Մեջբերում Vro-ի խոսքերից
երբ մի բան եմ գրում ետ պատուհաննա գալի «ձեր գրառումը շատ կարճ է և այլն» բայց ես գրում եմ բավականին երկար գրառումներ ինչ անեմ
Այդ գրառումը մինչև հիմա նկատվել է միայն այն դեպքում, եթե գրառումը պարունակել է 3-ից պակաս սիմվոլ (մեր որոշումը): Երկար գրառումների դեպքում այդպիսի թերություն առ այսօր չենք նկատել: Եթե երկար գրառում անելու դեպքում նորից կստանաք այդ հաղորդագրությունը, ապա խնդրում ենք տեղեկացնել այդ մասին և հնարավորության դեպքում ուղարկել այն տեքստը, որի դեպքում ստացել եք այդ գրառումը, նշել ձեր օգտագործած բրոուզերի (browser) անունը և տարբերակը, ձեր համակարգչի օպերացիոն համակարգը: Եթե ֆորումում այդ տեքստը հնարավոր չլինի տեղադրել (ստացված հաղորդագրության պատճառով), ապա այն կարող եք ուղարկել օրինակ akumb.am[at]gmail.com էլեկտրոնային փոստով ([at] սիմվոլների փոխարեն պետք է լրացնել @ նշանը):