակ միգուցե իրոք
    Փորձես զղջումով ինքնամաքրվել:

    Երբ արհեստական լույսերից հոգնած`
    Խամրած հայացքդ հառես արևին,
    Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝
    Արձագանքելով Լույսի հպումին...

    Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ,
    Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ ...

    2005թ
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.04.2010, 05:07:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), Kanamar (14.08.2011)

  3. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գուցե...

    Մեծ ցանկություն առաջացավ մեկնաբանել այս բանաստեղծությունը քառյակ առ քառյակ , բայց երբ փորձեցի դա անել՝ հասկացա, որ բանաստեղծությունն այնքան պարզ ա գրված, որ իմ մեկնաբանություններն ավելորդ են :

    Չեք պատկերացնի, թե որքան ինձ դուր եկավ այս բանաստեղծությունը, միգուցե և այն դառնա իմ ամենասիրած բանաստեղծությունը, որտև այնքան ճիշտ բաներ ա գրված (իմհո) ու եթե խորանանք նրա իմաստի մեջ, ապա միգուցե մեր աշխարհայացքը փոխվի ու փոխվի դեպի այն կողմ, որն ավելի մոտ ա իրականությանը (էլի իմհո) :

    Այս տողերում արտահայտված ա իմ աշխարհայցքը, ու ասեմ, որ ինձ թվում ա, թե ես եմ այն գրել ու մի քիչ էլ նախանձում եմ, որ ես չեմ հեղինակը , բայց շատ ուրախ եմ, որ կա գոնե մեկը, ով կարող ա արտահայտել իմ մտքերը:

    Հրաշք էր, Անուկ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  4. #3
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գուցե...

    Չգիտեմ ինչու,բայց շատ հոգեհարազատ թվաց
    Հիանալի էր գրված

  5. #4
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գուցե...

    Շատ հետաքրքիր է և, ինչպես միշտ, կարդացվում է մի շնչով։ Այսքան պարզ ու սահուն, առանց ամպագոռգոռ բառերի, բայց պարունակում է համամարդկային գաղափար։

  6. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գուցե...

    Ողջ կյանք…մի բանաստեղծության մեջ…հրաշալի է
    Իրոք շատ սահուն, պարզ, բայց նաև խորն էր գրված…
    Գուցե չէ…հաստատ
    Թո՛ղ բոլորը սա կարդան…
    Ու միգուցե հենց այս կյանքում…

  7. #6
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գուցե...

    Ինձ շատ հոգեհարազատ բանաստեղծություն է, սրտով է գրված: Այն խորհել է տալիս ապրած կյանքիդ ու արածներիդ, իսկ գուցե և չարածներիդ մասին: Իրոք ափսոսանք է արթնացնում մեջդ, ու ակամա հետադարձ հայացք ես նետում գուցե սխալ ապրած կյանքիդ վրա: Նույնիսկ ուղի է ցույց տալիս որևէ բան փոխելու համար.

    Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
    Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել,
    Եվ այդ ժամանակ միգուցե իրոք
    Փորձես զղջումով ինքնամաքրվել:

    Երբ արհեստական լույսերից հոգնած`
    Խամրած հայացքդ հառես արևին,
    Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝
    Արձագանքելով Լույսի հպումին...

    Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ,
    Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ ...

    Ու վերջաբանն էլ տրամաբանական է, քանզի այս կյանքում դա այլևս հնարավոր չէր լինի:
    Շնորհավորում եմ Ուլուանա ջան, հաջողված բանաստեղծության առթիվ:

  8. #7
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գուցե...

    Լավն էր, հարազատ ու ճշմարիտ. .................... ԳՈՒՑԵ. . . . . Մենակ էս բառի մեջ արդեն ենքան թախիծ ու զիջում կա...................Ինձ համար այն ավելի շատ թաքուն իղձ է արտահայտում, քան ենթադրություն.................. Շաաաատ լավն էր
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  9. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գուցե...

    Շատ գեղեցիկ ու հուսադրող բանաստեղծություն է…

  10. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գուցե...

    Մի գաղտնիք բաց անեմ. երբեք երկար գրառումներ չեմ կարդում, հիմնականում երկու տող սկզբից, երկու տող վերջից… Այս բանաստեղծությունը այնքնան «փափուկ» էր, բարի ու իմաստուն, որ մի շնչով կարդացի: Շնորհակալություն Ուլուանա ջան

  11. #10
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գուցե...

    Հոյակապ բանաստեղծություն է,Ուլուանա ջան Ամեն մի քառյակ մեծ իմաստ ունի, բայց հատկապես հավանեցի հետևյալը՝

    Որ հոգու լույսը երբեք չի սպառվում
    Ու չի պակասում ուրիշին տալով:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գուցե հնարավոր է
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 13.04.2013, 11:40
  2. Գուցե չգրված մի տող իմը կմնա...
    Հեղինակ՝ DarkPrince, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.07.2011, 01:08
  3. Կորած ՍՏԱՖ....(գուցե և պիտբուլ)
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.09.2009, 00:36
  4. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •