Ակումբի ահրգելի ադմինիստրացիա:
իմ ասելքը ավելի շուտ առաջարկ ա, քան թե հարց: ու քանի որ հարմար տեղ չգտա, ստեղ եմ տեղադրում:
Ակումիբի հին անդամնրիեց որոշ մասը, ովքեր մասնավորապես իրար կարծիքը բավականի լավ գիտեն, հաճախ փոխանակ հարցեր քննարկելու- իրար ենք քննարկում ու դա ուղեկցվում ա հնից եկած ու նորով ամրապնդված վիրավորանքով ու ձեռառնոցիով:
Դա ինձ, որպես հին ակուբցի, ով բավականին երկար ժամանակ է այստեղ, տհաճ է: վստահ եմ որ հիմնականում բոլորի մոտ էլ այդպես է:
Ուրեմն, չգիտեմ թե դա ոնց կարելի է հանել արմատապես, բայց մի առաջարկ ունեմ Ձեզ, որպես էս ակումբի նիստ ու կացի պատասխանատու:
ինձ թվում ա, որ եթե փոքրիկ կամ մեծ տուգանքների մասին տեղեկացվի հրապարակայնորեն - թափանցիկորեն, որ բոլորը դա իմանան որ թեմայում ա արված այդ տուգանված գրառումը , / ոնց որ արվում ա արգելափակման դեպքում/ ապա ակումբցիները շատ ավելի զգոն կլինեն ու կքննարկեն հենց թեման, ոչ թե մեկը մեկին, դրա հետագայում ածանցվող ձեռառնոցիներով ու հայոյախառն գրառումենրով:
Նաև ցուցադրվի այդ անդամի "տուգանային" ամբողջ պատմությունը - ըստ թեմաների:
Այնպես պետք է անել, որ մարդը անկախ իրա "զարգացվածության" աստիճանից, կարողանա ազատ արտահայտել իրա կարծիքը, այլ ոչ թե վախենա հետագա վայրի հարձակումներից: Այդ մթնոլորտը վերջին հաշվով հիմանականում ոչ մեկին ձեռ չի տալիս կարծում եմ: ու այս ագրեսիվ մթնոլորտը շատ է խանգարում մանավարդ նորեկ կամ բավականին կիրթ - համեստ մարդկանց արտահայտվել, վախենալով հետևող ձեռառնոցիից:
նաև ուզում եմ ասել, որ հասկանում եմ, թե "աշխատանքի" բերումով ինչի հետ եք առնչվում առօրյա Ակումբային անշնորհակալ աշխատանքում, ու այս երևույթները ձեզ առավել ևս տհաճ են, չասեմ ավելին- զզվելի: Ավելի լավ է այս "շումից" ազատվել, քան թե ունենալ շատ գրառումեր բաց որոնց հիմանկան մասը տեխնիկական աղմուկ է /"շում"/
Հարգանքներով:
![]()
Էջանիշներ