Նոր մոդերատորների առաջարկներ կամ անմիջապես նշանակումներ անում է ադմինիստրացիան։ Առաջներում քվեարկություններ էլ էին լինում, բայց արդեն վաղուց էդպիսի բան չի եղել։
Ինքնառաջադրումը նույնպես կարող է մոդեր դառնալու ճանապարհ լինել, եթե ադմինիստրացիան համարի, որ տվյալ թեկնածուն հարմար է մոդերությանը։ Հարմար լինելը հիմնականում որոշվում է նրանով, թե որքանով է տվյալ թեկնածուն օբյեկտիվ ու հավասարակշռված, ինչպես նաև, թե ինչքանով է ինքն անձամբ խախտումներ անում կամ կոնֆլիկտների պատճառ դառնում։ Երբեմն (բայց շատ ավելի հազվադեպ) հաշվի է առնվում նաև տվյալ ոլորտում իր մասնագետ-ոչ մասնագետ լինել (օրինակ` բժշկության բաժնում)։
Էջանիշներ