Էս հարցը ժամանակ առ ժամանակ բարձրանում է, բայց սահմանափակումը չհանելու պատճառն ավելի հիմնավոր է, իմ կարծիքով։ Համենայնդեպս, մի անգամ փորձ եղել է հանելու. սահմանափակումը ահագին ժամանակ հանված է եղել, բայց հետևանքները խայտառակ էին, դրա համար էլ նորից մտցվեց։ Ես էլ եմ հաճախ նշածդ խնդիրն ունենում, հատկապես վերջերս. մի հինգ հոգի կան, որոնցից ոչ մեկին չէի կարողանում վարկանիշ տալ, ընդ որում՝ մոտ մի ամիս շարունակ։ Բայց դրանով հանդերձ՝ սխալ եմ համարում սահմանափակումը հանելը։ Մարդ կա՝ տասնյակներով վրա–վրա վարկանիշ է տալիս իր սիրելիին կամ սիրելիներին, այսինքն՝ ոչ թե գրառման համար, այլ տվյալ ակումբցու նկատմամբ իր անձնական վերաբերմունքից ելնելով, ու, փաստորեն, ինչ–որ մարդկանց սուբյեկտիվ վերաբերմունքի հետևանքով տվյալ մարդու վարկանիշն անարդարացիորեն կտրուկ աճում է ու ընդհանուր սխալ պատկեր ստեղծում։ Էս երևույթը միշտ էլ եղել է ու լինելու է. մարդկանց էդ մոտեցումը կանխել չենք կարող, բայց դրա հնարավորությունը սահմանափակել կարող ենք։
Բայց դե թող Չուկը գա, ասի։
Էջանիշներ