Փորձարկումներ բաժինը նախատեսված է ֆորումի այս կամ այն հնարավորությունը կամ առաջացած տեխնիկական խնդիրը, նորամուծությունը ու նման բաներ փորձարկելու համար: Օրինակ եթե սկսնակ մասնակիցը թեմա բացել չգիտի, կարող է փորձել այդ բաժնում՝ ընդհանուր ֆորումում սխալներ չանելու համար: Անշուշտ շատերն այստեղ անկապ-անիմաստ-աննպատակ գրառումներ են անում, բայց նման գրառումները բուն նպատակային փորձերից տարանջատելը եթե անհնար էլ չէ, ապա չափազանց բարդ է: Ամեն դեպքում հավանական է, որ առաջիկայում բաժինը կմաքրվի ավելորդ գրառումներից:
Էջանիշներ