Չուկ որոնման համակարգը միացրու։ Էս լրահոսից օգտվել չի լինում։
Չուկ որոնման համակարգը միացրու։ Էս լրահոսից օգտվել չի լինում։
One_Way_Ticket (14.06.2013)
Վերջ, որոնման համակարգը վերագործակվել է: Ներողություն 3 ժամ պատճառած անհարմարության համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ARMbrain (14.06.2013), Moonwalker (14.06.2013), StrangeLittleGirl (14.06.2013), Աթեիստ (14.06.2013)
Հարգելի ակումբի ղեկավարություն և առհասարակ ակումբի ընթերցող` գրանցված-չգրանցված:
Կարծում եմ բոլորս հիշում ենք 2 շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը, ինչ պատճառով ես արգելափակվեցի.
Նախ ուզում եմ ներողություն հայցել բոլոր նրանցից, ում տհաճություն կամ անհարմարություն են պատճառել իմ գրառումները, սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ չեմ զգջում ու ներողություն չեմ հայցում նրանից ում հասցեին արել եմ գրառումներս և ՊՄ-ներ եմ գրել և պարզ ճակատով պատրաստ եմ ցանկացածին պարզաբանել ու պատասխան տալ իմ ասած յուրաքանյչյուր տառի համար:
Հիմա անցնեմ բուն թեմային:
Չուկ, ինչպես միշտ մեր ակումբցնիների հարաբերությունների կարգավորումը ընկնում ա քո ուսերին, դեի ինչ արած, ասում ա ընկել ես, պտի քաշես
Մի անգամ Չուկ, ես ու դու առաձին ՊՄ խոսակցություն ունեցանք ակումբում կոնֆլիկտային միջադեպերի առաջացման վերաբերյալ և եթե հիշում ես քեզ հարց տվի, թե դու ինչ կանեիր, եթե լինիր իմ փոխարեն, դու ինձ մի լավ բան առաջարկեցիր ու ես լսեցի քեզ, անտեսվածների ցուցոկս սկսեց աշխատել: Շնորհակալ եմ քեզ դրա համար, բայց եղբայր, չեմ կարող չնշել, որ անգամ դա չսաստեց ու չվերացրեց այն մթնոլորտը, ինչը կար նախկինում, բացի այդ հարգելով քեզ ու մնացածին մի քանի անգամ աչք եմ փակել իմ հասցեին ուղղված սադրիչ ու անտեղին գրառումների վրա:
Ելենելով վերոգրայիլց Արտ, կարծում եմ ու համոզված եմ, որ իմ արգելափակումը նամանավանդ 2 շաբաթով անտեղի էր, մեկ շաբաթն էլ էր հերիք, նամնավանդ, որ ինքդ գիտակցում ես, որ ես նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վիրավորել կամ նսեմացնել, ինչպես նաև, որ դա իմ առաջին արգելափակումն էր:
Իմ խոսքերին հիմնավորում ունենալու համար քեզ և մնացածին կտրամադրեմ հետևյալը.
Հիմք 1
Հիմք 2
Հիմք 3
Հիմք 4
Արտ, խնդրում եմ ուշադիր կարդաս բերածս հիմքերի մեջ նշված` քո, Բգոյի հիմնավորումները ու դրանից անես միայն մի հետևություն.
Քո ու Բգոյի ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ նկատողությունների ու զգուշացումների վրա մեծապես թքած ունեցող կա Արտ, այսինքն, մարդ ով էդքանից հետո տարրական հարգանք չի ցուցաբերում` քո, իմ, Բգոյի ու մնացածի հանդեպ ու չի սթափվում, այսինքն 4 անգամ մարդուն ասում ես մի բան ու կիրառում ես պատժամիջոց, որը իրա ոտերին էլ չի:
Արտ, հլը բերածս հիմքերի թեման մի հատ նորից կարդա, տես ընդեղ անդամներ կան, որ քո ու մյուս մոդերատորների նկատողությունները ու պահանջները, որոնք ակումբի կանոնադրության շրջանակներում են, անտեսելու համար արգելափակվել են ընդմիշտ:
Հիմա հարց եմ տալիս Արտ, խնդրում եմ անկեղծ պատասխանես, ինչո?վ ա տարբերվում այս դեպքը մյուսներից, ինչու 4 անգամ նույն արարքը կարատարած "մարդը" չի արգելափակվում ակումբից, ինչի ա ստացվում նենց, որ 4 անգամ նույն նկատողություն ստացած "մարդու" "երեսից" արգելափակվում եմ ես, մյուս ակումբցիների աչքից ընկնում եմ ու դառնում եմ շատերի աչքի գրողը:
Արտ, ախպեր, եթե քո անձնականն ա ստեղ, դու իրան անձնական պատճառներով չէս արգելափակում, տենց էլ ասա, ասա Հովո, էդ քո պռոբլեմը չի, իմ ակումբն ա, իմ տիրույթն ա ինչ ուզում անում եմ, որ սենց շարունակես քեզ եմ արգելափակելու: Ես էլ ասեմ Արտ ջան, ցավդ էլ տանեմ ախպերս, դու մնա քո ակումբում, ես էլ գնամ իմ ճամփով:
Արտ, ուղղակի քեզնից մի բան եմ խնդրում, որ կանոնադրության մեջ գրած բոլորս հավասար ենք սկզբունքը չխախտվի: Ես չեմ ուզում, որ ինձանից հրապարակային ներեղություն խնդրեն, դու նենց անես, որ իմ ու իրա հարաբերությունները լավանան, ես քեզ մի պարզ բան եմ խնդրում պատասխանի իմ առաջադրած հարցերին, եթե ժամանակ չունես գրես, ես քեզ մի օր գարեջրի շուրջ կլսեմ, հեռախոսով կլսեմ, բայց ուզում եմ իմ հարցերի պատասխանը ստանամ ու կարծում եմ իմ պահանջ-խծնդրանքը անտեղին չի, հիմնավոր ա ու իմ համար շատ կարևոր ա:
Ես սպասում եմ քո պատասխանին Արտ:
Հ.Գ. Ես բարոյական իրավունք չունեմ բարձրաձայնել այն ՊՄ-ներն ու Վարկանիշները, որ ստացել եմ իմ այն գրառումների համար, որոնք արտահայտում էին իմ զայրույթը էդ երևույթի նկատմամբ, բայց վստահեցնում եմ, դրանք շատ են, շատ-շատ:
Վերջին խմբագրող՝ keyboard: 25.06.2013, 22:19:
armen9494 (29.07.2013), Chilly (26.06.2013), enna (07.08.2013), Mephistopheles (25.06.2013), Vaio (29.06.2013)
Վոլտերա (30.06.2013)
Բարի վերադարձ Keyboard, Mephistopheles:
Եթե դուք շարունակեք ձեր փոխադարձ «հաճոյախոսությունները», ապա ես ստիպված եմ լինելու նորից արգելափակել ձեզ: Նորից ժամանակավոր, հույսով, որ հաջորդ անգամ կվերադառնաք ու արդեն կփորձեք իրար չնկատել, գոնե, եթե իրար էդքան հակակրում եք: Ու էս ասածիս մեջ ամենակարևորը վերադառնալու հանգամանքն է, որովհետև երկուսդ էլ ակումբի համար թանկ մարդիկ եք, երկուսդ էլ ունեք բազում արժեքավոր գրառումներ, երկուսիդ քննարկումներն էլ հաճախ հետաքրքիր են, երկուսդ էլ ակումբցիների որոշակի շրջանակների համար արժեքավոր մարդիկ եք, ընկերներ եք, երկուսիդ կարիքն էլ ակումբն ունի: Ու ես բոլորովին չէի ուզի, որ ձեր անձնական հակակրանքը բերի նրան, որ ձեզնից որևէ մեկը կամ երկուսդ այլևս ակումբ չմտնեիք (դա կլինի արգելափակման պատճառով թե ձեր սեփական որոշման, էական չի):
Ես վստահ եմ, որ կոնկրետ իրավիճակում երկու համահավասար մեղավորներին նույնատիպ «պատիժ» սահմանելը եղել է ճիշտ որոշում:
Ընդ որում ուզում եմ շեշտել, որ դա չի եղել պահի թելադրանքով կայացված որոշում: Ես որոշակիորեն հետևում եմ, ու տեսել եմ, որ երկուսդ էլ պարբերաբար իրար ինչ-որ թեմաներում անդրադառնում եք, այլ կերպ ասած՝ «սադրում», անուղղակիորեն վիրավորում: Իմ սխալը թերևս եղել է այն, որ ժամանակին հենց կոնկրետ այդ գրառումներին չեմ անդրադարձել: Հետագայում կփորձեմ այդ սխալը շտկել:
Ինչ վերաբերում է արգելափակումներին, ապա դրանք ինքնանպատակ չեն եղել ու չեն էլ լինելու: Նպատակն է փորձել իրավիճակը շտկել: Այո՛, այնպես է ստացվել, որ ես եմ ստիպված եղել միջամտել ձեր հարաբերություններին՝ իմ ադմինիստրատիվ լծակով, այդ պահի շիկացած մթնոլորտը պարպելու համար: Ու ես զարմանում եմ, որ երկու հասուն, կայացած ու լավ անձնավորությունները իրենք չեն կարողանում գտնել սահմանը, կանգ առնել, չշարունակել: Զարմանում եմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (26.06.2013), Jarre (26.06.2013), Sambitbaba (03.07.2013), Աթեիստ (26.06.2013), ԱնԱիդա (27.06.2013)
Արտ, անկեղծ ասած, եթե դու զարմանում ես, ես` չէ, քանզի ուրիշ պատասխան քեզնից չէի ակնկալում, քանզի dvgray-ի մի ամսով արգելափակումը բխում էր իբր իր արած գրառումներից և ադմինիստրացիայի խոսքն անտեսելուց:
Արտ ես չեմ ուզում ստե հրապարակային դա ասեմ, բայց ես քեզ ասելիք ունեմ ու եթե դու դրանից հետո էլի քոնը կպնդես, ապա ախպեր ջան դու մնա քո ակումբում, ես կգնամ իմ ճամփով, իմ համար թանկ ա ակումբը, չնայած, որ եղել ա, որ տեվական ժամանակ չեմ մտել ակումբ, սակայն ես հույս ունեի, որ փոխվել ա ակումբը, փոխվել են մարդիկ, բայց ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մնացել ա նույնը:
...
Արտ ջան, մնացածը կամ հեռախոսով կամ ՊՄ-ով, որտև հիմա ես վստահ եմ, որ էս իմ գրառմանը էլի ոչ ադեկվատ ու զրուցարանային տոնով անդրադարձ ա լինելու, ընդ որում իմ նախորդ գրառման մեջի հարցերի պատասխանները ես չստացա Արտ, իսկ դա օրինավոր, օրինական, հիմնավոր ու իմ իրավունքների շրջանակներում հարցեր են, որոնց չպատասխանել չի ստացվի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 26.06.2013, 14:23:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ