Շին, ասե՞լ եմ, որ քեզ սիրում եմ ))
Ինձ թվում էր, որ դու հակառակն ես ասելու: Սիրում եմ քո անսպասելիությունը:
Շին, ասե՞լ եմ, որ քեզ սիրում եմ ))
Ինձ թվում էր, որ դու հակառակն ես ասելու: Սիրում եմ քո անսպասելիությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (25.08.2017), Cassiopeia (25.08.2017), Աթեիստ (25.08.2017), Նաիրուհի (25.08.2017), Շինարար (25.08.2017)
Մի այլ հարթակում սկզբունքորեն նմանատիպ մոտեցման օրինակ բերեմ։ Ինստագրամում կնոջ ծիծիկի պտուկ ու կնոջ ու տղամարդու սեռական օրգան պարունակող նկար դնելը չորով արգելվում ա։ Որ մտածում ես, աբսուրդ ա, լիքը արվեստի գործ ֆոտոներ կան կնոջ մերկ մարմին պարունակող և այլն։ Բայց փաստը էն ա, որ եթե չարգելեն, Ինստագրամը բառիս ուղղակի իմաստով լրիվ պոռնոյի կվերածվի։ Իսկ ամեն անգամ գնահատելը, թե էս ծիծիկը կամ սեռական օրգանը պոռնո ա՞, թե արվեստի գործ, շատ դժվար ու անշնորհակալ գործ ա։ Սուբյեկտիվության գործոնը շատ մեծ ա։ Նենց որ իրանք որոշում են կայացրել, որ ծիծիկի պտուկը չորով արգելվում ա։ Ինչքան էլ ֆեմինիստները #freeTheNipples թեգերով շուխուռ անեն, բողոքեն, մեկ ա, հաշվի առնելով, որ մարդիկ չափ ու սահման չեն ճանաչում, էդ միակ հստակ, չափելի ու օբյեկտիվ միջոցն ա մնացել էդ հարթակը մաքուր պահելու։ Արվեստի լուսանկարիչներն էլ յոլա են գնում պտուկի հատվածը blur անելով։ Իհարկե արվեստը մի քիչ տուժում ա, բայց դե գոնե պոռնո չի դառնում ու էդ հարթակը հնարավորություն ա ունենում գոյությունը պահպանել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
StrangeLittleGirl (25.08.2017), Շինարար (25.08.2017), Տրիբուն (25.08.2017)
Հույս ունեմ՝ սարկազմ չկաես ինքս շատ եմ բողոքարկել, րբ նկատել եմ, որ մարդիկ հետևողականորեն են նման բաներ անում, ու դա նշեցի գրառման մեջ:
Արշակ ջան, ուղակի հասկանում եմ, որ երկար եք երևի քննարկել, գուցե բանավիճել, հույս ունեմ, որ միանշանակ չի եղել որոշումը ու հակառակ կարծիքներ էլ են եղել ղեկավարությունում, դրա համար չեմ ուզում բանավիճել, ուղղակի իմ կարծիքն ասացի: Նույն ինստագրամում էդ այդ արգելված բամերամսնություններն արհայատող բառերի կիրառումը արգելվա՞ծ ա: չեմ պատկերացնում, որ արգելված լինի: ինչևէ: զուտ մոտեցում էր, արտահայտեցի: ես չգիտեմ, եթեպատասխանատվությունը ինձ վրա լիներ, ոնց կվարվեի:
Իհարկե բառապաշարը չի միայն, բայց բառապաշարն էլ ա։ Թեմատիկ բանավեճերում «կոռեկտ» բառապաշարով անձնական հարթություն տարվող, քննարկման մասնակիցներին ծաղրող կամ վիրավորող գրառումներն էլ պիտի ջնջվեն։
Իհարկե մենք չենք կարող ստիպել, որ ակումբի անդամները բոլորը իրար սիրեն, բայց գոնե կարող ենք չէ՞ ակումբի թեմատիկ քննարկումները անձնական բազառից զերծ պահել։ Բազարի մեծ ցանկություն ունեցողները թող էդ ամենը ֆորումից դուրս անեն։ Ակումբը էդ բնույթի խոսակցությունների համար չի նախատեսված։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Cassiopeia (25.08.2017), Chuk (25.08.2017), Moonwalker (25.08.2017), Rammstein (25.08.2017), Smokie (01.09.2017), Աթեիստ (25.08.2017), Նաիրուհի (27.08.2017), Շինարար (25.08.2017), Ուլուանա (26.08.2017), Տրիբուն (25.08.2017)
Ճիշտն ասած չգիտեմ։ Ինստագրամի հիմնական, առանցքային բովանդակությունը նկարներն են։ Ակումբում՝ բառերը։
Օրինակիս իմաստը ոչ թե էն էր, թե Ինստագրամի մոտեցումն ենք մեկը–մեկին պատճենահանում, այլ ուզում եմ ասել, որ ոչ իդեալական աշխարհում երբեմն ստիպված ենք լինում ոչ իդեալական որոշումներ կայացնել՝ ընտրելով «չարյաց փոքրագույնը»։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արտ, ես ուզում եմ իմանալ՝ որտեղ ա սահմանը։ Գուցե բառերի ցա՞նկ կազմեք, որ չի կարելի։ Մեկը ես քաքմեջ բառն ահագին շատ եմ օգտագործում առանց որևէ մեկի վիրավորելու։ Հիմա պիտի կղանքմեջ գրե՞մ, որ ընդունելի լինի։
Արշակը ինստագրամի օրինակը բերեց, բայց էստեղ երկու խնդիր կա․ մեկն էն ա, որ իրանք շատ հստակ են սահմանել ինչն ա կարելի, ինչը չէ։ Երկրորդն էլ էն ա, որ ընդհանրապես դա ապուշ որոշում ա։ Ինչու՞ ա կնոջ պտուկը ցույց տալը պոռնոգրաֆիա, տղամարդունը չէ։
boooooooom (25.08.2017), Cassiopeia (25.08.2017), GriFFin (25.08.2017), Աթեիստ (25.08.2017), Շինարար (25.08.2017)
Ես սկզբունքորեն համաձայն եմ: Իրոք, եթե ոչ նորմատիվայի բառերը չափի մեջ յուօրինակ համ ու հոտ են տալիս գրառմանը, իսկ հաճախ նաև՝ հումոր են պարունակում, ապա չափից դուրս դրանք իրոք անտանելի են դառնում, Ակումբի քննարկումը, Ակումբի, որը XXI դարի Հայոց լեզվի յուօրինակ արտահայտիչն ու կրիչն է, վերածում են փողոցային տհաճ բազառի: Ինքս, անկեղծորեն, չեմ սիրում նման տնավարի, իբր ազատ գրառումները և այս հարցում, Արտակ, ես քո կողքին եմ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հիմա ի՞նչ,ես էլ չե՞մ կարա գրառում անեմ![]()
Կարող ես, ես քեզ հավատում եմ, ու վստահ եմ, որ դու կարող ես նենց դրական գրառումներ կատարել, ինչքան դրական ես օֆֆլայնում: Կարող ես կատարել գրառումներ, որոնց մեջ չկա էն հեգնանքն ու դժգոհությունը, որ վերջին շրջանում կան գրառումներիդ մեջ: Կարող ես կատարել գրառումներ, որոնք անձնական չեն, ինչպես հաճախ է վերջին շրջանում: Մի խոսքով ես հավատում եմ քեզ: Քո խոհեմությանն ու խելքին, մարդայինիդ: Բայց դա առաջին հերթին նշանակում է լրջորեն, առանց ասենք էս պահին իմ դեմ լարվելու վերանայել, կողքի հայացքով նայել վերջին շրջանի գրառումներդ:
Նույնը վերաբերում է իմ շատ սիրելի Ջոնին, իմ շատ լավ բարեկամ Քիբորդին:
Էլի մարդկանց: Բայց քանի որ էս պահին քո հետ եմ զրուցում, տալիս եմ կոնկրետ անուններ:
Մեզ՝ բոլորիս, բարի քննարկումներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայերեն տառերով անգլերեն կարա՞նք...
Գուցե անհրաժեշտություն կա կանոնադրությունը մի քիչ վերանայելու ու ավելի հստակ դարձնելո՞ւ:
Ես էլ չգիտեմ՝ որն է սահմանը: Որպես հնաբնակ կարող եմ ասել, որ ի սկզբանե ակումբային բառապաշարը ահագին «մաքուր» է եղել: Հետո երևի մեծացանք, թե ինչ, կամաց-կամաց ժարգոնն ու կոպիտ բառապաշարը ներս մտավ և ընդունվեց: Ժամանակ առ ժամանակ տեղեկացումներ գալիս էին, որ ոչ նորմատիվ բառապաշար է օգտագործվել, բայց երևի էդ տեղեկացնողներն էլ քիչ-քիչ հոգնեցին:
Մունի մոդերականից ու ղեկավարման բաժնում բուռն քննարկումներից հետո մի երկու գրառում եմ խմբագրել՝ ք..ք բառի գործածությամբ. կարող է և սխալ եմ արել, կարող է և ճիշտ եմ արել, համենայնդեպս էդպես էլ հստակ պատասխան չգտա էդ հարցին, թեև մեծամասնությունը կողմ էր տվյալ բառը հանելուն: Ամեն դեպքում, ինձ հաճելի չի գրառումներ խմբագրելը կամ ջնջելը ու կուզեի, որ «կարելի-չի կարելի»-ի հարցը հստակեցվեր, որ գրառում անողները նախապես իմանային:
Իսկ ընդհանրապես, հա, բառապաշարը Ակումբի հիմնական պրոոբլեմը չի, բայց կարծում եմ, սա էլ է ահագին կարևոր հարց ու գուցե նաև ոչ անմիջական, բայց միևնույն է ազդեցություն ունի ուրիշ խնդիրների վրա:
Կուզեի կոնստրուկտիվ առաջարկներ լսել էս հարցի վերաբերյալ:
Վերջին խմբագրող՝ ivy: 26.08.2017, 15:09:
Moonwalker (26.08.2017), Smokie (01.09.2017), StrangeLittleGirl (26.08.2017)
Որպես իրավաբան՝ մի փոքր փորձեմ օգնել: Օրենսդրական նորմի մեջ կա մի պահ, որից ավել մանրանալը գործնականում անհնար է և ամեն ինչ թողնվում է իրավակիրառողի հայեցողությանը: Միաժամանակ, նորմալ պետություններում, ստեղծվում են երաշխիքներ, որ իրավակիրառողը վարվի այնպես, ինչպես ընդունելի է հասարակության մեծամասնությանը: Կարծում եմ, որ խնդրի լուծումն այստեղ է:
Կարելի է սահմանել կամ արդեն իսկ խմբագրել կանոնադրության առկա նորմերը, որ, ասենք, ոչ նորմատիվային կամ տհաճ բառերը չեն թույլատրվում, որից հետո այլևս չմանրանալ՝ կոնկրետ դեպքերում լուծումները թողնելով իրավակիրառողների, այսինքն՝ մոդերատորների վրա: Եթե մոդերատորներ լինեն մարդիկ, որոնք վայելում են ֆորումի ակտիվ անդամների մեծամասնության վստահությունը, ապա նրանք կկարողանան կոնկրետ իրավիճակներին լուծում տալ այն կերպ, ինչ ընդունելի կլինի մեծամասնության համար:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ