Չէ, Վահե ջան: Կրկնեմ, որ աշխատանքդ ու սրտացավությունդ գնահատում եմ, դրա համար չէի ուզում նենց չորով չէ ասած լինեի, բայց դե:
Նախ գրաֆիկա ասելով երևի անիմացիա նկատի ունեիր: Այո, քո ուղարկածների մեծ մասն անիմացված են: Բայց ակումբում ես նախընտրել եմ անիմացիոն բաները հնարավորինս քիչ դնել, որովհետև դրանք ինչքան էլ առաջին հայացքից զվարճալի են, մանավանդ լուրջ գրառումների դեպքում բավական նյարդայնացնող, ուշադրություն շեղող իմաստ ունեն: Այդ քանակի անիմացիոն սմայլեր դնելը ուղղակի բացառում (էնպես չի, որ ակումբի հավաքածուն սարքելիս ես չեմ ունեցել ձեռքիս տակ անիմացիոնները, ընդ որում ընտրված ոճին ավելի համապատասխանները): Էստեղ անիմացիոն ասելով նկատի ունեմ նաև անիմացիա, շարժման քանակը: Ես աշխատել եմ ընտրել մինիմալ շարժում պարունակողները: Իսկ ամենահաճախ կիրառվող սմայլերից մի քանիսը չնայած ունեցել եմ (օրինակ՝ ժպիտ, տխրություն), չնայած ունեցել եմ նաև անիմացիոնը, նախընտրել եմ դնել ոչ շարժունակը:
Երկրորդ. քո ուղարկածները իմ դրած պայմանական անվամբ «Չիպոլինոներն» են: Էս անունը դրել եմ իրենց չոլկաների պատճառով, որոնք քո ուղարկած գրեթե բոլոր սմայլերի գլխին կա՝ երեք ցանցառ մազ, որոնք մի կողմից համապատասխան չեն ակումբում ընտրված ոճին, մյուս կողմից այդ չոլկայի պատճառով ավելի բարձր են ու գրառումների տողերի համաչափությունն ավելի կխախտեն, քան առկաները:
Որոշակի տարբերվում են նաև դիմարտչամիջոցներն ու գունային գամման, չնայած ունեն նմանություն:
Ակումբում առանց էն էլ մի անգամ առանց իմ հետ համաձայնեցնելու (կարծեմ այդ ժամանակ ծառայության մեջ էի) ավելացվել են սմայլեր, որոնք որոշակիորեն տարբերվում են ընտրված ոճից: Ու եթե սմայլերի փոփոխություններով զբաղվելու լինեմ, առաջինը դրանցով եմ զբաղվելու՝ ընդհանուր ոճին համապատասխանեցնելու համար:
հ.գ. գուցե ուղարկածներիդ մեջ կան մի քանի համապատասխանը, բայց մեծ մասը ամեն դեպքում այլ ոճի են:
Էջանիշներ