User Tag List

Էջ 186 186-ից ԱռաջինԱռաջին ... 86136176182183184185186
Ցույց են տրվում 2,776 համարից մինչև 2,789 համարի արդյունքները՝ ընդհանուր 2789 հատից

Թեմա: Հարցեր ադմինիստրացիային

  1. #2776
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, գրառումից հետո մի քանի րոպեյվա ընթացքում խմբագրման հնարավորության մասին գիտեմ:
    Խոսքը դրա մասին չի, այլ ընդհանրապես սեփական գրառումները խմբագրման մասին:
    Ընդ որում, եթե շնորհակալությունների հարցն ա, դրանք կարող են և կորել՝ նույն 20ր-ից դուրս խմբագրումների դեպքում:

    Էսօրվա ամենատարածված սոցիալական հարթակ համարվող ֆբ-ն էդ հնարավորությունը տալիս ա, եթե չեմ սխալվում (ու լայքերն էլ, վայթե, չեն կորում):

    Որպես Ակումբի որդեգրած քաղաքականություն, մի քանի տեղ հանդիպել եմ հնչած միտքը, իբր ինչ հրապարակեցիր՝ դա արդեն «հանրային սեփականություն» է համարվում:
    Բայց որքանո՞վ է սա արդար մարդու փրայվըսիի տեսանկյունից:
    Դիցուք ինքը, ասենք էմոցիաների ազդեցության տակ, ինչ-որ բան է գրել, հետո անցել է մի որոշ ժամանակ, հանդարտվել է ու փոշմանել հրապարակման համար:

    Հա, իհարկե, տեխնիկապես կա հնարավորություն pm-ով դիմելու մոդերին ու խնդրելու խմբագրել:
    Իսկ եթե մարդը ինքնուրույն է ուզում դա անե՞լ՝ առանց նոր քննարկման տեղիք տալու կսմ ուրիշի որոշման հույսին մնալու:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.09.2020), Smokie (19.09.2020)

  3. #2777
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ հարց է, ինձ թվում է, թե ժամանակին ես էլ եմ տվել:
    Բայց համաձայն չեմ սեփական գրառումները հանելու իրավունքի մասին: Էնքան մարդ կա, պահի տակ խռովում, հեռանում է Ակումբից, հետո հետ է գալիս: Կամ ավելի վատ, եթե չի գալիս:Հիմա տես, Գաղթական ջան, Մարին վաղուց Ակումբ չի մտնում: Թե ինչի, չգիտեմ, բայց պատկերացնու՞մ ես, իր սիրուն գրառումները վերցներ հետը տաներ: Կամ Իմփրեշնը: Կամ Բյուրը... Գալը... Ա՜խ, էս Գալը...
    Չէ, ես դրան դեմ եմ:

    Այլ հարց է, եթե հնարավոր լիներ սխալներն ուղղել: Ես, օրինակ, շատ ուրախ կլինեի այդ հնարավորությունն ունենալ: Թարգմանություններիս մեջ լիքը սխալներ կան, որ կամ հետո եմ տեսել, կամ էլ հետո եմ իմացել ճիշտ ուղղագրությունը: Բայց ինչպե՞ս ամեն սխալի համար մոդեռին խնդրեմ, որ ուղղի... Անհարմար է, չէ՞:
    Հիմա հաստատ հիշեցի. առաջ էլ գրել եմ այս մասին, բայ ինձ այդ հնարավորությունը չտվեցին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (19.09.2020)

  5. #2778
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման պարբերաբար բարձրացվում է: Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ` արդեն նոր գրառումների հիման վրա, փորձեմ հիմնավորել ներկայիս կարգը էդ առումով:

    Նախ Ֆորումը ֆորմատով խիստ տարբերվում է Ֆեյսբուքից, էդ թվում և նրանով, որ էստեղ շեշտն ընդհանուր քննարկումների վրա է, ոչ թե անհատների ու նրանց առանձին գրառումների/ստատուսների, այսինքն` ամեն մեկի գրառումը ընդհանուր քննարկման մաս է, հետևաբար որևէ գրառման ջնջվելու դեպքում ընդհանուր քննարկումը կարող է մասամբ կամ ամբողջությամբ խաթարվել, ինչն ընդունելի չի: Ֆեյսբուքում շատերը բավական անպատասխսանատու պահվածք են դրսևորում` նաև էդ ամեն ինչ ջնջելու հնարավորությամբ պայմանավորված, ու ես հեչ չէի ուզենա, որ նույն անպատասխանատու պահվածքը տեղափոխվեր Ակումբ: Ես ու էլի որոշ ակումբցիներ նման իրավիճակների ականատես եղել ենք այլ ֆորումում, ու շատ լավ գիտնք, թե ինչ անհեթեթ իրավիճակներ կարող են լինել նման դեպքերում: Օրինակ` մտնում ես ինչ-որ թեմա, որտեղ ինչ-որ մեկը խելագարի պես մենախոսում է, հետո պարզվում է, որ պարզապես նրա հետ քննարկման մեջ եղած ֆորումցին որոշել է ջնջել էդ թեմայում արած իր գրառումները: Իսկ ով վստահ չի, որ վաղն իր գրառումների համար էնքան չի փոշմանելու, որ ամեն գնով ուզենա ջնջել դրանք, լավ կանի` պարզապես խուսափի գրելուց: Ոչ ոք պարտավոր չի հանուն անհավասարակշռված մարդկանց կանոններ փոխել ընդհանուր ֆորումում, որն ընդհանուր առմամբ բացասաբար կազդի ֆորումի գործունեության վրա: Բացառության դեպքեր լինում են, իհարկե, դրանք քննարկվում են ադմինիստրացիայի հետ, և անհրաժեշտության դեպքում ջնջվում են կոնկրետ գրառումներ: Բայց, էլի եմ ասում, սրանք կարող են լինել միայն բացառություններ, ոչ օրինաչափություն: Իսկ ընդհանրապես պահի ազդեցությամբ արված գրառումների հետևանքները կարելի է շտկել` նոր գրառումներ անելով, ինչպես որ կանեինք կյանքում, եթե մեր պահվածքի համար հետո փոշմանեինք:

    Ինչ վերաբերում է տեխնիկական մասին, ապա հանգիստ կարելի է կամ տեղեկացում տալ համապատասխան կոճակի միջոցով, կամ էլ անձնական նամակով դիմել ադմինիստրացիայից որևէ մեկին` խնդրելով ձեր ուզած ուղղումներն անել: Ես ինքս բազմիցս ստացել եմ նման խնդրանքներ ու միշտ պատրաստակամորեն արել եմ ուղղումները: Պարզ է, որ եթե ուղղումները շատ են, անհարմար եք զգում դիմելու, բայց նման դեպքերում էլ ելք կա. ամբողջ տեքստը ձեզ մոտ խմբագրեք ձեր ուզած ձևով ու մոդերատորին տվեք արդեն պատրաստի նոր տեքստը, որ պարզապես պատճենի կոնկրետ ձեր մատնանշած գրառման տեղը: էդպես ստիպված չեք լինի հատուկ ցույց տալ, թե որ մասում որ տառը կամ բառը պիտի փոխվի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.09.2020, 18:38:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (18.09.2020), Արշակ (17.09.2020), Նաիրուհի (18.09.2020), Վիշապ (18.09.2020), Տրիբուն (18.09.2020)

  7. #2779
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, բայց էս ամեն ինչը մի կողմ, մի՞թե էդքան բարդ ա սեփական գրառումը հրապարակելուց առաջ գոնե մի անգամ կարդալն ու անհրաժեշտության դեպքում ուղղումներ անելը: Ես, օրինակ, խիստ հազվադեպ եմ գրառումն անելուց հետո ուղղում անելու ահրաժեշտություն տեսնում, քանի որ մինչև պատասխանելու կոճակը սեղմելը առնվազն մի անգամ կարդում եմ` համոզվելու համար, որ վրիպակներ չկան: Դուք էլ արեք, էլի, հեչ դժվար բան չի, հավատացեք ինձ :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (17.09.2020)

  9. #2780
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի ադմին, կամ մոդերատորներ։
    Էն հուզական այրման թեմայում արված գրառումներս լիքը ուղղագրական սխալներ են պարունակում (ու դրանց հետ կապված ես մեղքի զգացում ունեմ), կա՞ ինչ-որ հեշտ տարբերակ դրանք ուղղելու, թե՞ միակ ձևը բաժնի մոդերատոր դառնալն է։ Հասկանում եմ, որ ճիշտ ձևը նախապես ասենք Word-ով հավաքելն է, բայց դե ու՞ր է ինձ էդքան խելք ու համբերություն։
    Համ էլ @GriFFin-ը չի երևում, վայթե ինքն էլ է ոնց որ բժիշկ, ու էդ բաժնի մոդերատոր:
    Էսօրվա առաջին գրառմանս մեջ նշած ձևով տեքստն ուղարկի, կխմբագրենք: Եթե մենակ պատճենելու գործը թողնես մոդերատորին, շատ մեծ բան խնդրած չես լինի, դու էլ քեզ վատ չես զգա :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #2781
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, բայց էս ամեն ինչը մի կողմ, մի՞թե էդքան բարդ ա սեփական գրառումը հրապարակելուց առաջ գոնե մի անգամ կարդալն ու անհրաժեշտության դեպքում ուղղումներ անելը: Ես, օրինակ, խիստ հազվադեպ եմ գրառումն անելուց հետո ուղղում անելու ահրաժեշտություն տեսնում, քանի որ մինչև պատասխանելու կոճակը սեղմելը առնվազն մի անգամ կարդում եմ` համոզվելու համար, որ վրիպակներ չկան: Դուք էլ արեք, էլի, հեչ դժվար բան չի, հավատացեք ինձ :
    Ան ջան, իհարկե: Առանց վերընթերցելու երբևիցե ոչինչ չեմ տեղադրել: Բայց այդ դեպքում էլ են վրիպակներ լինում, երբ ամբողջ օրը տառեր են աչքերիդ առջև...
    Բայց կա նաև այն պահը, որ, ասենք, ինձ հաճելի կլիներ ուղղել հենց այն սխալներն էլ, որոնք ես կատարել եմ իմ տգիտության շնորհիվ և մեկնումեկն ինձ ուղղել է: Ընդ որում այդ "մեկնումեկը" հենց դու էլ ես եղել, ինչի համար շատ շնորհակալ եմ:
    Ասենք, եթե ես "ուղի" բառը գրել եմ "ուղղի" և դու ինձ ցույց ես տվել սխալս, ուրեմն ես արդեն ամաչում եմ գրածս բոլոր "ուղղիների" համար, բայց հո քեզ չե՞մ խնդրելու, որ ընկնես, իմ բոլոր գրառումների մեջ "ուղղի" ուղղես...
    Լավ ստացվեց. "ուղղի"-ն ուղղիր...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #2782
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    1. Ֆբ-ում խմբագրելուց հետո ցանկացած մարդ կարող է նայել խմբագրման պատմությունը։ Ֆորումը նման հնարավորություն չի տալիս (կամ որոշ սահմանափակումներով տալիս ա ադմիններին)։

    2. Երբեք մի քաշվեք օգտվել տեղեկացման համակարգից։ Եվ տվյալ բաժնի մոդերատորը, և ավագ մոդերատորները երբեք չեն նեղվում տենց բաներն ուղղելուց։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (18.09.2020), Արշակ (17.09.2020), Հայկօ (17.09.2020), Նաիրուհի (18.09.2020)

  13. #2783
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան, իհարկե: Առանց վերընթերցելու երբևիցե ոչինչ չեմ տեղադրել: Բայց այդ դեպքում էլ են վրիպակներ լինում, երբ ամբողջ օրը տառեր են աչքերիդ առջև...
    Բայց կա նաև այն պահը, որ, ասենք, ինձ հաճելի կլիներ ուղղել հենց այն սխալներն էլ, որոնք ես կատարել եմ իմ տգիտության շնորհիվ և մեկնումեկն ինձ ուղղել է: Ընդ որում այդ "մեկնումեկը" հենց դու էլ ես եղել, ինչի համար շատ շնորհակալ եմ:
    Ասենք, եթե ես "ուղի" բառը գրել եմ "ուղղի" և դու ինձ ցույց ես տվել սխալս, ուրեմն ես արդեն ամաչում եմ գրածս բոլոր "ուղղիների" համար, բայց հո քեզ չե՞մ խնդրելու, որ ընկնես, իմ բոլոր գրառումների մեջ "ուղղի" ուղղես...
    Լավ ստացվեց. "ուղղի"-ն ուղղիր...
    Սամ ջան, տպավորություն ունեմ, որ գրառումս ուշադիր չես կարդացել: Էնտեղ գրել եմ, թե հենց քո նկարագրած խնդիրը ոնց կարելի ա լուծել. էդ դեպքում կարիք չի լինի, որ ինձ խնդրես, ընկնեմ, քո բոլոր գրառումների մեջ ինչ-որ բաներ ուղղեմ: Դու ինքդ ես ընկնում, ուզածդ գրառումների տեքստերը քեզ մոտ մի տեղ պատճենում, ուզածդ ձևով խմբագրում, ուղղումներ անում, որից հետո ինձ կամ որևէ այլ մոդերի ուղարկում ես տվյալ տեքստը, որ ասածդ գրառումը խմբագրենք, այսինքն` մեջի տեքստը ջնջենք, քո տված` արդեն ուղղումներով տեքստը դրա փոխարեն պատճենենք գրառման մեջ: Այսինքն` ընկնել-ման գալու ու հատիկ-հատիկ ուղղումներ անելու ջանջալ գործն էդ դեպքում քեզ վրա ա լինում, իսկ մոդերատորին մնում ա ընդամենը քո տված տեքստն ամբողջությամբ տեղադրել գրառմանդ մեջ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.09.2020), Աթեիստ (17.09.2020)

  15. #2784
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեռ մտածում եմ խնդրի շուրջ, ներկայիս լուծումները հասկանալի են, բայց մի տեսակ «21-րդ դարոտ» չեն թվում ։Ճ Ավտոմատացման դարում մոդերատորին տեղեկացնել, տեքստ ուղարկել, որ տեղադրի, բյուրոկրատիայի հոտ է գալիս: Ու միշտ չի, որ ուղարկածդ ուղղումները վերջնական են լինելու, կարող է էլի որոշ բաներ չնկատես բայց հետո ուզենաս ուղղել։
    Հա, շատ մեծ խնդիր չի գուցե, գուցե չարժե շատ գլուխ ցավացնել։

    Մեկ այլ հարց՝ հայերենի ուղղագրությունը ավտոմատ ստուգող ծրագիր կա՞ որպես այդպիսին, որ կարելի է ներդնել Ակումբում (դե էն, որ ընգծում է կասկածելի բառերը ու փոխարինող բառեր առաջարկում)։ Օրինակ իմ բջջային հեռախոսի (android) տեքստ գրելու ծրագրում կա ու ոնց որ շատ վատ չի աշխատում։
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.09.2020), Varzor (19.09.2020)

  17. #2785
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեկ այլ հարց՝ հայերենի ուղղագրությունը ավտոմատ ստուգող ծրագիր կա՞ որպես այդպիսին, որ կարելի է ներդնել Ակումբում (դե էն, որ ընգծում է կասկածելի բառերը ու փոխարինող բառեր առաջարկում)։ Օրինակ իմ բջջային հեռախոսի (android) տեքստ գրելու ծրագրում կա ու ոնց որ շատ վատ չի աշխատում։
    Իսկ ոնց ա կոչվում էդ ծրագիրը։

  18. #2786
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ոնց ա կոչվում էդ ծրագիրը։
    Ծրագիրը կոչվում է Messages: Դա քո տեքստ գրելու դիֆոլտ ծրագիրն է։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.09.2020)

  20. #2787
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծրագիրը կոչվում է Messages: Դա քո տեքստ գրելու դիֆոլտ ծրագիրն է։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Ախ դա։ Ես կարծում էի grammarly-ի նման հատուկ ծրագիր գիտես, որ ստուգում ա հայերեն քերականությունը, բառերի կոնտեքստուալ գործածումը, լեզվական դարձվածքները, առաջարկում ա նախադասության հիմնովին փոփոխում ու էդ կարգի առաջավոր բաներ։ Զարմացա։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.09.2020, 08:47:

  21. #2788
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ կորել է վերևի աջ կողմում "դուք չկարդացված գրառումներ չունեք/ունեք" տողը: Բոլորի մո՞տ է էդպես...
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա մասին արդեն խոսվել ա, Սամ, հա, անհետացել ա էդ ֆունկցիան:
    @Աթեիստ, էս ֆունկցիան էդպես էլ հնարավոր չի՞ վերականգնել, ինչ ես կարծում։

  22. #2789
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    @Աթեիստ, էս ֆունկցիան էդպես էլ հնարավոր չի՞ վերականգնել, ինչ ես կարծում։
    Դա ֆորումի թարմացման հետ հանել են։ Հետ բերելու համար լավ PHP ծրագրավորող ա պետք։ Ես ընդհանրապես ծրագրավորող չեմ ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (20.12.2020)

Էջ 186 186-ից ԱռաջինԱռաջին ... 86136176182183184185186

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր պլանշետներից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 107
    Վերջինը: 24.10.2015, 20:59
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  4. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  5. Առաջարկ ադմինիստրացիային
    Հեղինակ՝ Apaga, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 23.09.2007, 00:16

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •