Կպնողականություն բնավ չկար, ի տարբերություն իմ համեստ անձիս նկատմամբ տվյալ մոդերատորի վերջին օրերի վարքին։ Առաջադրվելու հանգամանքը շատ կոնկրետ մեկ նախադասությամբ հստակեցրել էի, ու կարծես թե դրանից թեմա սարքողը դու եղար, ոչ թե ես, չնայած միգուցե «հայերենին» անմեղ ակնարկս դրան սադրանք առաջացավ։ Իսկ այդ հստակեցման շուրջ ես ու դու իրար հետ ահագին զավզակեցինք, կարծում եմ ղեկավարական բաժնում մի արագ թեմա բացելը այդ ընթացքում շատ մեծ բան չէր լինի, մանավանդ որ մոդերները տարբեր ժամային գոտիներում են բնակվում, ու երևիթե արժեր այս թեման ժամ առաջ քննարկվեր վերջացվեր։
Ու Չուկ ջան, վերջապես ինձ «քաղաքականություն» բաժնի մոդերության սանձափոկերը տալու մասին է թեման, կարծում եմ մի պուճուր հումորի մեջբերումը բոլորիս համար առողջ կլինի, չարժի ամեն ինչը ընդունել որպես սադրանք ու դրա հիման վրա մոդերության մասին գլխիս ավետարաններ կարդալ։ Հուսով եմ իրար հասկացանք, եթե դեռ չէ, արի շարունակենք նամակներով։ Բայց նաև ընդունում եմ քո այստեղ վերջին խոսքը ասելու ադմինական իրավունքը, ու ես քո գրածին կպատասխանեմ նամակով։
Էջանիշներ