Բայց ստեղ մի բան էն չի, որովհետև երկու օր առաջ Մեֆը Բյուրի օրագրային գրառումն էր մեջբերել «Թեմայից դուրս»-ում
Ավելացում
Հ.Գ. Որպես հյուր կարող ա տեսնել էդ բաժինը, վերջապես ֆայմեցի![]()
Բայց ստեղ մի բան էն չի, որովհետև երկու օր առաջ Մեֆը Բյուրի օրագրային գրառումն էր մեջբերել «Թեմայից դուրս»-ում
Ավելացում
Հ.Գ. Որպես հյուր կարող ա տեսնել էդ բաժինը, վերջապես ֆայմեցի![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 27.03.2014, 21:08:
ուզում էի «առաջարկներ» թեմայում գրել, պարզվեց՝ փակ է: Բայց կարծում եմ պետք է անել այդ առաջարկըխոսքը վերաբերում է հատկապես տեղեկատվական բնույթի թեմաներին. կարծում եմ, կարելի է առաջին գրառման մեջ, կամ մի այլ, աչքի ընկնող տեղ, գրել ամեն թեմայի համար «հաճախ տրվող հարցեր»-ի նման ինչ-որ բան, որտև օրինակ օնլայն գնումների հետ կապված թեմաներում նույն հարցը կարող է կրկնվել ասենք 2-3 շաբաթ հաճախականությամբ 2-3 տարի, ինչը բնականաբար հարմար չի…
Bruno (09.04.2014), Vaio (09.04.2014), Ուլուանա (09.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.04.2014)
Անունների թեգերից նորություն չկա՞![]()
I may be paranoid but no android!
Moonwalker (09.04.2014), Աթեիստ (09.04.2014), Արամ (09.04.2014), Ներսես_AM (09.04.2014)
Bruno (09.04.2014)
Ով մեծն Աստվածներ, կասեք խնդրեմ, ինչի ա իմ անջատած վարկանիշները ինքն իրան միացել ու ինչի մոտս վարկանիշ տվողի անունը չի երևում:
Շինարար (04.05.2014)
Աստվածները բարի էին, պատասխանեցին:
Երեկ փորձնական ստուգման ժամանակ, երբ ստուգվում էր քո վարկանիշային համակարգի ամբողջովին փակման հնարավորությունը, ինքնիրեն բացվել էր, չէի նկատել:
Ինչպես նամակով եմ տեղեկացրել՝ քո վարկանշային համակարգն ամբողջովին կփակվի, եթե մասնակիցներից որևէ մեկին նորից վիրավորական տեքստով վարկանիշ ուղարկես ու ես այդ մասին տեղեկանամ:
Բարի քննարկումներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուզում եմ ակումբի մի երկու անիմաստ ֆունկցիաների մասին հարցնել: Մեկն էդ ընկերության հայտերն են: Իմաստը ո՞րն ա: Մեկ ա, որևէ ֆունկցիոնալ օգուտ չկա դրանից: Մյուսն էլ խմբերն են: Վախտին չգիտեմ ինչ ա խելքիս փչել, մի հատ խումբ եմ բացել, որը երբևէ որևէ տեսակի գործունեություն չի ծավալել, բայց անընդհատ միանալու հայտեր են գալիս: Ուրիշ խմբերու՞մ էլ ա նույն վիճակը: Ու ընդհանրապես, էս էրկու ֆունկցիաներն անիմա՞ստ չեն: Գուցե արժե՞ դրանցից ազատվել:
Chuk (25.05.2014), Sagittarius (25.05.2014), Աթեիստ (25.05.2014), Ուլուանա (26.05.2014), Ռուֆուս (25.05.2014)
Համենայն դեպս ներկայիս կիրառության համատեքստում անիմաստ են: Անիմաստ է նաև բլոգային համակարգը: Անիմաստ է ալբոմների համակարգը: Բոլորը, կրկնեմ, ներկայիս կիրառության համատեքստում:
Կամ քաղաքականություն պետք է փոխվի, դրանց սկսենք հետևել ու կիրառական օգտագործել, կամ էլ, ճիշտ ես, անջատել է պետք: Իմ կարծիքով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1. Անձնագրումդ գրառելու և հաղորդագրությունները կարդալու իրավունք կարող ես վերապահել միայն "ընկերներիդ". ուրիշ առավելություն ինքս էլ չեմ նկատել:
2. Խմբերի հարցը մի փոքր այլ է: Եթե կոպիտ ձևակերպենք, ապա դրանք նեղ ուղղվածության բաժինների ավելի soft տարբերակն են, բայց այսօր փաստացի չեն գործում:
Առաջին ֆունկցիան վատը չի, իսկ երկրորդից երևի իրոք արժե ազատվել: Ոչ անհրաժեշտներից ես կավելացնեի նաև անձնագրերում լուսանկարների ալբոմներ ավելացնելու ֆունկցիան:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մի հարց էլ ես տամ, քանի որ նորեկ եմ շատ բաներից անտեղյակ եմ , չէիք ասի թթ ինչպես իմ համար օրագիր բացեմ ու այնտեղ գրեմ իմ մտորումների մասին: Ես նաև անկապում մի բան էի գրել, որն ինձ թվում է չի համապատասխանում թեմային, դա ինչպե՞ս տեղափոխեմ կամ ինձ համար ուրիշ թեմա բացեմ:![]()
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Արդեն եղած գրառումները տեղափոխելու համար պետք է դիմես մոդերատորներին:
Կարող ես օրինակ սեղմել գրառման տակիկոճակի վրա, բացված էջում շարադրել առանձին թեմա տեղափոխելու խնդրանքը:
Նոր թեմա ստեղծելու համար մտնում ես բաժին, տվյալ դեպքում «Օրագրեր» բաժինը, վերևում կա «+ Ստեղծել նոր թեմա» անվանումով կապույտ կոճակ: Դրա վրա սեղմելուց կբացվի նոր էջ, որտեղ կարող ես գրել թեմայի վերնագիրը, ընտրել թեմայի տիպը (սա բոլոր բաժիններում չի, որ կա, իսկ Օրագրեր բաժնում կա երկու տիպ՝ անձնական օրագիր և թեմատիկ օրագրիր), շարադրել թեմայի առաջին գրառման պարունակությունն ու սեղմել այդ էջի «Սեղմել նոր թեմա» կոճակը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գորտուկ (25.05.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ