Մի նախադասության համար, որը օֆֆտոպ ա, ու ես հասկանալով, որ դա օֆֆտոպ ա գրում եմ, մտածելով որ մի նախադասության համար զգուշացում չի լինի, անում ե՞ն զգուշացում... ձեր ֆորումը դեռ շատ բան ունի կարգապահության առումով սովորելու ռուսական նմանատիպ ֆորումներից, որտեղ ժամանակ առ ժամանակ գործը հասնում է հայհոյանքախառը լեզվակռվի, նոր այդ ժամանակ մոդերատորը միջոցներ է ձեռնարկում, իսկ մի նախադասության համար նրանք զգուշացում չեն տա... ամեն անգամ մտնում ես, ու տեսնում, որ էլի զգուշացում ա կամ տուգանք, այն դեպքում, երբ հանգիստ կարելի էր դրանք չտալ... հարգելի Չուկ, եթե դուք ամեն ստից բառի համար հայերեն ասած դավադիտ անեք սիրով այստեղ մտնող մարդկանց, դուք մեծ հաջողությամբ կհիասթափեցնեք ձեր ֆորումի մասնակիցներին, ինչը եղավ ինձ հետ... ես չեմ պատրաստվում շփվել այստեղ, իմանալով, որ ամեն մի ստից բանի համար պետք ա տուգանեն... ափսոս, հաճելի էր այստեղ, բայց եթե դուք խիստ ըստ ուստավի եք շարժվում, շարունակեք առանց ինձ... ես էլ այստեղ չեմ էլ մտնի...
Հ.Գ. երևի էս գրառումն Էլ ա չ՞է օֆտոպ, գրված ա "Հարցեր ադմինիստրացիային", բայց ոչ մի հարց չկար գրառման մեջ...
Էջանիշներ