User Tag List

Էջ 122 186-ից ԱռաջինԱռաջին ... 2272112118119120121122123124125126132172 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,816 համարից մինչև 1,830 համարի արդյունքները՝ ընդհանուր 2789 հատից

Թեմա: Հարցեր ադմինիստրացիային

  1. #1816
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն, Ինձ հետաքրքրում է, թե՞ արդյոք կարող եմ մականունս փոխել, նման հնարավորություն կա, որքանով որ փորձեցի գտնել նման հնարավորություն, չգտա
    Մասնակիցը ինքն իր մականունը փոխելու տեխնիկական հնարավորություն չունի: Դա կարող են անել միայն ադմինիստրատորները: Մականունը փոխելու ընթացակարգը, ձևը ու կանոնները կարդացեք այս թեմայում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #1817
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասնակիցը ինքն իր մականունը փոխելու տեխնիկական հնարավորություն չունի: Դա կարող են անել միայն ադմինիստրատորները: Մականունը փոխելու ընթացակարգը, ձևը ու կանոնները կարդացեք այս թեմայում:
    Լավ, շնորհակալություն, կարդալուց հետո եզրակացրի, որ ավելի լավ է այսպես էլ մնա մականունս, ուզում էի միայն 91-ը հանել մականունիցս, այն էլ որքան հասկացա էդպես չի լինի, քանի, որ այստեղ արդեն Նարե մականունով մեկը կա…
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  3. #1818
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ բողոքի գրքում գրեմ, ստեղ, թե առաջարկներ թեմայում. այ տենց համընդհանուր ա, որ երեք թեմաներին էլ համապատասխանում ա Ուրեմն՝ համ բողոքում եմ, համ հարցնում եմ, համ առաջարկում եմ Ինչի՞ են հարցումների տոկոսները ամբողջի հարաբերականությամբ արտահայտված: Էնքան էլ պրակտիկ չի: Առաջարկում եմ փոխել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #1819
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Երևի խոսքը բազմակի ընտրության հնարավորությամբ հարցումների մասին ա: Ասեմ, այդ բողոք/առաջարկ/հարցին չի համապատասխանում նշածդ թեմաներից և ոչ մեկը
    Այդ հարցով առաջարկում եմ դիմել vBulletin-ի հեղինակներին:

    հ.գ. Ինքս նման կերպ տոկոսները հաշվելը սխալ չեմ համարում: Դրանով երևում է, թե ընդհանուր քվեարկածներից քանի տոկոսն է ձայն տվել կոնկրետ տարբերակին, ինչը, ԻՄՀԿ, պրակտիկ է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #1820
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի խոսքը բազմակի ընտրության հնարավորությամբ հարցումների մասին ա: Ասեմ, այդ բողոք/առաջարկ/հարցին չի համապատասխանում նշածդ թեմաներից և ոչ մեկը
    Այդ հարցով առաջարկում եմ դիմել vBulletin-ի հեղինակներին:

    հ.գ. Ինքս նման կերպ տոկոսները հաշվելը սխալ չեմ համարում: Դրանով երևում է, թե ընդհանուր քվեարկածներից քանի տոկոսն է ձայն տվել կոնկրետ տարբերակին, ինչը, ԻՄՀԿ, պրակտիկ է:
    Մենք շփվում ենք ակումբի ադմինիստրացիայի հետ, ակումբի ադմինիստրացիան՝ vBulletin-ի, նենց որ vBulletin-ի հետ կապված մեր հարցերով, բողոքներով ու առաջարկներով մենք կարող ենք դիմել ադմինիստրացիային Խնդրում եմ իմ հարց/առաջարկ/դիմումը փոխանցել vBulletin-ին
    Չէ, Արտ ջան, իրականում պրակտիկ չի, որովհետև դա հաշվելը անհամեմատ ավելի հեշտ ա, քան հարցման մյուս պատասխանների հարաբերակցությամբ տոկոսները հաշվելը, հետևաբար համակարգը պետքա հաշվի իմ ասած ձևով: vBulletin-ը կիքս ա տվել ստեղ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #1821
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք շփվում ենք ակումբի ադմինիստրացիայի հետ, ակումբի ադմինիստրացիան՝ vBulletin-ի, նենց որ vBulletin-ի հետ կապված մեր հարցերով, բողոքներով ու առաջարկներով մենք կարող ենք դիմել ադմինիստրացիային Խնդրում եմ իմ հարց/առաջարկ/դիմումը փոխանցել vBulletin-ին
    Չէ, Արտ ջան, իրականում պրակտիկ չի, որովհետև դա հաշվելը անհամեմատ ավելի հեշտ ա, քան հարցման մյուս պատասխանների հարաբերակցությամբ տոկոսները հաշվելը, հետևաբար համակարգը պետքա հաշվի իմ ասած ձևով: vBulletin-ը կիքս ա տվել ստեղ
    Արթ, երկու տարբերակն էլ ընդունելի ու օգտակար են, կախված դեպքերից: vBull-ը կիքս չի տվել, էս հարցն էլ իրանց ֆորումում քննարկվել ա: Ժամանակին կարդացել եմ, ուղղակի հիմա հավես չկա նորից փնտրելու: Ինչևէ: Ուղղակի ուզում եմ ասել, որ տեխնիկապես սխալ չի, էսպես ա նախատեսված, ինքներս նույնիսկ համոզվելու դեպքում, որ քո ասած տարբերակը ավելի արդյունավետ ա, էդ կարգի փոփոխություններ կոդի մեջ չենք անի, vBulletin-ն ընտրել ա էս տարբերակն ու փոխելու ցանկություն չունի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (20.05.2011)

  8. #1822
    Պատվավոր անդամ Artyom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    513
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ադմինիստրատորներ,
    ինձ հետաքրքրում է, թե ինչու՞ չեք ջնջում մի քանի տարի առաջ գրանցված, ոչ մի գրառում չունեցող և չօգտագործվող պրոֆիլները, որոնք անիմաստ տեղը «լոգիններ» են զբաղեցնում:
    Վերջին խմբագրող՝ Artyom: 24.06.2011, 00:30:

  9. #1823
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ադմինիստրատորներ,
    ինձ հետաքրքրում է, թե ինչու՞ չեք ջնջում մի քանի տարի առաջ գրանցված, ոչ մի գրառում չունեցող և չօգտագործվող պրոֆիլները, որոնք անիմաստ տեղը «լոգիններ» են զբաղեցնում:
    Պարզապես չենք ջնջում:
    Գուցե և մի օր ջնջենք:
    Իսկ ընդհանրապես ջնջման ենթակա չէ որևէ «պրոֆիլ», որով գոնե մեկ գրառում արվել է:

    Միաժամանակ տեղեկացնեմ, որ եթե ինչ-որ մեկը ուզում է գրանցվել մի մականվամբ, որը զբաղված է, բայց տվյալ պրոֆիլն ակտիվ չի եղել 3-6 ամիս, դրանով որևէ գրառում չի արվել, ապա դա ջնջում և նոր գրանցվել ուզողին (կամ մականունը փոխել ուզողին) հնարավորություն ենք տալիս դա օգտագործել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artyom (24.06.2011), My World My Space (24.06.2011)

  11. #1824
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ադմինիստրացիա, հնարավոր չի՞ արդյոք գրառման գործիքադաշտի մեջ ավելացնել այն թեգերը, որոնք գործուն են, սակայն գործիքադաշտում չկան: Օրինակ [SPOILER], [S] թեգերը և այլ թեգեր, որոնց գոյության մասին չգիտենք, բայց համակարգը դրանցից օգտվելու հնարավորություն տալիս ա:

    Շնորհակալություն:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (04.07.2011), Moonwalker (04.07.2011), Արէա (05.07.2011)

  13. #1825
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք կրկին հին թեմանին անրադառնալու համար.
    Խոսքս վարկանիշերի մասին է: Կխնդրեի ուղղակի դրված լիմիտը ԳՈՆԵ մի փոքր նվազեցնել:
    Անձամբ ինձ մոտ քրոնիկական չի վարկանիշ տալու սովորությունը, այդ իսկ պատճառով ամիսը հեչ որ չէ մի 2-3 անգամ լինում է նույն մարդուն վարկանիշ տալու ցանկություն:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.07.2011), Արէա (05.07.2011)

  15. #1826
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ադմինիստրացիա, հնարավոր չի՞ արդյոք գրառման գործիքադաշտի մեջ ավելացնել այն թեգերը, որոնք գործուն են, սակայն գործիքադաշտում չկան: Օրինակ [SPOILER], [S] թեգերը և այլ թեգեր, որոնց գոյության մասին չգիտենք, բայց համակարգը դրանցից օգտվելու հնարավորություն տալիս ա:

    Շնորհակալություն:
    Անհնար ոչինչ չկա:
    Կարծեմ դա բավական հեշտ է անելը: Ակումբի հերթական թարմացումից հետո կզբաղվեմ դրանով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (04.07.2011), Moonwalker (04.07.2011), Universe (05.07.2011), _Հրաչ_ (04.07.2011)

  17. #1827
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք կրկին հին թեմանին անրադառնալու համար.
    Խոսքս վարկանիշերի մասին է: Կխնդրեի ուղղակի դրված լիմիտը ԳՈՆԵ մի փոքր նվազեցնել:
    Անձամբ ինձ մոտ քրոնիկական չի վարկանիշ տալու սովորությունը, այդ իսկ պատճառով ամիսը հեչ որ չէ մի 2-3 անգամ լինում է նույն մարդուն վարկանիշ տալու ցանկություն:
    Կներեք նորից նույն կերպ արձագանքելու համար. ներկայումս վարկանշային քաղաքականությունը վերանայման ենթակա չէ: Հետագայում հնարավոր է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Universe (05.07.2011)

  19. #1828
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երբ եք վերացնելու սայտի տոռմուզները ??? մեկ-մեկ նենցա լռվում, ինձ թվումա կապնա կորել, դու էլ մի ասա ուրիշ ցանկացած սայտ բացվումա նորմալ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (07.07.2011)

  21. #1829
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի մոդերատորներ

    Կարելի է հարցնել, թե ինչու է իմ մուտքը "Արթուր Մեսչյան" թեմայում սահմանափակ` այսինքն հենց փակ
    Փակելուց առաջ գոնե կարելի էր տեղեկացնել, թե դրա կարիքը չկա: Չլինի գլխացավանքից փախնելու նոր ձև է: Էն էլ էն դեպքում, որ ձեր պիտակավորված " կպնողական" գրառման համար տուգանային ստացել եմ, իսկ դրանից հետո հատուկ "ոչ կպնողական" ոչ մի գրառում
    Գոնե բարի եղեք գրածս նամակին պատասխանել կամ էս գրառումից հետո գոնե կհիշեք դրա մասին

    ուֆ, ուֆ էստեղ էլ հասանք
    դուք ձեր "ոչ կպնողական" անկողմնակալությամբ հարցիս պատասխան տվեք
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  22. #1830
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի մոդերատորներ

    Կարելի է հարցնել, թե ինչու է իմ մուտքը "Արթուր Մեսչյան" թեմայում սահմանափակ` այսինքն հենց փակ
    Փակելուց առաջ գոնե կարելի էր տեղեկացնել, թե դրա կարիքը չկա: Չլինի գլխացավանքից փախնելու նոր ձև է: Էն էլ էն դեպքում, որ ձեր պիտակավորված " կպնողական" գրառման համար տուգանային ստացել եմ, իսկ դրանից հետո հատուկ "ոչ կպնողական" ոչ մի գրառում
    Գոնե բարի եղեք գրածս նամակին պատասխանել կամ էս գրառումից հետո գոնե կհիշեք դրա մասին

    ուֆ, ուֆ էստեղ էլ հասանք
    դուք ձեր "ոչ կպնողական" անկողմնակալությամբ հարցիս պատասխան տվեք
    Կարելի է արձանագրել, որ «Արթուր Մեսչյան» թեմայում սահմանափակ է բոլորի մուտքը, այսինքն թեման փակ է գրառումներ կատարելու համար:
    Ակումբում տեխնիկական հնարավորություն նախատեսված չէ կոնկրետ թեմայում սահմանափակել միայն ինչ-որ մեկի մուտքը:
    Մոդերատորը թեմայում ավելի ուշ մոդերատորական գրությամբ տեղեկացրել է թեման փակելու պատճառը:

    Ինչ վերաբերվում է անկողմնակալությանը, ապա ասեմ, որ ժամանակիս սղության պատճառով թեմայում ողջ ծավալվածին հետևել չեմ հասցրել, չէի կարող, սակայն հասցրել եմ տեսնել, որ երկու հակադիր տեսակետների բախում կար, բախում, որն ըստ էության անցել էր քաղաքակիրթ ու համերաշխ քննարկման սահմանը, և «երկու կողմից» էլ կային «պատժվածներ», այսինքն տուգանվածներ, ինչը նշանակում է, որ մոդերատորը անկողմնապահորեն է իրականացրել արբիտրի իր դերը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (07.07.2011), Ռուֆուս (07.07.2011)

Էջ 122 186-ից ԱռաջինԱռաջին ... 2272112118119120121122123124125126132172 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր պլանշետներից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 107
    Վերջինը: 24.10.2015, 20:59
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  4. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  5. Առաջարկ ադմինիստրացիային
    Հեղինակ՝ Apaga, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 23.09.2007, 00:16

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •