User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2789 հատից

Թեմա: Հարցեր ադմինիստրացիային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հաճախ, նշելու համար, որ կոնկրետ գրառումը կարդացել եմ, ուղղակի շնորհակալություն եմ դնում: Հնարավոր է, ես եմ դեբիլ ու չգիտեմ, որ այլ ձև էլ գոյություն ունի կարդացածը նշելու համար... Եթե այդպես է, հուշեք, խնդրում եմ...

    Իսկ եթե միայն ես չեմ այդ վիճակում և շատերն են այդպես վարվում, - հնարավոր չէ՞ արդյոք շնորհակալության կամ վարկանիշի կոճակի պես մի կոճակ տեղադրել, որով կարողանայինք ուղղակի նշել մեր կարդացածը, այլ ոչ թե ամեն հիմար մտքի տակ (առավելապես օրագրերում, որտեղ չես կարող կարծիք հայտնեել) շնորհակալություններ շարել...
    Եթե ճիշտ հասկացա, խոսքը նրա մասին է, որ գրառման հեղինակը կամ ուրիշները հասկանան, որ դու գրառումը կարդացել ես: Այդպիսի հնարավորություն, ոչ, չկա:

    Կարծում եմ, որ փնտրելու դեպքում կգտնեմ նման լրածրագիր, բայց ինձ, ճիշտն ասած, այդ միտքը դուր չի գալիս: Բացատրեմ թե ինչու: Խոսում եմ զուտ տեսական մակարդակում, չնայած ենթադրում եմ, որ նման գործիքներ կլինեն, բայց անգամ վստահ չեմ, կան թե չկան:

    Լինելու դեպքում հնարավոր է, կարծես թե, երեք տարբերակ:

    1. Ինչ-որ կոճակ, որը սեղմելուց գրառման տակ հայտնվում է սեղմողի անունը, ինչպես շնորհակալությունների համակարգի դեպքում է: Մի կողմից սա ավելորդ կծանրաբեռնի էջը ինֆորմացիայով, որը կարդացողների մեծ մասին հաստատ հետաքրքիր չէ, մյուս դեպքում գրառման հեղինակին չի տա ամփոփ տեղեկատվություն, որովհետև բոլորը չի, որ կնշեն կարդացած: Իհարկե էս դեպքում գուցե կլինի ձև, որ ոչ թե ցուցակը միշտ երևա, այլ ասենք գրվի «որպես կարդացած նշել են 5 հոգի», որի վրա սեղմելուց նոր կերևա ցանկը, բայց նշածս անհարմարություններն այդ դեպքում էլ կմնան:

    2. Համակարգը մեքենայորեն «հայտնաբերի» այդ գրառման վրա կարդացողին ու անունը նշի: Սա նույնպես ավելորդ կծանրաբեռնի էջը, բացի դրանից չի տա իրական գնահատական, որովհետև համակարգը ոչ մի կերպ չի կարող իմանալ օգտագործողն ամեն դեպքում կարդացե՞լ է, թե պարզապես աչքի պոչով նայել, սքրոլ է արել, և, վերջապես, վատ վիճակի մեջ կդնի այն մարդկանց ովքեր այս կամ այն պատճառով կուզեին, որ գրառման հեղինակը չիմանար, որ իրենք կարդացել ու, օրինակ, անարձագանք են թողել:

    3. Նորից ինչ-որ կոճակ, որը ոչ թե հրապարակային կցուցադրի կարդացողներին, այլ վարկանիշի նման առանձին տեղեկացմամբ ու էջով կպատկերվի կոնկրետ օգտագործողի համար: Սա նույնպես անհարմար տարբերակ է նորից մի կողմից այն պատճառով, որ բոլորը չի որ կնշեն ու սա ամփոփ տեղեկատվություն չի տա, մյուս կողմից գրառում անողին անհարմարություն կպատճառի պարբերաբար տեղեկացումներով ու նոր էջ մտնելու հարկադրանքով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.09.2014), Smokie (07.09.2014), The silent river (06.09.2014), Աթեիստ (06.09.2014), Արևհատիկ (06.09.2014), Նաիրուհի (08.09.2014), Ուլուանա (06.09.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր պլանշետներից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 107
    Վերջինը: 24.10.2015, 20:59
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  4. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  5. Առաջարկ ադմինիստրացիային
    Հեղինակ՝ Apaga, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 23.09.2007, 00:16

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •