Վերջ, որոնման համակարգը վերագործակվել է: Ներողություն 3 ժամ պատճառած անհարմարության համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ARMbrain (14.06.2013), Moonwalker (14.06.2013), StrangeLittleGirl (14.06.2013), Աթեիստ (14.06.2013)
Հարգելի ակումբի ղեկավարություն և առհասարակ ակումբի ընթերցող` գրանցված-չգրանցված:
Կարծում եմ բոլորս հիշում ենք 2 շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը, ինչ պատճառով ես արգելափակվեցի.
Նախ ուզում եմ ներողություն հայցել բոլոր նրանցից, ում տհաճություն կամ անհարմարություն են պատճառել իմ գրառումները, սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ չեմ զգջում ու ներողություն չեմ հայցում նրանից ում հասցեին արել եմ գրառումներս և ՊՄ-ներ եմ գրել և պարզ ճակատով պատրաստ եմ ցանկացածին պարզաբանել ու պատասխան տալ իմ ասած յուրաքանյչյուր տառի համար:
Հիմա անցնեմ բուն թեմային:
Չուկ, ինչպես միշտ մեր ակումբցնիների հարաբերությունների կարգավորումը ընկնում ա քո ուսերին, դեի ինչ արած, ասում ա ընկել ես, պտի քաշես
Մի անգամ Չուկ, ես ու դու առաձին ՊՄ խոսակցություն ունեցանք ակումբում կոնֆլիկտային միջադեպերի առաջացման վերաբերյալ և եթե հիշում ես քեզ հարց տվի, թե դու ինչ կանեիր, եթե լինիր իմ փոխարեն, դու ինձ մի լավ բան առաջարկեցիր ու ես լսեցի քեզ, անտեսվածների ցուցոկս սկսեց աշխատել: Շնորհակալ եմ քեզ դրա համար, բայց եղբայր, չեմ կարող չնշել, որ անգամ դա չսաստեց ու չվերացրեց այն մթնոլորտը, ինչը կար նախկինում, բացի այդ հարգելով քեզ ու մնացածին մի քանի անգամ աչք եմ փակել իմ հասցեին ուղղված սադրիչ ու անտեղին գրառումների վրա:
Ելենելով վերոգրայիլց Արտ, կարծում եմ ու համոզված եմ, որ իմ արգելափակումը նամանավանդ 2 շաբաթով անտեղի էր, մեկ շաբաթն էլ էր հերիք, նամնավանդ, որ ինքդ գիտակցում ես, որ ես նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վիրավորել կամ նսեմացնել, ինչպես նաև, որ դա իմ առաջին արգելափակումն էր:
Իմ խոսքերին հիմնավորում ունենալու համար քեզ և մնացածին կտրամադրեմ հետևյալը.
Հիմք 1
Հիմք 2
Հիմք 3
Հիմք 4
Արտ, խնդրում եմ ուշադիր կարդաս բերածս հիմքերի մեջ նշված` քո, Բգոյի հիմնավորումները ու դրանից անես միայն մի հետևություն.
Քո ու Բգոյի ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ նկատողությունների ու զգուշացումների վրա մեծապես թքած ունեցող կա Արտ, այսինքն, մարդ ով էդքանից հետո տարրական հարգանք չի ցուցաբերում` քո, իմ, Բգոյի ու մնացածի հանդեպ ու չի սթափվում, այսինքն 4 անգամ մարդուն ասում ես մի բան ու կիրառում ես պատժամիջոց, որը իրա ոտերին էլ չի:
Արտ, հլը բերածս հիմքերի թեման մի հատ նորից կարդա, տես ընդեղ անդամներ կան, որ քո ու մյուս մոդերատորների նկատողությունները ու պահանջները, որոնք ակումբի կանոնադրության շրջանակներում են, անտեսելու համար արգելափակվել են ընդմիշտ:
Հիմա հարց եմ տալիս Արտ, խնդրում եմ անկեղծ պատասխանես, ինչո?վ ա տարբերվում այս դեպքը մյուսներից, ինչու 4 անգամ նույն արարքը կարատարած "մարդը" չի արգելափակվում ակումբից, ինչի ա ստացվում նենց, որ 4 անգամ նույն նկատողություն ստացած "մարդու" "երեսից" արգելափակվում եմ ես, մյուս ակումբցիների աչքից ընկնում եմ ու դառնում եմ շատերի աչքի գրողը:
Արտ, ախպեր, եթե քո անձնականն ա ստեղ, դու իրան անձնական պատճառներով չէս արգելափակում, տենց էլ ասա, ասա Հովո, էդ քո պռոբլեմը չի, իմ ակումբն ա, իմ տիրույթն ա ինչ ուզում անում եմ, որ սենց շարունակես քեզ եմ արգելափակելու: Ես էլ ասեմ Արտ ջան, ցավդ էլ տանեմ ախպերս, դու մնա քո ակումբում, ես էլ գնամ իմ ճամփով:
Արտ, ուղղակի քեզնից մի բան եմ խնդրում, որ կանոնադրության մեջ գրած բոլորս հավասար ենք սկզբունքը չխախտվի: Ես չեմ ուզում, որ ինձանից հրապարակային ներեղություն խնդրեն, դու նենց անես, որ իմ ու իրա հարաբերությունները լավանան, ես քեզ մի պարզ բան եմ խնդրում պատասխանի իմ առաջադրած հարցերին, եթե ժամանակ չունես գրես, ես քեզ մի օր գարեջրի շուրջ կլսեմ, հեռախոսով կլսեմ, բայց ուզում եմ իմ հարցերի պատասխանը ստանամ ու կարծում եմ իմ պահանջ-խծնդրանքը անտեղին չի, հիմնավոր ա ու իմ համար շատ կարևոր ա:
Ես սպասում եմ քո պատասխանին Արտ:
Հ.Գ. Ես բարոյական իրավունք չունեմ բարձրաձայնել այն ՊՄ-ներն ու Վարկանիշները, որ ստացել եմ իմ այն գրառումների համար, որոնք արտահայտում էին իմ զայրույթը էդ երևույթի նկատմամբ, բայց վստահեցնում եմ, դրանք շատ են, շատ-շատ:
Վերջին խմբագրող՝ keyboard: 25.06.2013, 22:19:
armen9494 (29.07.2013), Chilly (26.06.2013), enna (07.08.2013), Mephistopheles (25.06.2013), Vaio (29.06.2013)
Վոլտերա (30.06.2013)
Բարի վերադարձ Keyboard, Mephistopheles:
Եթե դուք շարունակեք ձեր փոխադարձ «հաճոյախոսությունները», ապա ես ստիպված եմ լինելու նորից արգելափակել ձեզ: Նորից ժամանակավոր, հույսով, որ հաջորդ անգամ կվերադառնաք ու արդեն կփորձեք իրար չնկատել, գոնե, եթե իրար էդքան հակակրում եք: Ու էս ասածիս մեջ ամենակարևորը վերադառնալու հանգամանքն է, որովհետև երկուսդ էլ ակումբի համար թանկ մարդիկ եք, երկուսդ էլ ունեք բազում արժեքավոր գրառումներ, երկուսիդ քննարկումներն էլ հաճախ հետաքրքիր են, երկուսդ էլ ակումբցիների որոշակի շրջանակների համար արժեքավոր մարդիկ եք, ընկերներ եք, երկուսիդ կարիքն էլ ակումբն ունի: Ու ես բոլորովին չէի ուզի, որ ձեր անձնական հակակրանքը բերի նրան, որ ձեզնից որևէ մեկը կամ երկուսդ այլևս ակումբ չմտնեիք (դա կլինի արգելափակման պատճառով թե ձեր սեփական որոշման, էական չի):
Ես վստահ եմ, որ կոնկրետ իրավիճակում երկու համահավասար մեղավորներին նույնատիպ «պատիժ» սահմանելը եղել է ճիշտ որոշում:
Ընդ որում ուզում եմ շեշտել, որ դա չի եղել պահի թելադրանքով կայացված որոշում: Ես որոշակիորեն հետևում եմ, ու տեսել եմ, որ երկուսդ էլ պարբերաբար իրար ինչ-որ թեմաներում անդրադառնում եք, այլ կերպ ասած՝ «սադրում», անուղղակիորեն վիրավորում: Իմ սխալը թերևս եղել է այն, որ ժամանակին հենց կոնկրետ այդ գրառումներին չեմ անդրադարձել: Հետագայում կփորձեմ այդ սխալը շտկել:
Ինչ վերաբերում է արգելափակումներին, ապա դրանք ինքնանպատակ չեն եղել ու չեն էլ լինելու: Նպատակն է փորձել իրավիճակը շտկել: Այո՛, այնպես է ստացվել, որ ես եմ ստիպված եղել միջամտել ձեր հարաբերություններին՝ իմ ադմինիստրատիվ լծակով, այդ պահի շիկացած մթնոլորտը պարպելու համար: Ու ես զարմանում եմ, որ երկու հասուն, կայացած ու լավ անձնավորությունները իրենք չեն կարողանում գտնել սահմանը, կանգ առնել, չշարունակել: Զարմանում եմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (26.06.2013), Jarre (26.06.2013), Sambitbaba (03.07.2013), Աթեիստ (26.06.2013), ԱնԱիդա (27.06.2013)
Արտ, անկեղծ ասած, եթե դու զարմանում ես, ես` չէ, քանզի ուրիշ պատասխան քեզնից չէի ակնկալում, քանզի dvgray-ի մի ամսով արգելափակումը բխում էր իբր իր արած գրառումներից և ադմինիստրացիայի խոսքն անտեսելուց:
Արտ ես չեմ ուզում ստե հրապարակային դա ասեմ, բայց ես քեզ ասելիք ունեմ ու եթե դու դրանից հետո էլի քոնը կպնդես, ապա ախպեր ջան դու մնա քո ակումբում, ես կգնամ իմ ճամփով, իմ համար թանկ ա ակումբը, չնայած, որ եղել ա, որ տեվական ժամանակ չեմ մտել ակումբ, սակայն ես հույս ունեի, որ փոխվել ա ակումբը, փոխվել են մարդիկ, բայց ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մնացել ա նույնը:
...
Արտ ջան, մնացածը կամ հեռախոսով կամ ՊՄ-ով, որտև հիմա ես վստահ եմ, որ էս իմ գրառմանը էլի ոչ ադեկվատ ու զրուցարանային տոնով անդրադարձ ա լինելու, ընդ որում իմ նախորդ գրառման մեջի հարցերի պատասխանները ես չստացա Արտ, իսկ դա օրինավոր, օրինական, հիմնավոր ու իմ իրավունքների շրջանակներում հարցեր են, որոնց չպատասխանել չի ստացվի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 26.06.2013, 14:23:
Գրառմանդ միջի, ակումբցուն ուղղված վիրավորական հատվածները, ձևակերպումները հեռացվել են, դու դրանց համար տուգանվել, Keyboard ջան:
Մնացածը՝ շնորհակալություն կարծիքիդ համար: Դու ազատ ես համաձայնվել կամ չհամաձայնվել իմ որոշման հետ, ազատ ես մտնել կամ չմտնել ակումբ ու ընդհանրապես ազատ մարդ ես, սակայն ակումբում կանոնադրության շրջանակներում պիտի լինես թե՛ դու, թե՛ մյուսները, այդ թվում Mephistopheles-ը:
հ.գ. Բնականաբար «ադմինիստրացիայի խոսքն անտեսելը», այլ կերպ ասած զգուշացումներն ու տուգանային միավորները, մոդերատորական գրություններն անտեսելը, կանոնադրությունը խախտելը հաճախ հանգեցնում են արգելափակումների՝ այս կամ այն ժամանակաշրջանով: Քո և Mephistopheles-ի երկշաբաթյա արգելափակման հարցում ևս այդ գործոնն էլ է դեր ունեցել, որովհետև նախկինում երկուսդ էլ զգուշացված եղել եք հենց նաև միմյանց ուղղված վիրավորական գրառումների համար:
Վերջին խմբագրող՝ Chuk: 26.06.2013, 14:29:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, մենք էլի եկանք հասանք նույն տեղին, ես քեզ ապացուցում ու ասում եմ ու հիմնավորում եմ, որ ակումբում քո խասքի վրա թքած ունեցող կա ու դու դրա դեմը չէս առնում, համենայնդեպս քո միջոցները դրա դեմն առնելու ոչ մի արդյունք չեն տալիս:
Այսինքն դու նախազգուշական արգելափակում ես, սկզբում մեկ, հետո երկու, հետո էլի մեկ, հետո էլի 2 շաբաթով, բայց արդյունքը լինում է այն, որ նույն "մարդը" նույն արարքի համար 2-ից ավելի զգուշացում ունի ու դու դրա դեմը չէս առնում, այիսնքն խտրականություն կա ակումբում, մեկին 2-րդ անգամ նույնն անելու համար ընդմիշտ արգելափակում ես, մյուսին` 4 անգամ անելու դեպքում համարում որ տենց էլ պիտի լիներ:
Այսինքն քո սուբյեկտիվ մոտեսումն ա ստեղ դեր խաղում միայն ու էն, որ ակումբը կարդում են նաև ուրշներքը քեզ առհասարակ չի էլ հետաքրքրում, այսինքն էն հանգամանքը, որ քո խոսքը ակումբում չի հարգվում դու նորմալ ես տանում:
Դե ուրեմն ես էլ սրանից հետո նման կերպ կվարվեմ, կուզես 100 միավոր տուգանի, մեկա ասելիքս ասելու եմ, էլի եմ ասում իմ համար քո ասածը ընդունելի կլիներ էն դեպքում, երբ դու դրա դեմն առնեիր ու դա ակներև երևար, որ քո արած քայլերը բերում են նրան, որ էն "մարդը" ում սթափեցնելու համար ուղղված են քո քայլերը դրանք համարժեք ընդունմ ա:
Սակայն մենակ ես չէ, բոլորը տեսնում են էն, ինչ կատարվում ա, մարդը կայֆավատ ա ըլնում առաջին հերթին քո ասածի, հետո նոր մյուսների ասածի վրա ու դա մարսում ա ու դա բերում ա նրան, որ 4 անգամ կրկնվող բանը էլի կրկնվում ու էլ բեթար հետևանքներ ա ունենում:
Դե ուրեմ Արտ, սրանից հետո ես էլ կանեմ նենց, ոնց նպատակահարմար կգտնեմ![]()
Keyboard, քո գնահատականներից որևէ մեկին համաձայն չեմ:
Կխախտես կանոնները՝ կպատժվես համապատասխան կերպ: Նույնը վերաբերում ա ցանկածին:
Բարի քննարկումներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (26.06.2013)
Արտ, գայիշշնիկը ինձ, որ ուզում ա տուգանի, ասում եմ համաձայն չեմ, նկարածը ցույց ա տալիս, բայց դե արդեն ասել եմ համաձայն չեմ հո խոսքս չեմ փոխելու, բայց դե մարդը նկարելա, փաստն էլ ունի:
Հիմա դու ինչքան էլ համաձայն չլինես, փաստ ա Արտ, որ քո խոսքը անտեսվում ա ու դա անում ա քեզ հարազատ "մարդ"-ը, ով հստակ գիտակցում ա, որ գոնե քո խաթեր դա պիտի չանի:
Ես չեմ կարա քեզ չհարգեմ, որտև դու իմ աչքին ավելի բարձր ես, բայց ավելի վատա էն, որ քեզ չհարգողը քեզ բառացի դա ասում ա ու դու դրա վրա աչք ես փակում:
Քո խոսքը չի անցնում Արտ, դա ա պռոբլեմը, տարրական հարգանքը բացակայում ա, մնացածը քո խղճին ապ:
Keyboard, Հով, դու խոսելու կարի՞ք ունես
Ի՞նչ ես ուզում: Ես բացարձակ չեմ հասկանում: Ի՞նչ գործ ունես դու ընդհանրապես իմ անձնական հարաբերությունների հետ, ինչի՞ ես դա անընդհատ շրջանառում: Ուզում ես պատրանք ստեղծել, որ ինչ-որ մեկի նկատմամբ իմ վերաբերմունքը (ակումբի կանոնադրության կիրառման տեսակետից) իմ հարաբերությունի՞ց ա կախված: Ինչի՞ համար ես դրան գնում: Ինձ հարգելու՞դ պատճառով: Թե էն նույն թեմայում բառապաշարդ ու բոլորի ներկայությամբ նման գրառումներդ էին ինձ ու մյուս ակումբցիներին հարգելու պատճառով:
Ուրեմն լսիր, որևէ մեկի հարաբերությունից ու իմ նկատմամբ իր վերաբերմունքից չի կախված ակումբում կանոնադրության կիրառումը: Եթե անգամ դու ճիշտ ես, ու Մեֆը «թքած ունի իմ վրա», իր նկատմամբ վերաբերմունքը լինելու է բացառապես կանոնադրությունից ու իր դրան հետևել-չհետևելուց ելնելով: Նույնը վերաբերում ա քեզ: Եթե ես անձնական սիմպատիա-անտիպատիայից, սեփական հարաբերություններից ելնելով որևէ որոշում կայացնեի, առնվազն մի տաս հոգի ընդմիշտ արգելափակված էին լինելու, իսկ քեզ երկու շաբաթով չէի արգելափակելու, որտև քո նկատմամբ շատ լավ վերաբերմունք ունեմ: Այ էսքանը փորձի հասկանալ ու էլ թեման չշարունակել:
Ու խնդրեմ, այլևս ինձ օբյեկտիվության դասեր մի տուր: Կարծիքդ ասեցիր, հարց չկա, ընդունեցի դրա գոյությունը, չհամաձայնվեցի ու անցա առաջ: Բայց օբյեկտիվությունից խոսելուց առաջ ավելի լավ կանեիր, ընդունեիր, որ հենց քո պահվածքը, այլ ոչ թե ուրիշ բան է հանգեցրել քեզ արգելափակելուն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (26.06.2013), Sambitbaba (03.07.2013)
Արտ, իմ գրառումները ոչ մի նենց բան չեն պարունակել, ինչի համար ես գլուխս կկախեի, քանզի ոչ մի ավելորդություն չեմ ասել, ՊՄ գրել եմ, դա իմ անձնականն ա, գրել եմ` լավ եմ արել:
Մնացածի համար ներողություն եմ խնդրել, ով ընդունել ա ընդունել, ով էլ չէ Աստված իրա հետ:
Իմ գրառումների տոնն ու պարունակությունը բացառապես կախված ա եղել մի բանից ու դու լավ գիտես թե կոնկրետ ինչից ու դրանից ելնոլվ էդ գրառումների մասին հիշացնելը ու դրանով ինձ "սաստելու" փորձ անելը անհիմնա: Քանզի ոչ ոք ապահովագրված չի իրան չկառավարել կարողանալու վիճակից, բայց դա եթե իմ մոտ կախված ա որևէ մեկի անտեղին ու վիրավորական գրառումից, ոմանց մոտ ուղղակի սովորություն ա ու անմարդկայնություն, դիմացինին էդ վիճակին հասցնելու համար:
Շնորհակալ եմ, որ իմ նկատմամբ լավ վերաբերմունք ունես, քեզ էլ ոչ օբյեկտիվության, ոչ էլ առհասարակ որևէ բանի դասեր տալու ցանկություն չունեմ, ուղղակի մենակ ասելով, որ օբյեկտիվ ես էս հարցը չի լուծվի, քանի որ մեկա սուբյեկտիվ ես մոտեցել էս հարցին 4 անգամ![]()
Բարի՛ քննարկումներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կներեք, որ խառնվում եմ, Չուկին պաշտպանելու միտք չունեմ, առավել ևս որ դրա կարիքը չկա: Պարզապես ուզում եմ մի բան ասել, որ երևի արդեն ասած կլինեմ երբևէ, քանի որ վաղուց եմ էդպես կարծում:
Ակումբը մերն է, բոլորինս, բայց եկեք չմոռանանք, որ մերն է դարձել, իսկ ի սկզբանե այն Չուկինն է եղել ու մնում: Ես, իհարկե, ողջունում եմ Արտակի ցանկությունն ու ջանքերը՝ բոլոր խնդիրները օբյեկտիվ լուծելու առումով, ու այդ մոտեցումը ճիշտ եմ համարում: Բայց եթե նույնիսկ որևէ տեղ նա սուբյեկտիվ վարվի, դա համարում եմ իր իրավունքը. սա իր տարածքն է, ու ինքն իրավունք ունի այն տեսնել այնպիսին, ինչպիսին ուզում է՝ դրա համար անելով այն քայլերը, որոնք անձամբ ինքն է ճիշտ համարում:
Հ․Գ․
Խիստ հավանական համարելով, որ ոմանք գրառումս սխալ կհասկանան՝ ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Չուկի անաչառության վրա չեմ կասկածում ու խոսքս բնավ դրա մասին չէր:
Հ․Հ․Գ․
Սա իմ անձնական օգտագործման կարծիքն էր, որը կարող է համընկնել կամ չհամընկնել այն կարդացողի կարծիքի հետ:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Moonwalker (27.06.2013), Sambitbaba (03.07.2013), Smokie (27.06.2013), VisTolog (27.06.2013), Աթեիստ (27.06.2013), Մինա (28.06.2013), Նաիրուհի (27.06.2013)
Keyboard-ի հետ համաձայն եմ, եթե որևէ ցանկացած մարդ անուղելի է, ապա նա անելիք չունի, նրա ներկայությունն անիմաստ է...
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ