Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ հաճախ, նշելու համար, որ կոնկրետ գրառումը կարդացել եմ, ուղղակի շնորհակալություն եմ դնում: Հնարավոր է, ես եմ դեբիլ ու չգիտեմ, որ այլ ձև էլ գոյություն ունի կարդացածը նշելու համար... Եթե այդպես է, հուշեք, խնդրում եմ...

Իսկ եթե միայն ես չեմ այդ վիճակում և շատերն են այդպես վարվում, - հնարավոր չէ՞ արդյոք շնորհակալության կամ վարկանիշի կոճակի պես մի կոճակ տեղադրել, որով կարողանայինք ուղղակի նշել մեր կարդացածը, այլ ոչ թե ամեն հիմար մտքի տակ (առավելապես օրագրերում, որտեղ չես կարող կարծիք հայտնեել) շնորհակալություններ շարել...
Գաղափարը վատը չի, ճիշտ է ինչպես Չուկն ասաց հնարավոր է, որ ոչ բոլորը սեղմեն կոճակը՝ այդ դեպքում ստիպված ենք բավարարվել եղած ինֆորմացիայով: Մի կողմից էլ շնորհակալությունը սեղմելու դեպքում արդեն պարտադիր չի սեղմել կարդացվածը Ուղղակի կարող ա լինել էնպես, որ շնորհակալեն միայն կարդացվածը ցույց տալու համար: Ես որ չէի ուզի, որ իմ գրառումները միայն դրա համար շնորհակալվեն, բացի դրանից ինձ հետաքրքիր ա թե ո՞վ ա իրոք հավանել ու ով կարդացել գրառումը: